16.5 C
Yerevan

Կիևը Փորձում Է «Հաշտվել» Թրամփի Հետ

Կիևի առաջնա­հերթությունն է վերա­կանգնել կապե­րը ԱՄՆ‑ի հետ, մինչդեռ երկու եվրո­պա­ցի պաշտոնյա­ներ նշել են, որ Կիևը զինված և հետա­խուզա­կան աջակցության վերա­կանգնումը դիտարկում է որպես հրա­դա­դա­րի բանակցություննե­րում առա­ջընթա­ցի նախա­պայման։

The Financial Times-ը գրում է, որ Ուկրաի­նան կփորձի համո­զել ԱՄՆ-ին վերսկսել օգնությունը բարձր խաղադրույքնե­րով բանակցություննե­րի ընթացքում
Ուկրաի­նան կփորձի համո­զել ԱՄՆ-ին վերա­կանգնել հետա­խուզա­կան և ռազմա­կան աջակցությունը այս շաբաթ երկկողմ բանակցություննե­րի ընթացքում՝ Դոնալդ Թրամփին ապա­ցուցե­լով, որ Վլա­դի­միր Զելենսկին ցանկա­նում է հնա­րա­վո­րինս շուտ դադա­րեցնել հակա­մարտությունը Ռուսաստա­նի հետ։
Կիևը նախա­տե­սում է առա­ջարկել մասամբ դադա­րեցնել կրա­կը Ռուսաստա­նի հետ՝ կապված անօ­դա­չու թռչող սարքե­րի, հեռա­հար հրթիռնե­րի հարվածնե­րի և Սև ծովում մարտա­կան գործո­ղություննե­րի հետ, հուսա­լով, որ բանակցություննե­րի ընթացքը կստի­պի Վաշինգտո­նին չեղարկել հետա­խուզա­կան տվյալնե­րի փոխա­նակման և զենքի մատա­կա­րա­րումնե­րի սառեցման մասին որո­շումը։ Այս մասին հայտնել են պաշտոնյա­ներ, ովքեր տեղե­կացված են Սաուդյան Արա­բիա­յում նախա­տեսվող բանակցություննե­րի նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րի մասին։
Ուկրաի­նա­ցի մի պաշտոնյա հավե­լել է, որ կարճա­ժամկետ հեռանկա­րում Կիևի առաջնա­հերթությունն է վերա­կանգնել կապե­րը ԱՄՆ‑ի հետ, մինչդեռ երկու եվրո­պա­ցի պաշտոնյա­ներ նշել են, որ Կիևը զինված և հետա­խուզա­կան աջակցության վերա­կանգնումը դիտարկում է որպես հրա­դա­դա­րի բանակցություննե­րում առա­ջընթա­ցի նախա­պայման։
«Ուկրաի­նա­յի և ԱՄՆ‑ի իշխա­նություննե­րի միջև Սաուդյան Արա­բիա­յում անցկացվող ցանկա­ցած բանակցության նպա­տակն է, մասնա­վո­րա­պես, աջակցությունն ավե­լուաննե­լու վերա­բերյալ համա­ձայնության հասնե­լը», — նախորդ շաբաթվա վերջին հայտա­րա­րել է Ուկրաի­նա­յի պատգա­մա­վոր Ֆեո­դոր Վենիսլավսկին, ով ներկա­յացնում է Զելենսկու կուսակցությունը և հանդի­սա­նում է խորհրդա­րա­նի ազգա­յին անվտանգության հանձնա­ժո­ղո­վի անդամ։
ԱՄՆ‑ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթիից չորեքշաբթի Սաուդյան Արա­բիա­յի Ջիդդա քաղա­քում կմասնակցի բանակցություննե­րին, որոնք, ըստ մամուլի քարտուղա­րի, ուղղված են «նախա­գա­հի՝ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը դադա­րեցնե­լու նպատակին»։nԿիրակի օրը Fox News հեռուստաա­լի­քով ելույթի ընթացքում Թրամփը ուղղա­կիո­րեն չհի­շա­տա­կեց երկկողմ բանակցություննե­րը, բայց նշեց, որ վստահ է, որ Կիևի հետ «արժե­քա­վոր» համա­ձայնա­գիր կկնքի հանույթի ռեսուրսնե­րի վերա­բերյալ։ Նա նաև մերժեց մեղադրանքնե­րը, թե չափա­զանց մեղմ է վերա­բերվում Մոսկվա­յին։ «Ոչ ոք ավե­լի կոշտ չի եղել Ռուսաստա­նի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը», — ասել է նա։
ԱՄՆ‑ի ճնշումը Կիևի վրա ստի­պել է Զելենսկու վարչա­կազմին փոխել իր դիրքո­րո­շումը՝ Վաշինգտո­նում փետրվա­րի 28-ին տեղի ունե­ցած անհա­ջող հանդի­պումից հետո։
«Տակտի­կան փոխվել է… Այժմ ամե­նա­կարև­ո­րը ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումն է, և եթե նախկի­նում ծրագրվում էր նախ ստա­նալ անվտանգության երաշխիքներ, իսկ հետո ձգտել հրա­դա­դա­րի, ապա այժմ պարզ է, որ այդ հերթա­կա­նությամբ դա տեղի չի ունե­նա… Թրամփն ասում է, որ Ուկրաի­նան չի ցանկա­նում դադա­րեցնել պատե­րազմը, ուստի մեր նպա­տակն է ցույց տալ ԱՄՆ-ին, որ մենք պատրաստ ենք հնա­րա­վո­րինս արագ գործե­լու և սկսել ուղիղ բանակցություններ Ռուսաստա­նի հետ», — ասում է Կիևի քաղա­քա­կան վերլուծա­բան Վլա­դի­միր Ֆեսենկոն։

Աղբյուրը՝
https://www.ft.com/content/842692b9-ffa3-422d-9343–0d7cd0b2392d

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ