26.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 32

Ապրիլյան քառօրյա մարտե­րի տարե­լի­ցին ընդա­ռաջ ընդունել մի սահմա­նադրություն, որ հավա­նա­կան ֆորս-մաժո­րի դեպքում պետա­կան կառա­վարման ողջ համա­կարգի կաթվա­ծի պատճառ կարող էր դառնալ, չափա­զանց խոսուն վկա­յություն է, որ Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտության կորստի տարբե­րա­կը դիտարկվել է որպես հավա­նա­կան:

Վահրամ Աթա­նեսյան

2017 թվա­կա­նի սահմա­նադրա­կան հանրաքվեից օրեր առաջ Արցա­խի Հանրա­յին հեռուստա­տե­սությունը հարցազրույց անցկացրեց սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի նախագծի մշակման հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, խորհրդա­րա­նի խոսնակ Աշոտ Ղուլյա­նի հետ: Լրագրո­ղի հարցին, թե նոր սահմա­նադրություն ընդունե­լու ի՞նչ անհրա­ժեշտություն կա եւ ի՞նչ խնդիր է դրված որպես գլխա­վոր առաջնա­հերթություն, նա պատասխա­նեց, որ նոր սահմա­նադրությունն ընդունվում է, որպեսզի «իրա­կա­նություն դառնա 88‑ի մեր համազգա­յին իղձը»:
Սահմա­նադրությունն, ըստ էության, այդ խնդրի լուծման, մեղմ ասած, ոչ այնքան նպա­տա­կա­հարմար «կարգա­վո­րումներ» էր նախընտրել: Հրա­պա­րա­կա­յին քարոզչությունը, որ փոփո­խություններն ամրապնդում են «գործա­դիր իշխա­նության ուղղա­հա­յա­ցը եւ բարձրացնում նախա­գա­հի ինստի­տուտի հեղի­նա­կությունը», բուն տեքստի հետ ոչ մի աղերս չուներ: Իրա­կա­նում նոր սահմա­նադրությամբ նախա­տեսված էր երկրի նախա­գա­հին Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րի ընդհա­նուր թվի պարզ մեծա­մասնությամբ անվստա­հություն հայտնե­լու ընթա­ցա­կարգ: Եթե ավե­լի պարզ ասվի, ապա Արցա­խի նախա­գա­հը, որ օժտվում էր նաեւ գործա­դիր իշխա­նության լայն լիա­զո­րություննե­րով ղեկա­վա­րի իրա­վա­սությամբ, Ազգա­յին ժողո­վի 17 պատգա­մա­վո­րի «կողմ» քվեով կարող էր անվստա­հության արժա­նա­նալ, որից հետո պարտա­վոր էր պաշտո­նից հրա­ժա­րա­կան տալ: Ընդ որում, այդ ընթա­ցա­կարգով քվեարկություն անցկացնե­լու համար բավա­րար էր 11 պատգա­մա­վո­րի նախա­ձեռնությունը, որ ոչ մի այլ ատյա­նում քննարկման ենթա­կա չէր: Նախա­գա­հի պաշտո­նանկությունը, ըստ նոր սահմա­նադրության, ենթադրում էր նաեւ Ազգա­յին ժողո­վի արձա­կում: Մինչեւ նախա­գա­հա­կան եւ խորհրդա­րա­նա­կան նոր ընտրություննե­րի անցկա­ցումը երկրի ղեկա­վա­րի պարտա­կա­նություններն անցնում էին Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հին, իսկ կառա­վա­րությունը պետք է շարունա­կեր իրացնել օրախնդիր գործունեություն:
Փաստա­ցի այդ նոր սահմա­նադրությունը ոչ թե ամրապնդում, այլ թուլացնում էր Արցա­խի պետա­կա­նությունը: Երբ հետա­դարձ հայացքով գնա­հա­տում ենք 88‑ի համազգա­յին իղձն իրա­կա­նացնե­լու մասին Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Աշոտ Ղուլյա­նի մեկնա­բա­նությունը, ապա ակա­մա­յից հանգում ես եզրա­կա­ցության, որ 2017 թվա­կա­նի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը ոչ թե ինչ-որ իրա­վա­բա­նա­կան խմբի «երեւա­կա­յության», այլ հայ քաղա­քա­կան վերնա­խա­վի մտածված որոշման ծնունդ է: Ասա­ծը հիմնա­վո­րե­լու համար, ցավոք, առարկա­յա­կան փաստեր չկան: Բայց ապրիլյան քառօրյա մարտե­րի տարե­լի­ցին ընդա­ռաջ ընդունել մի սահմա­նադրություն, որ հավա­նա­կան ֆորս-մաժո­րի դեպքում պետա­կան կառա­վարման ողջ համա­կարգի կաթվա­ծի պատճառ կարող էր դառնալ, չափա­զանց խոսուն վկա­յություն է, որ Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտության կորստի տարբե­րա­կը դիտարկվել է որպես հավա­նա­կան:
Փաստա­ցի պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում գտնվող երկրի պետա­կան գործունեությունն այդ սահմա­նադրությամբ պայմա­նա­վորվում էր մեկ անձի՝ հանրա­պե­տության նախա­գա­հի, թող թույլ տրվի ասել, ֆիզի­կա­կան գոյությամբ եւ չէր պատասխա­նում հարցին. «Իսկ եթե, չտա Աստված, պատե­րազմի վերսկսման հենց առա­ջին օրը երկրի նախա­գա­հը ծանր վիրա­վո­րում ստա­նա եւ անգործունակ ճանաչվի կամ զոհվի, ո՞վ է ստանձնե­լու նրա պարտա­կա­նություննե­րը»:
Սահմա­նադրության նախագծի այսպես կոչված «հանրա­յին քննարկումնե­րը» կազմա­կերպվե­ցին բառիս բուն իմաստով «խորհրդա­յին լավա­գույն ժամա­նակնե­րի ավանդույթնե­րով». քարոզչա­խումբը, որ գլխա­վո­րում էր Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Աշոտ Ղուլյա­նը, փակ դահլիճնե­րում հանդի­պումներ անցկացրեց պետա­կան ծառա­յողնե­րի, ուսումնա­կան հաստա­տություննե­րի ղեկա­վարնե­րի, ուսուցիչնե­րի եւ դասա­խոսնե­րի, սոցիա­լա­կան եւ մշա­կույթի ոլորտնե­րի հիմնարկնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ: Այդ «բազմա­կողմա­նի քննարկումնե­րը» տեսանկա­րա­հանվում եւ Հանրա­յին հեռուստա­տե­սությամբ ներկա­յացվում էին որպես սահմա­նադրության նախագծին «հանրա­յին լայն աջակցության վկա­յություններ»:
Նոր սահմա­նադրությունն ընդունվեց, մտավ ուժի մեջ: Սեպտեմբե­րին Ազգա­յին ժողո­վը եռամյա ժամկե­տով երրորդ անգամ Բակո Սահակյա­նին ընտրեց Արցա­խի նախա­գահ: Անհասկա­նա­լի եւ առայսօր անբա­ցատրե­լի մնաց, թե ի՞նչ իմաստ ուներ այդ «ժանտախտի ժամին խնջույքը»: Մի՞թե ամեն ինչ կազմա­կերպվել էր, որպեսզի երկու տարի հետո, 2019 թվա­կա­նի օգոստո­սին Նիկոլ Փաշինյա­նը Ստե­փա­նա­կերտի Վերածննդի հրա­պա­րա­կից հայտա­րա­րի. «Արցա­խը Հայաստան է եւ վերջ»: Ու՞մ էր ձեռնտու, որ այդպես լինի: Ե՞րբ է բացվե­լու Արցա­խի երկրորդ սահմա­նադրության ընդունման աշխարհա­քա­ղա­քա­կան գաղտնի­քը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ