15.8 C
Yerevan

Ռուս-Վրա­ցա­կան «Մեղրա­միսն» Ավարտվու՞մ Է

Բացառված չէ, որ եթե Ռուսաստա­նը «Վրա­ցա­կան երա­զանքի» հետ քննարկի «կոնֆե­դե­րա­տիվ Վրաստան» նախագծը, ապա Սուխումին կփորձի «սուվե­րե­նության երաշխիքներ ստա­նալ» Թուրքիա­յից։

Վահրամ Աթա­նեսյան

Սերգեյ Շամբան նշա­նակվել է Աբխա­զիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար։ Նա այդ պաշտոնն զբա­ղեցրել է 1997–2010 թվա­կաննե­րին։ Շամբան Աբխա­զիա­յի անկա­խության առա­ջին գաղա­փա­րա­խոսնե­րից է։

Նա Աբխա­զիա­յի արտգործնա­խա­րար է նշա­նակվել, երբ Վրաստա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ոչ պաշտո­նա­կան քարո­զարշավն արդեն մեկնարկել է։ Փորձա­գի­տա­կան որոշ շրջա­նակնե­րի տպա­վո­րությամբ՝ Մոսկվան և «Վրա­ցա­կան երա­զանքի» առաջնորդ Իվա­նիշվի­լին քննարկում են «կոնֆե­դե­րա­տիվ Վրաստան» նախա­գի­ծը։

Այդ տեղե­կություննե­րը Սուխումիում չափա­զանց սուր արձա­գանք են թողնում։ Հայտնի է դարձել, որ Մոսկվա­յի և Համայն Ռուսիո պատրիարքը վերջնա­կա­նա­պես մերժել է Աբխա­զիա­յի եկե­ղե­ցին ճանա­չել որպես ՌՈՒԵ‑ի թեմ։ Պատրիարքը հավա­տա­րիմ է եկե­ղե­ցա­կան կարգին և Աբխա­զիան ճանա­չում է Վրաց ուղղա­փառ եկե­ղե­ցու կանո­նիկ տարածք։

Սերգեյ Շամբան անցյալ տարի հանդես է եկել Վրաստա­նի հետ դե-ֆակտո առևտրա-տնտե­սա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու նախա­ձեռնությամբ։ Ըստ ռուսաստանյան աղբյուրնե­րի՝ Թբի­լի­սին «պնդել է տարածքա­յին ամբողջա­կա­նության վերա­հաստատման նախա­պայմա­նը, և համա­ձայնություն չի կայա­ցել»։

«Նեզա­վի­սի­մա­յա գազե­տան» կարծում է, որ Ռուսաստա­նը Վրաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո փորձե­լու է եռա­կողմ՝ ռուս-աբխա­զա-վրա­ցա­կան բանակցություններInitiate: Եւ Շամբան այդ առումով Ռուսաստա­նի համար ընդունե­լի բանակցող է։ Կարծես թե ակնարկվում է, որ Շամբան «բանակցունակ կգտնվի նաև Թբի­լի­սիի հետ շփումնե­րում»։ Բայց դա միայն գաղա­փար է, այն էլ՝ կառուցված «Վրա­ցա­կան երա­զանքի» ռազմա­վա­րա­կան կանխա­վարկա­ծի վրա։

Իսկ եթե հաղթի ընդդի­մությունը: Ռուսաստանյան լրատվա­մի­ջո­ցը դիտարկում է, որ Ադրբե­ջա­նի կողմից «Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կա­նության կործա­նումը նախա­դեպ է, որը կարող է գայթակղիչ լինել Վրաստա­նի ռևանշիստա­կան ուժե­րի համար»։

Շամբան Աբխա­զիա­յի արտգործնա­խա­րար է նշա­նակվել Կուրսկի մարզում ուկրաի­նա­կան զորախմբի ճեղքումից մեկ շաբաթ անց։ Նա հայտնի է արմա­տա­կան-ազգայնա­կան հայացքնե­րով։ Ավե­լի վաղ ռուսաստանյան մամուլում անդրա­դարձ է եղել Աբխա­զիա­յի պատմա­կան անցյա­լին, մասնա­վո­րա­պես 19-րդ դարի կեսե­րին Կովկա­սի լեռնա­կաննե­րին և աբխազնե­րին Թուրքիա բռնա­տե­ղա­հա­նե­լու հիշո­ղության կտրվածքով։

Թուրքիա­յում իսկա­պես գոյություն ունի աբխազա–աբազինական ներկա­յա­նա­լի համայնք։ Թեև չի հրա­պա­րա­կայնացվում, բայց Թուրքիա-Աբխա­զիա առևտրա-տնտե­սա­կան կապեր գոյություն ունեն։ Տևա­կան ժամա­նակ օրա­կարգա­յին էր բռնա­տե­ղա­հանվածնե­րի ժառանգնե­րի Աբխա­զիա հայրե­նա­դարձության թեման, բայց խնդի­րը գործնա­կան ընթացք չի ստա­ցել։ Համե­նայն դեպս, Թուրքիա­յից Աբխա­զիա զանգվա­ծա­յին ներգաղթ չի իրա­կա­նացվել։

Բացառված չէ, որ եթե Ռուսաստա­նը «Վրա­ցա­կան երա­զանքի» հետ քննարկի «կոնֆե­դե­րա­տիվ Վրաստան» նախագծը, ապա Սուխումին կփորձի «սուվե­րե­նության երաշխիքներ ստա­նալ» Թուրքիա­յից։ Իսկ եթե Մոսկվան շարունա­կի պնդել, որ Թբի­լի­սին պետք է ճանա­չի Սուխումիի անկա­խությունը, ապա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում «Վրա­ցա­կան երա­զանքի» հաղթա­նա­կի հավա­նա­կա­նությունը զգա­լիո­րեն կնվա­զի։ Ռուս-վրա­ցա­կան «մեղրա­մի­սի ավարտը» հղի է Հարա­վա­յին Կովկա­սում լուրջ անկա­յունության սպառնա­լի­քով։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ