20.6 C
Yerevan

ԵՄ Անօ­գուտ Անհանգստությունը

Այստեղ նշա­նա­կություն չունի՝ հայ ժողո­վուրդը «բազմա­չարչար» եւ «քրիստո­նեությունն առա­ջի­նը պետա­կան կրոն ընդունա՞ծ» է, թե՝ «հեթա­նոս» կամ «բուդդա­յա­կան»: Խոսքը միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ, Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության, ԵԱՀԿ‑ի, Եվրո­պա­յի խորհրդի անդամ պետության մասին է, որի ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ սահմաններն անձեռնխե­լի են այնքա­նով, որքա­նով՝ ԵՄ անդամ ցանկա­ցած երկրի­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Եվրա­միությունը դիվի­զիա­ներ չունի, նրա աջակցությունն ուղիղ համե­մա­տա­կան է Հայաստա­նի խոսույթին

Հունվա­րի 22-ին Եվրա­միության անդամ երկրնե­րի արտգործնա­խա­րարնե­րը գումա­րել են խորհրդի նիստ, որի օրա­կարգա­յին հարցե­րից մեկն էլ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություններն էիան: ԵՄ անվտանգության եւ արտա­քին քաղա­քա­կա­նության հանձնա­կա­տար Բորե­լը մամուլին տեղե­կացրել է, որ «նախա­գահ Ալիեւի վերջին տարածքա­յին հավակնություննե­րը մեծ անհանգստություն են առա­ջացնում, Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ցանկա­ցած խախտում կազդի Ադրբե­ջա­նի հետ մեր հարա­բե­րություննե­րի վրա»:

Օգտա­գործե­լով իր ոճը՝ կարե­լի է ձեւա­կերպել, որ Եվրա­միության գլխա­վոր բանագնա­ցի այս հայտա­րա­րությունը խոր մտա­հո­գության տեղիք է տալիս: Ի՞նչ է նշա­նա­կում Ալիեւի «տարածքա­յին հավակնություննե­րը մեծ անհանգստություն են առա­ջացնում»: Ալիեւը չի կարող եւ Հայաստա­նի նկատմամբ տարածքա­յին որեւէ հավակնություն չպետք է ունե­նա, որովհե­տեւ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի տարածքա­յին պարա­մետրե­րը որոշված են ոչ միայն եւ ոչ այնքան Ալմա­թիի Հռչա­կագրով, այլեւ եւ ավե­լի հստակ ու իրա­վա­կան առումով հիմնա­վոր՝ ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանա­ձեւե­րով, ԵԱՀԿ Բուդա­պեշտի գագաթնա­ժո­ղո­վի որոշմամբ: Այդ սահմաննե­րից դուրս մեկ քառա­կուսի մետր տարածքի նկատմամբ հավակնությունը ոչ թե «անհանգստություն» պետք է առա­ջացնի, այլ՝ քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան դատա­պարտում:

Այստեղ նշա­նա­կություն չունի՝ հայ ժողո­վուրդը «բազմա­չարչար» եւ «քրիստո­նեությունն առա­ջի­նը պետա­կան կրոն ընդունա՞ծ» է, թե՝ «հեթա­նոս» կամ «բուդդա­յա­կան»: Խոսքը միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ, Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության, ԵԱՀԿ‑ի, Եվրո­պա­յի խորհրդի անդամ պետության մասին է, որի ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ սահմաններն անձեռնխե­լի են այնքա­նով, որքա­նով՝ ԵՄ անդամ ցանկա­ցած երկրի­նը: Կարծեմ, Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո կամ Յալթա­յի կոնֆե­րանսում, երբ ակնարկել են ինչ-որ հարցում նաեւ Վատի­կա­նի կարծի­քը հաշվի առնե­լու նպա­տա­կա­հարմա­րությունը, Իոսիֆ Ստա­լի­նը թեման միանգա­մից փակել է. «Իսկ Հռո­մի պապը քանի՞ դիվի­զիա ունի»:

Դիվի­զիա­ներ չունի նաեւ Եվրա­միությունը: Դրա­նից չի հետեւում, թե Բրյուսե­լը դերա­կա­տար չէ, ասե­լիք չունի: Դերա­կա­տար է, ասե­լիք ունի եւ ասում է: Մամուլի համար Բորե­լի հայտա­րա­րության ամե­նասկզբունքա­յին շեշտադրումը, թերեւս, այն է, որ ԵՄ անդամ բոլոր պետություննե­րը համե­րաշխություն են հայտնել Ֆրանսիա­յին, որի «երկու դիվա­նա­գետ Ադրբե­ջա­նը վերջերս արտաքսել է» Դա արդեն հստակ ազդակ է: Իսկ ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ սահմաննե­րի անձեռնմխե­լիության հստակ խոսույթ պետք է ձեւա­կերպի Հայաստա­նը: Եվրա­միության աջակցությունը դրան ուղիղ համե­մա­տա­կան կլի­նի: Ինչպես որ Բորե­լի «անհանգստությունն» է ուղիղ համե­մա­տա­կան պետա­կան լեգի­տի­մության մասին Հայաստա­նի գրե­թե պաշտո­նա­կան «մեղա­վո­րությա­նը»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ