28.4 C
Yerevan

Պատրաստվենք Փոփո­խություննե­րին

Արցա­խի հարցը այսպես թե այնպես շարունա­կե­լու է գոյություն ունե­նալ աշխարհա­քա­ղա­քա­կան մակարդա­կով ու այդ հարցը շատերն են փորձե­լու օգտա­գործել իրար դեմ։ Մենք այս պարա­գա­յում պիտի չսա­ռեցնենք վերա­դարձի պահանջի հարցը։

Հակոբ Բադալյան

Alpha News Armenian news network‑ի եթե­րում քաղա­քա­գետ Հակոբ Բադալյա­նը պատասխա­նել է մի շարք հարցե­րի, ինչպես օրի­նակ Հայաստա­նին, Արցա­խին, միջազգա­յին իրադրությա­նը վերա­բե­րող տարա­տե­սակ իրա­դարձություննե­րի մասին։

Խոսե­լով Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րի հնա­րա­վոր զարգացման մասի՝ Հակոբ Բադալյա­նը նշել է, որ Հայաստա­նում հիմա ստեղծված է մի իրա­վի­ճակ, որի պարա­գա­յում իշխա­նություն վերցնելն այնքան էլ ձեռնտու տարբե­րակ չէ և ավե­լի հարմար է լինել ընդդի­մություն ու հանդես գալ սուր քննա­դա­տության տեսանկյունից։ Եվ արդյո»ք հնա­րա­վոր է իշխա­նա­փո­խություն իրացվի, թե ոչ, Հակոքբ Բադալյանն ասաց, որ իհարկե ին ինչ հարցե­րում գուցե փոփո­խո­խություններ նկատվեն, բայց առայժմ գործնա­կա­նո­րեն տեսա­նե­լի չէ այւն իրա­վի­ճա­կը, որ իշխա­նա­փո­խություն տեղի ունե­նա; Փողո­ցով փորձել են հարց լուծել և գուցե առա­ջի­կա­յում էլի փորձեն, բայց կարև­որ է այն, որ այդ փողո­ցի մեջ բովանդա­կություն լինի և նաև միասնություն, համա­կարգված ցանկություն։ Մենք տեսել ենք, որ 2018թ․ առանձնա­պես բովանդա­կություն չկար, բայց կար ռեժի­մից համընդհա­նուր դժգո­հություն, որն էլ լրացրեց փողո­ցա­յին շարժման բովանդա­կա­յին պակա­սը։ Բարդ է ասե­լը, թե հիմա հնա­րա­վոր է նման բան տեսնել, թե ոչ։ Հայաստա­նում Նիկոլ Փաշինյա­նը դեռևս շարունա­կե­լու է պահել իր իշխա­նությունը։ Թեև 2020թ․ պատե­րազմից հետո իշխա­նության վարկա­նիշն առայժմ նվա­զում է արձա­նագրել, բայց կա կայուն մի զանգված, թեև փոքր, բայց բավա­րար այն չափով, որ իշխա­նությունը հենվի դրա վրա։ Հիմնա­կան պատճառնե­րից մեկը, որ իշխա­նա­փո­խություն տեղի չի ունե­նում, դա այւն է, որ չկա ընդդի­մա­դիր համարժեք հատված, որը կկա­րո­ղա­նա հակակշռել իշխա­նությա­նը։

Անդրա­դառնա­լով Արցախ հայ բնակչության վերա­դարձի հարցին՝ Հակոբ Բադալյա­նը նշեց, որ վերա­դարձ ասվա­ծը ենթադրում է, մի իրա­վի­ճակ, որը նշա­նա­կում է Ադրբե­ջա­նի բացա­կա­յություն։ Վերա­դարձ կարող է լինել այն պարա­գա­յում, երբ ադրբե­ջա­նա­կան տարրը ներկա չի լինի վերա­դարձի ենթա­կա տարածքներ, թե ինչ ձևա­չա­փով այդ ամե­նը կիրա­գործվի՝ տեխնի­կա­յի հարց է, բայց մոտ ապա­գա­յում դժվար թե գործնա­կան հնա­րա­վո­րություն ստեղծվի, որպեսզի հայ բնակչության համար տանե­լի պայմաններ ստեղծվեն Արցախ վերա­դառնա­լու համար։

Հակոբ Բադալյա­նը նշեց, որ Արցա­խի հարցը այսպես թե այնպես շարունա­կե­լու է գոյություն ունե­նալ աշխարհա­քա­ղա­քա­կան մակարդա­կով ու այդ հարցը շատերն են փորձե­լու օգտա­գործել իրար դեմ։ Մենք այս պարա­գա­յում պիտի չսա­ռեցնենք վերա­դարձի պահանջի  հարցը։

Արցա­խի հարցը նաև հանդիասնում է Կովկա­սի վերաձև­ա­վորման հարցը։ Այստեղ կա նաև Սյունի­քի միջանցք ասվա­ծը, որն ամենն մեկն իր ձևով է հասկա­նում։ Եթե խոսքը ճանա­պարհա­յին ինչ որ ձևա­չա­փի մասին է , ապա հավա­նա­բար ինչ որ բաներ տեղի կունե­նան, բայց եթե միջանցք ասա­ծը ընդունենք այն ձևով, ինչպես ուզում են թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը, ապա դրան դեմ են ռուսներն ու իրանցի­նե­րը, իսկ դա քիչ ուժ չէ իրա­վի­ճա­կի վրա ազդե­լու կամ լուրջ փոփո­խություններ մտցնե­լու առումով։

Հակոբ Բադալյա­նը խոսեց նաև ԱՄՆ-ում ընտրություննե­րի, աշխարհում բազմաբև­ե­ռության ահնրա­ժեշտության, նոր աշխարհա­կարգի, ռուս-ուկրա­նի­նա­կան և արա­բա-իսրա­յելյան պատե­րազմնե­րի մասին, որպես համաշխարհա­յին պատե­րազմի առանձին դրվագնե­րի և նաև Հայաստա­նի՝ այդ ամե­նում իր դերն ու նշա­նա­կությունն ունե­նա­լու, և իր քաղա­քա­կան հայե­ցա­կարգը կառուցե­լու առումով։

Այս և մյուս հարցե­րի մասին մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ