27.5 C
Yerevan

Լավրո­վը «Վերջնագի՞ր Է» Ներկա­յացնում Բաքվին

Ռուսաստա­նը պատրաստվում է Իրա­նի հետ սկզբունքո­րեն նոր՝ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին, պայմա­նա­գիր ստո­րագրել: Արդեն իսկ ստո­րագրված է Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համա­պարփակ համա­ձայնությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Լավրովն անցած տարվա արդյունքնե­րի ամփոփման ասուլի­սին հայտա­րա­րել է, որ «Ադրբե­ջա­նը պատրաստ է (Հայաստա­նի հետ) խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրել ռուսաստանյան հարթա­կում, դա փաստ է»: Նրա գնա­հատմամբ՝ «առայժմ հստակ չէ, թե որքա­նով է պատրաստ Երեւա­նը»: Տեղա­կան հեռուստա­տե­սություննե­րին հարցազրույցում Իլհամ Ալիեւը հայտա­րա­րեց, որ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրին երրորդ կողմի մասնակցությունը ցանկա­լի չէ, Ադրբե­ջա­նը երաշխա­վո­րության եւ երաշխա­վո­րի կարիք չունի, իսկ բանակցություննե­րը կարող են ընթա­նալ երկկողմ ձեւա­չա­փում:

Ակնկալվում էր, որ Մոսկվան քաղա­քա­կան կամ փորձա­գի­տա­կան մակարդա­կով կանդրա­դառնա Ալիեւի «հունվարյան թեզիսնե­րին»: Լավրո­վի հայտա­րա­րությունը, կարծես, շատ ավե­լի խորքա­յին է: Նա փաստա­ցի ասում է, որ Ալիեւը Պուտի­նին խոստա­ցել է, որ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նա­գի­րը կստո­րագրվի Մոսկվա­յում, ՌԴ նախա­գա­հի ներկա­յությամբ, բացառված չէ՝ իրա­վա­կան առումով մասնակցությամբ: Ըստ էության, Ռուսաստա­նը անցած երեք տարի­նե­րին այլ բան չի ասել, քան՝ որ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի հիմքը Պուտին-Փաշինյան-Ալիեւ ձեւա­չա­փում ձեռք բերված «համա­լիր համա­ձայնություններն են»:

Բայց ինչու՞ Լավրո­վը շատ որո­շա­կիո­րեն բացա­հայտում է, որ Ալիեւը դա ընդունել է: Ավե­լի ճիշտ՝ նա բացահայտու՞մ է անում, թե՞ դիվա­նա­գի­տա­կան «վերջնա­գիր ներկա­յացնում»: Ըստ երեւույթին, տարեսկզբից Մոսկվան Ալիեւի վարքում „օպորտունիզմ„ է արձա­նագրել: Բաքուն ակնհայտո­րեն ցուցադրում է, որ ռուսա­կան զորախմբի ներկա­յությունը «այլեւս պահանջված չէ»: Զինված ուժե­րը բերվում են թուրքա­կան չափա­նիշնե­րի, իսկ դրանք ոչ թե սուլթան Սելի­մից են ժառանգված, այլ մշակված են ՆԱՏՕ‑ի ուղե­ղա­յին կենտրոննե­րում:

Ռուսաստա­նը պատրաստվում է Իրա­նի հետ սկզբունքո­րեն նոր՝ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին, պայմա­նա­գիր ստո­րագրել: Արդեն իսկ ստո­րագրված է Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համա­պարփակ համա­ձայնությունը: Փաստա­ցի դա ռուս-իրա­նա­կան առեւտրա-տնտե­սա­կան պայմանգիր է: Հյուսիս-հարավ՝ Ռուսաստա­նը Պարսից ծոցին կապող տրանսպորտա­յին միջանցքը պետք է անցնի Ադրբե­ջա­նի տարածքով: Իսկ Ալիեւը, երեւում է, զգուշա­ցած է Ռուսաստա­նին դեպի Իրան տրանզիտ տրա­մադրե­լու հարցում ԱՄՆ‑ի «տարա­կուսանքից»:

Լավրո­վը, կարծես, Ալիեւին հասկացնում է, որ պայմա­նա­վորվա­ծություննե­րից շեղումը խնդիրներ կհա­րուցի: Հավա­նա­կան է՝ Մոսկվան այսպես կոչված՝ «դիվա­նա­գի­տա­կան զոնդաժ» է կիրա­ռում՝ սպա­սե­լով, թե Լավրո­վի այդ բոլոր առումնե­րով սենսա­ցիոն հայտա­րա­րությա­նը Բաքուն ինչպես կարձա­գանքի: Այն, ինչ Երեւա­նի «անո­րոշ կեցվածքի» եւ Հայաստա­նում եվրո­պա­կան դիտորդնե­րի մասին ասում է Լավրո­վը, հայտնի է վաղուց: Մոսկվա­յի մտա­հո­գությունը դա չէ: Որքան էլ մեծ լինի Հայաստա­նի ցանկությունը՝ Արեւմուտքը Հարա­վա­յին Կովկա­սում աշխարհա­քա­ղա­քա­կան դիրք կգրա­վի միայն այն դեպքում, երբ Ադրբե­ջանն ընդունի «խաղի կանոննե­րը»:

Նույնը՝ Ռուսաստա­նի դեպքում է: Այլ բան է, եթե Ռուսաստա­նը հասնի Ադրբե­ջա­նում կոմունի­կա­ցիոն տրանզի­տի եւ ռազմա­կան ներկա­յության: Ըստ երեւույթին, դրա գինը Մոսկվան վճա­րել է Արցա­խի պետա­կա­նության ոչնչացմամբ եւ հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությամբ: Ալիեւը փորձում է «պարտա­մուրհա­կը չմա­րել»: Լավրո­վը հիշեցնում է: Սա արտա­քին ընկա­լումն է: Խորքում, բացառված չէ, կարող է լինել Մոսկվա-Բաքու պայմա­նա­վորվա­ծություն, որպեսզի հակա­սություննե­րի «ցուցադրմամբ» Երեւա­նին մղեն այ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գի­րը Ռուսաստա­նի միջնորդությամբ եւ երաշխա­վո­րությամբ ստո­րագրե­լու կամ առհա­սա­րակ չստո­րագրե­լու այլընտրանքի միջեւ շատ անձուկ վիճա­կի: Պետք է սպա­սել Ալիեւի արձա­գանքին:

Առնչվող Հոդվածներ