32.4 C
Yerevan

Պետություն Եւ Հայրե­նիք

Օրի­նակ գերմա­նա­ցի­նե­րը երբեք չեն մոռա­նում Քյո­նիքսբերգի կամ Քյոլնի տաճա­րի մասին։ Բայց նրանց մոտ հայրե­նա­սի­րությունը ասվա­ծը ոչ թե արտա­քուստ ռազմա­կա­նացված ցուցադրություն է, այլ հայրե­նիք-պետության միա­ձուլում ու բարձրա­գույն գիտակցում։ Հայաստա­նին ևս պետության գիտակցման խորքա­յին մոտե­ցում է պետք։

Հակոբ Մովսես

Factor TV‑ի հյուրն է բանաստեղծ, թարգմա­նիչ մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսե­սը։ Զրույցն ընթա­ցել է հայրե­նիք և պետություն գաղա­փարնե­րի, դրանց կարև­որման ու պահպանման մասին։

Անդրա­դառնա­լով այն բանին, որ շատ վերլուծա­բաններ համա­րում են, որ մենք՝ հայերս, պետությունն ու հայրե­նի­քը հակադրում ենք իրար, փորձում ենք գնալ պետություն, մինչդեռ հարկա­վոր է արժև­ո­րել հայրե­նի­քը, Հակոբ Մովսեսն ասաց, որ մենք պետք է հասկա­նանք, որ պետությունը պարզա­պես տառե­րի միա­ցում չէ։ Պետությունը քաղա­քակրթա­կան ևս մեկ աստի­ճան է, հնա­րա­վոր չէ և պետք չէ հակադրել միմյանց պետությունն ու հայրե­նի­քը։ Դրանք նուն մեդա­լի երկու կողմն են։ Չի կարե­լի առանձնացնել ու կարև­ո­րել միայն մեկ կողմը։ Այն պետք է համե­րաշխ գաղա­փա­րա­կան միասնություն ունե­նա, ոչ թե արհեստա­կան հակադրություն։ Եթե դատարկ է մեդա­լի մի կողմը, ապա անի­մաստ է դառնում նաև երկրորդը։ Մենք շատ երկար ժամա­նակ պետություն չենք ունե­ցել և հիմա պետք է մեծա­գույնս գնա­հա­տենք, որ հիմա ունենք պետություն։ Շատե­րը ենթա­գի­տակցո­րեն վախե­նում են պետությունից, որովհետև պետության կայա­ցումը բարդ և դժվա­րին գործընթաց է, բայց հենց դա էլ ցույց է տալիս մեր քաղա­քակրթվա­ծության մակարդա­կը։ Որովհետև պետությունը մեծ խնամք ու պատասխա­նատվություն է ենթադրում։

Հակոբ Մովսեսն ասաց, որ մեզ խաղա­ղություն է անհրա­ժեշտ։ Խաղա­ղությունը պետք է մեր պետությա­նը, զարգացման համար։ Իսկ խաղա­ղության համար նաև անհրա­ժեշտ է, որ Հայաստանն իր տրա­մադրվա­ծությունը ուղղի դեպի խաղա­ղություն։ Բայց այդ խաղա­ղա­սի­րությունը չի նշա­նա­կում անտե­սել թշնա­մու ռազմա­կա­նացվա­ծությունը։ Եվ ոչ էլ այն, որ պետք է մոռա­նալ Արա­րա­տը կամ Ցեղասպա­նությունը։ Արա­րա­տը հայ ժողովրդի սրբություննե­րից է և պետք է այն միշտ պահել, հարցն այն է, որ այն չօգտա­գործեն անցո­ղիկ կարճա­ժամկետ ծրագրե­րի համար։ Օրի­նակ գերմա­նա­ցի­նե­րը երբեք չեն մոռա­նում Քյո­նիքսբերգի կամ Քյոլնի տաճա­րի մասին։ Բայց նրանց մոտ հայրե­նա­սի­րությունը ասվա­ծը ոչ թե արտա­քուստ ռազմա­կա­նացված ցուցադրություն է, այլ հայրե­նիք-պետության միա­ձուլում ու բարձրա­գույն գիտակցում։ Հայաստա­նին ևս պետության գիտակցման խորքա­յին մոտե­ցում է պետք։ 

Հակոբ Մովսե­սը նաև խոսեց Հայաստա­նի և նրա հարև­աննե­րի մասին։ Նա նշեց խաղա­ղության կարև­ո­րության մասին, բայց նշեց, որ եթե որևէ մեկը հարձակվի Հայաստա­նի վրա, ապա ոչ ոք  թող չկասկա­ծի, որ ողջ հայությունը կրկին  կպայքա­րի հանուն իր հայրե­նի­քի։ Բայց, հարկա­վոր է հասկա­նալ, որ ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի, որն արհեստա­ծին պետություն է ու հայե­րին ատե­լը իր համար կայացման գործիք է,մենք չենք կարող այդքան պարզունակ գտնվել, իսկ ադրբե­ջա­նա­կան թշնա­մանքին ոչ թե անա­տամ խաղա­ղություն առա­ջարկենք, այլ լինենք այնքան խելա­ցի, որ կարո­ղա­նանք քաղա­քա­կա­նությունն ու դիվա­նա­գի­տությունը լավա­գույնս օգտա­գործել՝ ի շահ պետության։

Ամբողջա­կա­նա հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ