26.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 41

Որոշ աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նի մշա­կած ռազմա­գործո­ղությունը տապալվել է «սաբո­տա­ժի պատճա­ռով»:

Վահրամ Աթա­նեսյան

Պատե­րազմի երրորդ շաբա­թա­վերջին այլեւս ակնհայտ էր, որ պարտությունն անխուսա­փե­լի է: Հոկտեմբե­րի 17-ին հայտնի դարձավ, որ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը Երեւա­նում են: Տեղե­կություն տարածվեց, որ առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի առանձնա­տա­նը հավաքվել են Ռոբերտ Քոչարյա­նը, Սերժ Սարգսյա­նը, Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը, քննարկվել է Մոսկվա պատվի­րա­կություն ուղարկե­լու, Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի հետ պատե­րազմը դադա­րեցնե­լու հարցով բանակցություններ վարե­լու հարցը:

Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան շրջա­նակներն իրենց հերթին խոսում էին, որ Արա­յիկ Հարությունյա­նը պատե­րազմը կանգնեցնե­լու խնդրանքով դիմել է Վլա­դի­միր Պուտի­նին: Ըստ որոշ ակա­նա­տեսնե­րի, նամա­կի բովանդա­կությունը տեւա­կան քննարկումնե­րի արդյունքում համա­ձայնացվել է Ազգա­յին ժողո­վի բոլոր խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րի հետ: Անկասկած է, որ փաստաթղթի բովանդա­կությա­նը տեղյակ են եղել նաեւ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը:
Արա­յիկ Հարությունյա­նի նամա­կը, սակայն, ռազմա­ճա­կա­տում ստեղծված ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կի հետ իրա­կան աղերս չուներ եւ գործնա­կան լուծում, որ կարող էր հետաքրքրել Ադրբե­ջա­նին, ինչպես նաեւ՝ Ռուսաստա­նին, չէր առա­ջարկում:

Արցա­խի նախա­գահն առա­ջարկում էր մարտա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցնել եւ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի հովա­նու ներքո ընդհատված բանակցություննե­րը:
Այդ ուղերձի ժամա­նա­կավրե­պությունն ակնհայտ է. թշնա­մին հոկտեմբե­րի 19‑ի դրությամբ գրե­թե լիո­վին գրա­վել էր ոչ միայն Հադրութի շրջա­նը, այլեւ Շուշիին հարա­կից գրե­թե բոլոր հայկա­կան գյուղե­րը: Թեեւ պաշտո­նա­կան քարոզչությունը ներշնչում էր, որ Շուշիին մերձա­կա անտա­ռա­յին զանգվածներ են ներթա­փանցել թշնա­մու դիվերսիոն-հետա­խուզա­կան խմբեր, որոնց ոչնչացման ուղղությամբ Պաշտպա­նության բանա­կը համա­պա­տասխան հակա­գործո­ղություններ է իրա­կա­նացնում, Ստե­փա­նա­կերտից անզեն աչքով իսկ տեսա­նե­լի էր, որ այդ ուղղությամբ միայն հրե­տա­նա­յին հարվածներ են հասցվում:

Չափա­զանց արտա­ռոց էր, որ պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի գոտում ազա­տո­րեն աշխա­տում է ռուս ռազմա­կան լրագրող Սեմյոն Պեգո­վը: Ընդ որում, նա ապա­հովված էր կապի գերժա­մա­նա­կա­կից միջոցնե­րով, որ թույլ էին տալիս Արցա­խի ցանկա­ցած կետից ուղիղ եթեր մտնել եւ գրե­թե համա­ժա­մանկյա ռեժի­մով ներկա­յացնել ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ջոկատնե­րի առաջխա­ղա­ցումը:

Հոկտեմբե­րի երրորդ տասնօրյա­կին Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի աղբյուրներն ակնարկե­ցին, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը լուսա­բա­նե­լու նպա­տա­կով Երեւա­նից Ստե­փա­նա­կերտ գործուղված լրագրո­ղա­կան երկու խմբեր վերա­դարձել են: Հիմնա­վո­րումն այն էր, որ քովի­դի դեմ պայքա­րի անհրա­ժեշտ դեղո­րայք չկա: Ովքե՞ր էին Ստե­փա­նա­կերտը լքած լրագրողնե­րը՝ հայտնի չէ: Մեկ-երկու օր հետո ոստի­կա­նությունը եւ ԱԱԾ‑ն արգե­լեց Արցա­խի հանրա­յին հեռուստա­տե­սության լրագրողնե­րի մուտքը ռազմա­կան գործո­ղություննե­րի գոտի եւ Շուշի: Ակնհայտ էր, որ ՊԲ հրա­մա­նա­տա­րությունը եւ քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը սահմա­նա­փա­կում են տեղե­կատվության հայթայթումը եւ տարա­ծումը, քանի որ մարտա­կան գործո­ղություններն արդեն ընթա­նում էին համարյա Շուշիի մատույցնե­րում:

Ճգնա­ժա­մա­յին այդ օրե­րին տեղե­կություն հայտնվեց, որ Արա­յիկ Հարությունյա­նի խնդրանքով ռազմա­կան գործո­ղություննե­րի կառա­վարմա­նը ներգրավվել է ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Լեւոն Մնա­ցա­կանյա­նը: Միա­ժա­մա­նակ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նը ռեզերվա­յին զորա­խումբ է ստեղծում, որտեղ հիմնա­կա­նում ներգրավվում են ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի փորձությունն անցած նախկին աշխարհա­զո­րա­յիններ, պաշտո­նա­թող կամ պահեստա­զո­րում հաշվառվված կրտսեր եւ միջին օղա­կի սպա­ներ:

Շուշին փրկե­լու հնա­րա­վո­րություն էր դիտվում այդ ուժե­րով ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության զորա­միա­վորման թիկունքա­յին ապա­հո­վումը կտրե­լու ռազմա­գործո­ղությունը, որ, սակայն, չհա­ջողվեց իրա­կա­նացնել:
Ռեզերվա­յին զորա­խումբը նոյեմբե­րի առա­ջին օրե­րին ծանր մարտեր մղեց Ասկե­րա­նի շրջա­նի Սղնախ գյուղի ուղղությամբ, ունե­ցավ ծանր կորուստներ եւ հարկադրված նահանջեց: Որոշ աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նի մշա­կած ռազմա­գործո­ղությունը տապալվել է «սաբո­տա­ժի պատճա­ռով»: Իրա­դարձություննե­րի որոշ մասնա­կիցներ մասնա­վոր զրույցնե­րի ժամա­նակ վկա­յել են, որ «տարբեր տեղե­րից տարբեր հրա­մաններ են ստա­ցել»:

Նույն օրե­րին, սակայն, Պաշտպա­նության բանա­կի կանո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նումներն արյունա­լի մարտեր էին մղում Շուշիի հյուսի­սա­յին մատույցնե­րում այն դեպքում, երբ ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ջոկատներն արդեն մուտք էին գործել քաղաք: Ի՞նչ խնդիր էին լուծում այդ ստո­րա­բա­ժա­նումնե­րը, եթե նոյեմբե­րի 3‑ին Ստե­փա­նա­կերտը գրե­թե ամբողջո­վին էվա­կուացվել էր՝ մնում է մեծա­գույն գաղտնիք:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ