20 C
Yerevan

Արցա­խի Իրա­վա­կան Կարգա­վի­ճա­կը Չպետք Է Մոռացվի

Ալիեւն ինքն է խախտել բանա­ձեւե­րի «Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության Լեռնա­յին Ղարա­բա­ղի ռեգիոն» սահմա­նումը, չեղարկել ԼՂ վարչա-տարածքա­յին եւ կարգա­վի­ճա­կա­յին սուբյեկտությունը, ի վերջո՝ իրա­կա­նացրել էթնիկ զտում, որպեսզի Ադրբե­ջա­նի «տարածքում անջա­տո­ղա­կա­նությունն այլեւս երբեք գլուխ չբարձրացնի»:

Վահրամ Աթա­նեսյան

ԼՂ սուբյեկտության վերա­հաստատման առաջնա­հերթությունը. Ալիեւի տված առի­թը պետք է օգտա­գործվի

Երդմնա­կա­լության արա­րո­ղության ելույթում Ադրբե­ջա­նի նախա­գահն ասել է, որ ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմ կարող էր եւ չլի­ներ, եթե Հայաստա­նը, նրա ղեկա­վա­րությունը եւ նրա թիկունքին կանգնած ուժե­րը հարգեին միջազգա­յին իրա­վունքը եւ ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանա­ձեւե­րը: Հղե­լով ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանա­ձեւե­րին, Ադրբե­ջա­նի նախա­գա­հը, հավա­նա­բար, փորձում է քառա­սունչորսօրյա պատե­րազմի «իրա­վա­կան հիմք» ստեղծել: Սա վկա­յում է, որ պատե­րազմի հետեւանքնե­րի լեգի­տի­մա­ցումը դեռեւս Բաքվի արտա­քին քաղա­քա­կա­նության օրա­կարգում է:

Երդմնա­կա­լության ելույթից մեկ շաբաթ առաջ Ալիեւը հրա­պա­րա­կա­յին խոստո­վա­նել է, որ նախա­գա­հի պաշտոնն առա­ջին անգամ ստանձնե­լու պահից «հասկա­ցել է, որ բոլոր առա­ջարկություննե­րը տակտի­կա­կան խնդիրներ են լուծում» ՝ նկա­տի ունե­նա­լով ԼՂ կարգա­վորման բանակցություննե­րում միջնորդնե­րի ներկա­յացրած ծրագրե­րը: Նա ասել է, որ նպա­տակ է ունե­ցել «հարցը լուծել մեկ անգամ եւ առմիշտ՝ Ադրբե­ջա­նի տարածքում անջա­տո­ղա­կա­նության որջ չպետք է լինի»: Ըստ երեւույթին, նա հասկա­ցել է, որ այդ ձեւա­կերպումը միջազգա­յին ընկա­լում չի գտնի եւ վերստին անցել է ՄԱԿ‑ի ԱԽ չորս բանա­ձեւե­րի վկա­յա­կոչմա­նը:

Ինչպես ասում են՝ պետք է վերա­դարձնել նրա դիմանկա­րը. ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանա­ձեւե­րը ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ տարա­ծաշրջա­նի բոլոր երկրնե­րի ինքնիշխա­նությունը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունն են ճանա­չում, սահմաննե­րի անխախտե­լիությունը եւ մերժում ուժի կիրառմամբ տարածքա­յին ձեռքբե­րումնե­րը: Ընդ որում, այդ բանա­ձեւե­րում Լեռնա­յին Ղարա­բա­ղից զինված կազմա­վո­րումնե­րի դուրսբերման ոչ մի պահանջ չկա: ՄԱԿ‑ի Անվտանգության խորհուրդը միայն մեկ անգամ է անդրա­դարձել Հայաստա­նին՝ հորդո­րե­լով գործի դնել ԼՂ նկատմամբ ազդե­ցությունը, որպեսզի բանա­ձեւի պահանջնե­րը կատարվեն:

Ալիեւի հայտա­րա­րության ենթա­տեքստն այն է, որ Ադրբե­ջա­նը «կատա­րել է ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանա­ձեւե­րի պահանջնե­րը, ռազմա­կան գործո­ղություններ իրա­կա­նացնե­լու լեգտիմ մանդատ է ունե­ցել»: Նախ, ամե­նեւին էլ այդպես չէ, հակա­ռակ դեպքում ՄԱԿ‑ի Անվտանգության խորհուրդը ԼՂ ռազմա­կան կազմա­վո­րումնե­րի նկատմամբ ուժի կիրառման նորմ կսահմա­ներ: Երկրորդ, Ալիեւն ինքն է խախտել բանա­ձեւե­րի «Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության Լեռնա­յին Ղարա­բա­ղի ռեգիոն» սահմա­նումը, չեղարկել ԼՂ վարչա-տարածքա­յին եւ կարգա­վի­ճա­կա­յին սուբյեկտությունը, ի վերջո՝ իրա­կա­նացրել էթնիկ զտում, որպեսզի Ադրբե­ջա­նի «տարածքում անջա­տո­ղա­կա­նությունն այլեւս երբեք գլուխ չբարձրացնի»:

Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Լեռնա­յին Ղարա­բաղ հայ բնակչության վերա­դարձը գնա­հա­տում է «Հայաստա­նի տարածքա­յին նկրտում»: Ստե­փա­նա­կերտի խնդիրն է վերա­հաստա­տել իրա­վա­տի­րոջ իր կարգա­վի­ճա­կը՝ հիմք ընդունե­լով հենց Ալիեւի կողմից վկա­յա­կոչվող՝ ՄԱԿ‑ի ԱԽ չորս բանա­ձեւե­րը, որ ճանա­չում են ԼՂ հայ բնակչության իրա­վունքնե­րը: Դա բարդ հարց է, բայց այդ ճանա­պարհը պետք է սկզբնա­վո­րել: Ալիեւը տվել է առի­թը, եւ այն պետք է օգտա­գործվի:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3386810.html

Առնչվող Հոդվածներ