26.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 35

տարածվեց, որ նախկին վարչա­պետ, նախկին պետա­կան նախա­րար Արա­յիկ Հարությունյա­նը հանդես է եկել ի պաշտպա­նություն ստո­րագրա­հա­վա­քի օրի­նա­կա­նացման եւ սահմանդրա­կան փոփո­խության, որպեսզի Սամվել Բաբա­յա­նը նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվե­լու հնա­րա­վո­րություն ստա­նա:

Վահրամ Աթա­նեսյան

2018 թվա­կա­նի ապրիլյան «թավշյա, ոչ բռնի, ժողովրդա­կան հեղա­փո­խությունն», այսպի­սով, Արցախ չհա­սավ: Իշխա­նությունը, որ ակնհայտո­րեն ձեւա­վորվել էր Հայաստա­նում «մերժված» Սերժ Սարգսյա­նի հովա­նա­վո­րությամբ, մնաց անսա­սան, թեեւ հանրա­յին որոշ խավեր հակա­ռակն էին պատկե­րացնում: Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը, որ «հեղա­փո­խությունը չպետք է հասնի Արցախ»,- բավա­կան էր, որպեսզի հունի­սի առա­ջին օրե­րին Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տան արգե­լա­փա­կած երի­տա­սարդնե­րը հեռա­նան:

Ո՞վ էր քաղա­քա­կա­նության հետ բացարձակ կապ չունե­ցող այդ խմբա­վորման հովա­նա­վո­րը: Ստե­փա­նա­կերտում կայուն տպա­վո­րություն կար, որ նրանց «թիկունքին կանգնած է Արա­յիկ Հարությունյա­նը»: Վերջինս հունի­սի 1‑ին հրա­վի­րած մամուլի ասուլի­սում հայտա­րա­րել էր, որ թողնում է պետա­կան նախա­րա­րի պաշտո­նը: Նրա հայտա­րա­րություննե­րից պարզ էր, որ նախա­պատրաստվում է հաջորդ տարի կայա­նա­լիք խորհրդա­րա­նա­կան եւ նախա­գա­հա­կան ընտրություննե­րին:
Կարճ ժամա­նակ անց, սակայն, Արա­յիկ Հարությունյա­նը նշա­նակվեց նախա­գա­հի հատուկ հանձնա­րա­րություննե­րով ներկա­յա­ցուցիչ:

Իշխա­նություններն այդ կերպ հանրությանն ազդակ հղե­ցին, որ Արա­յիկ Հարությունյա­նը «համա­կարգի մաս է եւ քաղա­քա­կան ինքնուրույն որո­շում չի կարող ընդունել»: Ճիշտ է, այդ պաշտո­նում Արա­յիկ Հարությունյա­նը մնաց շատ քիչ ժամա­նակ, բայց իշխա­նություններն իրենց գործն արդեն արել էին. նա հանրա­յին գիտակցության մեջ մնաց որպես «նախկիննե­րի մարդ»:
Քաղա­քա­կան այս ստագնա­ցիան հաջորդ տարվա ամռա­նը խախտեց Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Նա նախա­ձեռնեց ստո­րագրա­հա­վաք, որ նպա­տակ ուներ հասնել սահմա­նադրա­կան փոփո­խության եւ վերացնել նախա­գա­հի թեկնա­ծուի համար Արցա­խում հինգ տարվա մշտա­կան բնա­կության արգելքը:

Քաղա­քա­կան առումով Բաբա­յա­նի հիմնա­վո­րումն անխո­ցե­լի էր, բայց, ինչպես ասում են՝ «օրենքի տառի» արգելքը պետք է հաղթա­հարվեր օրի­նա­կան ճանա­պարհով: Նախնա­կան տպա­վո­րություն կար, որ իշխա­նություններն այդ նախա­ձեռնությունն «արմա­տից կհա­տեն», բայց Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը գրանցեց նախա­ձեռնող խումբը, հաստա­տեց ստո­րագրա­հա­վա­քի ձեւա­թուղթը եւ անցկացման ժամկե­տը:

Քառա­սուն օր Սամվել Բաբա­յա­նի աջա­կիցնե­րը Ստե­փա­նա­կերտում եւ Արցա­խի մյուս բոլոր համայքնե­րում կազմա­կերպե­ցին ստո­րագրա­հա­վաք: Իշխա­նություննե­րի վերա­բերմունքը բացարձակ լոյալ էր, ոչ մի համայնքում նախա­ձեռնող խումբը որեւէ խոչընդո­տի չէր հանդի­պում, քարոզչությունն ազատ էր, իրա­վա­պահ մարմիննե­րը լիո­վին վերահսկում էին իրա­վի­ճա­կը:

Ստո­րագրա­հա­վա­քի արդյունքնե­րը տպա­վո­րիչ էին. մոտ 25 հազար ընտրա­կան իրա­վունք ունե­ցող արցախցի կողմ էր, որ սահմա­նադրա­կան փոփո­խություն կատարվի, ինչը Սամվել Բաբա­յա­նին թույլ կտար առա­ջադրվել, գրանցվել Արցա­խի նախա­գա­հի թեկնա­ծու եւ մասնակցել ընտրա­պայքա­րին:
Թվում էր՝ եւ նախա­ձեռնությունն է օրի­նա­չափ ու, մանա­վանդ, սահմա­նադրա­կան, եւ իրա­վի­ճակն էր պահանջում նման կարգա­վո­րում, եւ ստո­րագրա­հա­վա­քի արդյունքներն են չափա­զանց տպա­վո­րիչ, որպեսզի իշխա­նություննե­րը ճիշտ գնա­հա­տեն պահի կարեւո­րությունը, բայց վերջին պահին Գերա­գույն դատա­րա­նի սահմա­նադրա­կան ատյա­նը կայացրեց «կացնա­յին» վճիռ եւ հակա­սահմա­նադրա­կան ճանա­չեց ամբողջ գործընթա­ցը:

Քաղա­քա­կան «կուլիսնե­րում» տեղե­կություն տարածվեց, որ նախկին վարչա­պետ, նախկին պետա­կան նախա­րար Արա­յիկ Հարությունյա­նը հանդես է եկել ի պաշտպա­նություն ստո­րագրա­հա­վա­քի օրի­նա­կա­նացման եւ սահմանդրա­կան փոփո­խության, որպեսզի Սամվել Բաբա­յա­նը նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվե­լու հնա­րա­վո­րություն ստա­նա: Ինչպես իրա­զեկ շրջա­նակներն էին փոխանցում՝ Արա­յիկ Հարությունյա­նի մոտե­ցումն այն էր, որ Արցա­խում քաղա­քա­կան հեղի­նա­կություն ունեն իր գլխա­վո­րած «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը եւ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը, ուստի նախա­գա­հի պաշտո­նի համար մրցակցությունը լինե­լու է նրանց միջեւ:

Այդ գնա­հատկանն, իրոք, արտա­ցո­լում էր իրա­կա­նությունը: Իշխա­նություննե­րը, սակայն, նախա­գա­հա­կան ընտրություննե­րի հարցում սկզբունքո­րեն այլ դիրքո­րո­շում ունեին: Նրանց թիրա­խում Սամվել Բաբա­յանն էր: Արմա­տա­կան ի՞նչ հակա­սություններ կային Բաբա­յա­նի եւ Բակո Սահակյա­նի միջեւ՝ մնում է չբա­ցա­հայտված: Ըստ երեւույթին, Բաբա­յա­նին Արցա­խում իշխա­նությունից հեռու պահե­լու քաղա­քա­կան որո­շումը Ստե­փա­նա­կերտի լիա­զո­րություննե­րից դուրս էր: Մանա­վանդ որ այդ փուլում մամուլին հայտնի դարձավ, որ ՌԴ պատկան մարմիննե­րի որոշմամբ Սամվել Բաբա­յա­նի մուտքն այդ երկիր արգելված է: Առայսօր այդ գաղտնի­քը մնում է չբա­ցա­հայտված: Արտա­ռոցն այն է, որ մինչ այդ շուրջ տասը տարի Սամվել Բաբա­յա­նը մշտա­պես բնակվել է Մոսկվա­յում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ