26.5 C
Yerevan

Թրամփը Հուսա­խաբ Արեց Ալիև­ին

Ռուս-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի «վերբեռնման» ներկա­յիս փուլում, շատ հնա­րա­վոր է, որ Վաշինգտո­նը նման տարբե­րա­կին կտրուկ չընդդի­մա­նա:

Վահրամ Աթա­նեսյան

Միամտություն կլի­ներ ասել, թե նա պատրաստա­կա­մություն էր հայտնում միա­նալ, ասենք, Եմե­նի հութի­նե­րի դեմ ԱՄՆ պայքա­րին կամ կռվել ԴԱԵՇ‑ի զինառյալնե­րի դեմ: Ալիեւը, հավա­նա­բար, ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփից Հայաստա­նի դեմ եթե ոչ լայնա­ծա­վալ հարձակման, ապա առնվազն «հակաա­հա­բեկչա­կան հատուկ ռազմա­գործո­ղություն» իրա­կա­նացնե­լու գոնե լռելյայն համա­ձայնություն էր ակնկա­լում: Մանա­վանդ նա մեկ անգամ չէ, որ հիշեցրել է Թրամփի նախա­գա­հության առա­ջին շրջա­նում ԱՄՆ-Ադրբե­ջան գործընկե­րա­յին հարա­բե­րություննե­րը եւ հավաստիացրել, որ այդ մակարդա­յին վերա­դառնա­լու հնա­րա­վո­րություն տեսնում է:

Մարտի 16-ին Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կան Ուոլցը սոցիա­լա­կան Х հարթա­կում գրա­ռում է կատա­րել եւ հրա­պա­րա­կայնացրել, որ հեռա­խո­սազրույց է ունե­ցել արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Իլհամ Ալիեւի օգնա­կան Հիքմեթ Հաջիեւի հետ:

Ըստ այդմ, նա ասել է, որ Միացյալ Նահանգնե­րը ողջունում է հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նա­գի­րը համա­ձայնեցնե­լու Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի համարձակ քայլը եւ ավե­լացրել, որ այժմ պայմա­նա­գի­րը ստո­րագրե­լու, գերի­նե­րին ազատ արձա­կե­լու եւ Հարա­վա­յին Կովկա­սում խաղա­ղություն հաստա­տե­լու ժամա­նակն է:

Որքան էլ առարկա­յա­կան լինի հավա­նա­կա­նությունը, որ Բաքուն կարող է անտե­սել այդ հորդո­րը, դա ոչ ոք բացա­ռել չի կարող, մի քանի հանգա­մանք պետք է, երեւի, հաշվի առնել:

Առա­ջինն, անկասկած, Ուոլցի սոցցանցա­յին գրառման ժամա­նակն է, որ հաջորդել է մեկ օրվա ընթացքում Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչության կողմից երեք անգամ տարածված՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­գո­տու հարավ-արեւելյան հատվա­ծում հայկա­կան կողմից «ադրբե­ջա­նա­կան բանա­կի դիրքե­րը հրաձգա­յին զինա­տե­սակնե­րից գնդա­կո­ծե­լու» մասին երեք հաղորդագրության տարածմա­նը:

Երկրորդ կարեւոր նրբությունն այն է, որ նույն օրը Բաքու է ժամա­նել Ռուսաստա­նի Դաշնության «Սենա­տի» նախա­գահ Վալենտի­նա Մատվիենկոն, իսկ նախորդ օրը Ռուսաստա­նի, Բելա­ռուսի եւ Տաջիկստա­նի առաջնորդնե­րը հեռա­խո­սազրույց են ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի հետ եւ պայմա­նա­վորվել, որ մայի­սի 9‑ին կհանդի­պեն Մոսկվա­յում: Ավե­լի վաղ այդ օրը Մոսկվա մեկնե­լու մտադրությունը հաստա­տել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը:

Այդ առթիվ շատ ենթա­տեքստա­յին դիտարկում է արել «Նեզա­վի­սի­մա­յա գազետա»-ի մեկնա­բա­նը, երբ Պուտին-Լուկա­շենկո-Ալիեւ հեռա­խո­սազրույցին Տաջիկստա­նի նախա­գահ Ռահմո­նի մասնկա­ցությունը զուգա­հե­ռել է Դուշանբեի եւ Բիշքե­կի միջեւ սահմա­նա­զատման պայմա­նագրի ստո­րագրման եւ երկու մայրա­քա­ղաքնե­րի միջեւ օդա­յին հաղորդակցության վերա­կանգնման հետ, իսկ Ադրբե­ջա­նի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի «մոսկովյան հատուկ թղթա­կի­ցը» չի բացա­ռել, որ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի «ստո­րագրման հարթակ կարող է լինել Մոսկվան»:

Ռուս-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի «վերբեռնման» ներկա­յիս փուլում, շատ հնա­րա­վոր է, որ Վաշինգտո­նը նման տարբե­րա­կին կտրուկ չընդդի­մա­նա: Էական է, որ Միացյալ Նահանգնե­րը գործընթա­ցի ձգձգման պատճառ չի տեսնում, ինչից կարե­լի է եզրա­կացնել, որ Թրամփի վարչա­կազմի հետ գործընկե­րությունը վերա­կանգնե­լու գնով ավե­լի «նպաստա­վոր պայմաններ» ունե­նա­լու ալիեւյան կանխածրա­գի­րը գործնա­կա­նում Սպի­տակ տան կողմից աջակցություն չի ստա­նում:

Ցանկա­ցած վերլուծություն, իհարկե, ոչ միայն սուբյեկտիվ, այլեւ մեծ հաշվով պայմա­նա­կան է: Իրա­վի­ճա­կի եւ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի վերա­բերյալ Մոսկվա­յի եւ Վաշինգտո­նի վերա­բերմունքի փոփո­խություն կարող է ցանկա­ցած պահի տեղի ունե­նալ: Բայց եթե հիմք ընդունե­լու լինենք ողջա­խո­հության կանխա­վարկա­ծը եւ մեկնա­կե­տա­յին համա­րենք, որ Ուկրաի­նա­յում պատե­րազմին վերջ տալու, Ռուսաստա­նի հետ սկզբունքա­յին կարգա­վո­րումնե­րի հասնե­լու Դոնալդ Թրամփի ձգտումնե­րը պրագմա­տի­կո­րեն հաշվարկված են, ապա Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նագրի ստո­րագրման հավա­նա­կա­նությունն ավե­լի բարձր է, քան՝ ֆորս-մաժո­րի «հրահրմա­նը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ