26.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 33

Արդեն ապրի­լի առա­ջին օրե­րին պարզ դարձավ, որ հարյուրա­վոր, հազա­րա­վոր մարդիկ, այդ թվում եւ պետա­կան համա­կարգի աշխա­տա­կիցներ, Ստե­փա­նա­կերտից պարբե­րա­բար մեկնում են Երեւան եւ մասնակցում Նիկոլ Փաշինյա­նի կազմա­կերպած հանրա­հա­վաքնե­րին: 

Վահրամ Աթա­նեսյան

Բակո Սահակյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վարման քաղա­քա­կան «նոու-հաու» կարե­լի է համա­րել նախա­գա­հա­կան ընտրություննե­րում նրա առա­ջին մրցա­կից Մասիս Մայիլյա­նի իշխա­նություն վերա­դարձը: Նա նշա­նակվեց նախ խորհրդա­կան, ապա՝ արտա­քին գործե­րի նախա­րար: 

Շուրջ տասը տարի Մայիլյա­նը գլխա­վո­րել էր արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով «Հանրա­յին խորհուրդ» անվանված կառույցը, որ սերտո­րեն համա­գործակցում էր Ստե­փա­նա­կերտի մամուլի ակումբի հետ: Այդ ընթացքում Մայիլյա­նը մի քանի արտա­սահմանյան ուղեւո­րությունն է կատա­րել, վերլուծա­կան հեղի­նա­կա­վոր հաստա­տություննե­րում հանդես եկել դասա­խո­սություննե­րով, հրա­պա­րա­կել հոդվածներ:

«Հանրա­յին խորհուրդը» եւ Ստե­փա­նա­կերտի մամուլի ակումբը նաեւ տեղա­կան միջո­ցա­ռումներ էին կազմա­կերպում՝ Երեւա­նից հրա­վի­րե­լով համա­կիր քաղա­քա­գետնե­րի: Նրանց շարքում առանձնա­հա­տուկ տեղ ուներ Հայաստա­նում ԼՂՀ առա­ջին մշտա­կան ներկա­յա­ցուցիչ Մանվել Սարգսյա­նը:
Այդ փորձա­ռությունը բավարա՞ր էր, որպեսզի Մայիլյա­նը ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցին նոր մոտե­ցումներ ներկա­յացնի կամ ամրապնդի դրանց Ստե­փա­նա­կերտի մասնակցությունը, թե՞ նրա նշա­նա­կումը բացա­ռա­պես ներքա­ղա­քա­կան համե­րաշխություն հաստա­տե­լու նպա­տակ էր հետապնդում:

Տարե­վերջին Արցա­խի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը պաշտո­նա­կան կայքում հրա­պա­րա­կեց իրա­նա­կան «Շարղ» պարբե­րա­կա­նին Մասիս Մայիլյա­նի հարցազրույցը, որի գլխա­վոր ուղերձն այն էր, որ թե արաքսա­մերձ, այսինքն՝ Իրա­նի հետ սահմա­նա­կից տարածքնե­րը, թե Ստե­փա­նա­կերտը նույն կարգա­վի­ճակն ունեն: Այդպես ամրագրված էր սահմա­նադրությամբ, բայց՝ որպես վերջին հոդված:

Մայիլյա­նի այդ հարցազրույցը հաջորդում էր Ժնեւում Սերժ Սարգսյա­նի եւ Իլհամ Ալիեւի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի հանդիպմա­նը, որի ընթացքում քննարկվել էր ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գծում հրա­դա­դա­րի վերահսկման հնա­րա­վո­րություննե­րը մեծացնե­լու հարցը:

Արդեն նոր տարվա փետրվա­րին համա­նա­խա­գահներն այցե­լե­ցին Բաքու եւ Երեւան, բայց նախնա­կան համա­ձայնությունը, որ ԵԱՀԿ Գործող նախա­գա­հի անձնա­կան ներկա­յա­ցուցչի գրա­սենյա­կի դիտորդնե­րի թիվը պետք է յոթով ավե­լա­նա, այդպես էլ վերջնա­կան հաստա­տում չունե­ցավ:

Կարճ ժամա­նակ անց, 2018 թվա­կա­նի մարտի վերջին Հայաստա­նում «Իմ քայլը» շարժում սկսվեց, որի կարգա­խո­սը «Քայլ արա, մերժիր Սերժին» պահանջն էր: Ստե­փա­նա­կերտի իշխա­նա­կան վերնա­խա­վը, քաղա­քա­կան ուժե­րը, որ տրա­մա­բա­նո­րեն պետք է խիստ անհանգստստա­նա­յին Սերժ Սարգսյա­նի պաշտո­նանկության եւ ամբողջա­կան իշխա­նա­փո­խության նպա­տա­կով սկսված եւ օր-օրի թափ առնող շարժումից, ցուցա­բե­րե­ցին շատ լոյալ վերա­բերմունք:

Արդեն ապրի­լի առա­ջին օրե­րին պարզ դարձավ, որ հարյուրա­վոր, հազա­րա­վոր մարդիկ, այդ թվում եւ պետա­կան համա­կարգի աշխա­տա­կիցներ, Ստե­փա­նա­կերտից պարբե­րա­բար մեկնում են Երեւան եւ մասնակցում Նիկոլ Փաշինյա­նի կազմա­կերպած հանրա­հա­վաքնե­րին: Արցա­խի իշխա­նությունը, որ կարող էր կանխել Փաշինյա­նին Ստե­փա­նա­կերտից ցուցա­բերվող աջակցությունը, գործնա­կա­նում խոչընդո­տող ոչ մի քայլ չձեռնարկեց:

Վարչա­պե­տի պաշտո­նում Փաշինյա­նի ընտրությունից երեք շաբաթ հետո Արա­յիկ Հարությունյա­նը հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց: Այդ՝ հունի­սի առա­ջին օրե­րին Ստե­փա­նա­կերտի ավտո­կա­յա­նի մոտ մի խումբ երի­տա­սարդներ փակե­ցին քաղա­քի կենտրո­նա­կան՝ Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տան: Նրանք պահանջում էին ուժա­յին կառույցնե­րի՝ ոստի­կա­նա­պե­տի եւ ԱԱԾ տնօ­րե­նի հրա­ժա­րա­կա­նը:

Նախա­գահ Բակո Սահակյա­նը հարկադրված էր մասնա­կիո­րեն բավա­րա­րել ցուցա­րարնե­րի պահանջը, բայց իրա­վի­ճա­կը կարող էր զարգացման բոլո­րո­վին այլ ընթացք ունե­նալ, եթե Նիկոլ Փաշինյա­նը չհայտա­րա­րեր, որ Արցա­խում իշխա­նա­փո­խությունը նպա­տա­կա­հարմար չէ, «հեղա­փո­խությունը չպետք է հասնի Արցախ»: Մինչ այդ նա մայիսյան տոնե­րի առթիվ այցե­լել էր Ստե­փա­նա­կերտ: Թե ինչու՞ «հեղա­փո­խությունը չհա­սավ» Ստե­փա­նա­կերտ, եւ Բակո Սահակյանն իր ամբողջա­կան թիմով ուղիղ երկու տարի շատ հանգիստ աշխա­տեց Նիկոլ Փաշինյա­նի հետ՝ երեւի պատմա-քաղա­քա­գի­տա­կան ուսումնա­սի­րության թեմա է: Ամեն դեպքում «ինտրի­գի» նստվածքը կա եւ գնա­լով ավե­լի է ծանրա­նում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ