28.4 C
Yerevan

Իրա­նին Ուժեղ Հայաստան Պե՞տք Է

Հայաստա­նում Իրա­նի դեսպա­նի հայտա­րա­րություննե­րը թերեւս անվի­ճարկե­լի են, ու դա այն է, ինչի մասին խոսում են նաեւ շատե­րը՝ խաղա­ղության գրա­վա­կա­նը հակա­ռա­կորդի հանդեպ «մեղմա­սա­ցության» շքերթը կամ իջնող «նշա­ձո­ղե­րը» չեն, խաղա­ղությունը ուժե­րի հավա­սա­րակշռությունն է, դրան միտված համա­կարգված, խորքա­յին եւ արդյունա­վետ քաղա­քա­կա­նությունը:

Հակոբ Բադալյան

Իրա­նի դեսպա­նի անսպա­սե­լի անկեղծությունը․ Թեհրա­նը ուզում է տեսնել դիմադրող և հզոր Երև­ան

Հայաստա­նում Իրա­նի դեսպան Մեհդի Սոբհա­նին նախօ­րեին լրագրողնե­րի հետ զրույցում անդրա­դառնա­լով Հայաստա­նի հանդեպ Ադրբե­ջա­նի սպառնա­լիքնե­րին եւ «միջանցքի» հետ կապված ռազմա­կան ռիսկե­րին, արել է բավա­կա­նին բաց, միա­ժա­մա­նակ բավա­կա­նին ճշգրիտ ու դիպուկ հայտա­րա­րություն. «Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինենք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղա­ղության չհասնե­լու գաղտնի­քը դա ուժի հավա­սա­րության գոյություն չունե­նալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»: Դեսպա­նը գործնա­կա­նում ներկա­յացրել է քաղա­քա­կա­նության, աշխարհա­քա­ղա­քա­կա­նության աքսիո­մը՝ ուժե­րի բալանսն է որո­շում խաղա­ղությունը, եւ դրա խախտումն է պատե­րազմի կամ ռազմա­կան ռիսկե­րի բանա­լին: 

Այստեղ էական է, թե ինչո՞ւ է Թեհրա­նը որո­շել այդպես անկեղծա­նալ Հայաստա­նին առնչվող զգա­յուն թեմա­յի կապակցությամբ: Արդյո՞ք դա պայմա­նա­վորված է օրեր առաջ Իրա­նի Գերա­գույն առաջնորդի խորհրդա­կա­նի Հայաստան կատա­րած այցով, որի ընթացքում Քամալ Խարա­զին հանդի­պել է Հայաստա­նի քաղա­քա­կան ղեկա­վա­րությա­նը: Այդ ա՞յցն է ունե­ցել նշա­նա­կություն Թեհրա­նի ուղիղ եւ զգա­լիո­րեն բաց, ըստ էության առանց դիվա­նա­գի­տա­կան այլեւայլություննե­րի խոսե­լու համար: Դա նշանակու՞մ է արդյոք, որ Իրա­նին չեն բավա­րա­րել այն մոտե­ցումներն ու դիրքո­րո­շումնե­րը, որ լսել է Խարա­զին Երեւա­նում: 

Համե­նայն դեպս, պատասխա­նե­լով հարցին, թե Իրա­նը ի՞նչ կանի, եթե Ադրբե­ջա­նը որո­շի ուժով բացել այսպես կոչված «միջանցքը», դեսպան Սոբհա­նին պատասխա­նել է, թե՝ «ինչ վերա­բե­րում է հավա­նա­կա­նությա­նը, թե ինչ կարող է լինել և ինչ չի կարող լինել, Թեհրա­նը չի կարող գնա­հա­տա­կաններ տալ, ինչ վերա­բե­րում է նրան, թե ինչպես կվարվենք Հայաստա­նում, դա կախված է Հայաստա­նի կառա­վա­րության դիրքո­րո­շումից»: 

Ըստ ամե­նայնի, Թեհրա­նը բավա­կա­նին բաց ակնարկում է, որ կուզեն տեսնել դիմադրող Երեւան, քանի որ ոչ ոք չի կարող ստանձնել այն դիմադրությունը, որը գործնա­կա­նում լեգի­տիմ կարող է լինել միայն Երեւա­նի կատարմամբ: Միա­ժա­մա­նակ, Իրա­նի դեսպա­նը խոսե­լով Հայաստան հնդկա­կան զենքի տարանցման մասին, հայտա­րա­րել է, որ Իրա­նը ցանկա­նում է տեսնել հզոր Հայաստան, քանի որ ուժե­րի բալանսը կապա­հո­վի ռեգիո­նալ խաղա­ղություն ու կայունություն: Նա նշել է, որ Թեհրա­նը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցա­բե­րել Հայաստա­նին: Միա­ժա­մա­նակ, նա բամբա­սանք է որա­կել տեղե­կություննե­րը, թե Իրա­նը ցանկա­նում է ռազմա­կան ներկա­յություն ունե­նալ Սյունի­քում: Հայաստա­նում Իրա­նի դեսպա­նի բավա­կա­նին, անսո­վոր բաց ու անկեղծ հայտա­րա­րություններն անշուշտ պետք չէ ընդունել ու ընկա­լել անվե­րա­պահ եւ միարժեք, ինչպես ցանկա­ցած երկրի ցանկա­ցած դիվա­նա­գե­տի հայտա­րա­րություն: 

Դիվա­նա­գետնե­րը ամե­նեւին չեն երդվում լսա­րաննե­րին ասել միայն ու միայն ճշմարտոությունը, այլ երդվում են ծառա­յել իրենց երկրնե­րի շահե­րին: Տվյալ դեպքում, Հայաստա­նին ուղղված հայտա­րա­րություննե­րը Իրա­նի համար կարող են լինել Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի, նաեւ արեւմտյան խաղա­ցողնե­րի ուշադրությունն ու տրա­մադրությունը ստուգե­լու միջոց՝ որոշ դեպքե­րում այդ ամե­նը հենց տվյալ սուբյեկտնե­րի հետ քաղա­քա­կան քննարկումնե­րի եւ սակարկություննե­րի առարկա դարձնե­լու համա­րա, առա­վել եւս այսօր, երբ Թեհրա­նի շուրջ բավա­կաննին բազմի­մաստ գործընթացներ են Մերձա­վոր Արեւելքում: 

Միեւնույն ժամա­նակ, զուտ բովանդա­կա­յին առումով՝ անկախ որեւէ տողա­տա­կա­յին այլ նպա­տա­կից, Հայաստա­նում Իրա­նի դեսպա­նի հայտա­րա­րություննե­րը թերեւս անվի­ճարկե­լի են, ու դա այն է, ինչի մասին խոսում են նաեւ շատե­րը՝ խաղա­ղության գրա­վա­կա­նը հակա­ռա­կորդի հանդեպ «մեղմա­սա­ցության» շքերթը կամ իջնող «նշա­ձո­ղե­րը» չեն, խաղա­ղությունը ուժե­րի հավա­սա­րակշռությունն է, դրան միտված համա­կարգված, խորքա­յին եւ արդյունա­վետ քաղա­քա­կա­նությունը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3383499.html

Առնչվող Հոդվածներ