26.1 C
Yerevan

Թուրքիան «Աքցաննե­րի Մեջ Է»

Ըստ երեւույթին, տարա­ծաշրջա­նում քրդա­կան հարցը վերջնա­կա­նա­պես լուծե­լու եւ «նոր աշխարհագրություն ստեղծե­լու», այսինքն Մերձա­վոր Արեւելքում «օսմանյան ժառանգությունը վերա­կանգնե­լու» ծրա­գի­րը բախվել է լրջա­գույն հակազդե­ցություննե­րի: Էրդո­ղան-Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցություն դիմա­կա­յությունը պարզա­պես արտա­քին դրսեւո­րում է:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիան «աքցաննե­րի մեջ է»
Մարտի լույս 22‑ի գիշե­րը Ստամբուլում հակա­կա­ռա­վա­րա­կան ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտա­րա­րել է Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության առաջնորդ Օզե­լը, որ ներկա է գտնվել հանրա­հա­վա­քին եւ իրա­վի­ճա­կը գնա­հա­տել որպես «սահմա­նադրա­կան հեղաշրջման փորձ»: Բողո­քի ակցիա­նե­րին միա­ցել է նաեւ Անկա­րա­յի քաղա­քա­պետ Յավա­շը, թեեւ տարա­ձայնություններ ունի թե կուսակցության առաջնորդի, թե Ստամբուլի ձերբա­կալված քաղա­քա­պետ Իմա­մօղլուի հետ:

Ի՞նչ է իրա­կա­նում կատարվում Թուրքիա­յում: Փաստ է, որ Ստամբուլի քաղա­քա­պե­տի դեմ հետապնդումներն սկսվել են ԱՄՆ եւ Թուրքիա­յի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցի տառա­ցիո­րեն հաջորդ օրը, երբ Ստամբուլի համալսա­րա­նի խորհուրդն անվա­վեր է ճանա­չել բարձրա­գույն կրթության նրա վկա­յա­կա­նը, առանց որի նախա­գա­հա­կան ընտրություննե­րին նա չի կարող մասնակցել: Ի պատասխան Իմա­մօղլուն ասել է, թե «քթած ունի այդ որոշման վրա», ինչին հետեւել է արդեն քրեա­կան հետապնդումը: Ընդ որում, մեկնա­բաննե­րի մեծ մասը համոզված է, որ կոռուպցիա­յի, ապօ­րի­նի ձեռնարկա­տի­րությամբ զբաղվե­լու մեղադրանքնե­րը երկրորդա­կան են, ԺՀԿ կուսակցության թերեւս ամե­նա­հանրա­ճա­նաչ դեմքը մեկուսացվել է, որպեսզի նրա «վրա կարվի «Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության» ֆինանսա­կան հովա­նա­վորչության քրեա­կան գործը»:

Թրամփ-Էրդո­ղան հեռա­խո­սազրույցի «մեխը», որքա­նով հասկացվում է թուրքա­կան մամուլի հրա­պա­րա­կումնե­րից, Սիրիա­յի հյուսիս-արեւելքում ամե­րիկյան ռազմա­կան ներկա­յության խնդիր է եղել: Այդ հարցում Վաշինգտո­նը վերջնա­կան որո­շում չունի, թեեւ Անկա­րա­յում կայուն տպա­վո­րություն կար, որ Թրամփը շուրջ երկու հազա­րա­նոց ամե­րիկյան զորա­խումբը դուրս կբե­րի անդրեփրատյան տարածքնե­րից:

ԱՄՆ նախա­գա­հի հետ «առցանց» բանակցություննե­րից հետո Էրդո­ղա­նը Սիրիա է գործուղել արտա­քին գործե­րի եւ պաշտպա­նության նախա­րարնե­րին, ինչպես նաեւ Ազգա­յին հետա­խուզա­կան ծառա­յության տնօ­րե­նին: Կոնֆի­դենցիալ բնույթի ի՞նչ տեղե­կություններ են նրանք փոխանցել՝ կարե­լի է միայն ենթադրել:

Ըստ երեւույթին, տարա­ծաշրջա­նում քրդա­կան հարցը վերջնա­կա­նա­պես լուծե­լու եւ «նոր աշխարհագրություն ստեղծե­լու», այսինքն Մերձա­վոր Արեւելքում «օսմանյան ժառանգությունը վերա­կանգնե­լու» ծրա­գի­րը բախվել է լրջա­գույն հակազդե­ցություննե­րի: Էրդո­ղան-Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցություն դիմա­կա­յությունը պարզա­պես արտա­քին դրսեւո­րում է:

Մարտի 20-ին Էրդո­ղա­նը հրա­վի­րել է Ազգա­յին անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին պաշտո­նա­կան հաղորդագրության մեջ տեղ գտած նրա խոսքում Իսրա­յե­լի կառա­վա­րությունն անվանված է «սիո­նիստա­կան ռեժիմ», որին Թուրքիա­յի նախա­գա­հը վերագրել է «էքսպանսիո­նիզմ» եւ մեկնա­բա­նել, որ նպա­տա­կը «տարա­ծաշրջա­նում նոր աշխարհագրության ձեւա­վո­րումն է»: Մարտի լույս 22‑ի գիշե­րը, երբ ամբողջ Թուրքիա­յում գրե­թե կես միլիոն մարդ ոտքի վրա էր եւ բողո­քում էր կառա­վա­րության բռնա­պե­տա­կան քայլե­րի դեմ, Իսրա­յե­լի ռազմա-օդա­յին ուժե­րը զանգվա­ծա­յին հարձակման են ենթարկել Սիրիա­յի մի շարք ռազմա­կան հենա­կե­տեր: Այդ մասին դեռեւս կեսգի­շե­րին տարածված տեղե­կություննե­րը Պաշտպա­նության բանա­կի մամուլի ծառա­յության կողմից պաշտո­նա­պես հաստատվել են:

Իսրա­յե­լի թիրա­խում են հայտնվել Պալմի­րա­յի եւ T4 ռազմա­կան օդա­նա­վա­կա­յաննե­րը, որտեղ ոչնչացվել են սիրիա­կան բանա­կի ռազմա­կան ինքնա­թիռներ, զինա­պա­հեստներ, կապի եւ ռադիո­լո­կա­ցիոն համա­կարգեր, կոմունի­կա­ցիոն ենթա­կա­ռուցվածքներ: Սիրիա­կան կողմը ոչ մի հակա­քայլ չի ձեռնարկել, չի աշխա­տել ՀՕՊ համա­կարգը: Թուրքիան ամե­նա­տարբեր առիթնե­րով եւ զանա­զան հարթակնե­րից արդեն մի քանի ամիս է՝ հայտա­րա­րում է, որ Սիրիա­յի ինքնիշխա­նության, պետա­կան ունի­տար կառուցվածքի եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության երաշխա­վորն է: Ասա­դի վարչախմբի տապա­լումից հետո, սակայն, Իսրա­յե­լը Սիրիա­յում գործում է անարգել:

Նույնիսկ լավա­գույն ցանկության դեպքում դժվար կլի­նի ասել, որ Թուրքիա­յում բոողքի զանգվա­ծա­յին ցույցե­րը եւ Սիրիա­յին Իսրա­յե­լի կողմից հասցված հուժկու հարվածնե­րը փոխկա­պակցված չեն: Խնդիրն այն է, թե Էրդո­ղան-Նաթանյա­հու մրցա­պայքա­րը կհասնի՞ թուրք-իսրա­յե­լա­կան ռազմա­կան բախման, թե դա առի՞թ է, որպեսզի Թուրքիա­յի նախա­գահն օգտա­գործի «արտա­քին սպառնա­լի­քի գործո­նը» եւ ներքին կյանքում ավե­լի ամրապնդվի: Այսպես, թե այնպես՝ իրո­ղություն է, որ Թուրքիան «աքցաննե­րի մեջ է»: Եւ իրա­վի­ճա­կը կարող է բերել հարա­բե­րություննե­րի վերա­նայման՝ ներառնե­լով նաեւ Հարա­վա­յին Կովկա­սը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ