16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 43

Ակնհայտ դարձավ, որ ոչ նախա­գա­հը, ոչ Ազգա­յին ժողո­վը Լեռնա­յին Ղարա­բա­ղի ապա­գա­յի հարցում քննարկումնե­րի պատրաստա­կա­մություն չունի: Համե­նայն դեպս, այդ մասին որեւէ հրա­պա­րա­կա­յին տեսա­կետ այդպես էլ չհրա­պա­րակվեց:

Վահրամ Աթա­նեսյան

Չափա­զանց արտա­ռոց էր, որ զինա­դա­դա­րի հաստա­տումից հետո Արա­յիկ Հարությունյա­նը պատե­րազմի պատճառնե­րի, ընթացքի, ստեղծված արտա­կարգ իրա­վի­ճա­կի մասին հրա­պա­րա­կա­յին որեւէ հայտա­րա­րությամբ հանդես չեկավ: Չգումարվեց նաեւ Ազգա­յին ժողո­վի նիստ: Առհա­սա­րակ այնպի­սի տպա­վո­րություն էր, կարծես մարտա­կան գործո­ղություննե­րի պատճա­ռով խաղաղ բնակչությունը հեռա­ցել էր, Ռուսաստա­նի զորախմբի աջակցությամբ վերա­դառնում է, եւ ամեն ինչ կվե­րա­դառնա նախկին հուն:

Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում, սակայն, այն գաղա­փարն էր շրջա­նառվել, որ Արա­յիկ Հարությունյա­նը «չի տիրա­պե­տում իրա­վի­ճա­կին, ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը պահանջում է ունե­նալ խիստ կենտրո­նացված կառա­վա­րում»: Հանրա­յին ընկալմամբ՝ խոսքը վերա­բե­րում էր առա­ջին պատե­րազմի օրի­նա­կով Պաշտպա­նության պետա­կան կոմի­տե ստեղծե­լուն: Թե ինչու՞ նման կառույց ստեղծե­լու եւ «ռազմա­կան դիկտա­տուրա» հաստա­տե­լու ծրա­գիր չէր առա­ջադրվել պատե­րազմի հենց առա­ջին օրե­րին՝ մնում է անհասկա­նա­լի:

Զինա­դա­դա­րի հաջորդ օրը Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը Երեւա­նում հայտա­րա­րեց, որ հրա­ժարվում է Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից եւ Արցա­խի հերո­սի բարձրա­գույն կոչումից: Ստե­փա­նա­կերտում ամե­նա­տա­րածված խոսակցությունն այն մասին էր, որ Բաբա­յա­նը «կազմա­կերպել է Ջեբրա­յի­լի վերագրավման ռազմա­գործո­ղությունը, որ ավարտվել է ՊԲ լավա­գույն զորա­մա­սե­րից մեկի կատարյալ անհա­ջո­ղությամբ»:

Իրա­կա­նում ի՞նչ է ծրագրվել 2020 թվա­կա­նի հոկտեմբե­րի 7‑ին եւ ինչու՞ ՊԲ նշված զորա­մա­սի զրա­հա­տեխնի­կան նշանկա­ված վայր չի հասել՝ առայսօր բացա­հայտված չէ: Կենցա­ղա­յին մակարդա­կում դեռեւս խոսում են, որ զորա­մա­սի «հրա­մա­նա­տա­րը կրա­կել է ոտքին, վճռա­կան պահին սանի­տա­րա­կան մեքե­նա­յով լքել մարտա­դաշտը»:
Նոյեմբե­րի երկրորդ եւ երրորդ տասնօրյակնե­րը չափա­զանց ծանր էին. հակա­ռա­կորդի հետ ձեռք բերված համա­ձայնության շրջա­նակնե­րում փրկա­րար ծառա­յությունն իրա­կա­նացնում էր զոհվածնե­րի աճյուննե­րի որո­նում եւ տարհա­նում: Ստե­փա­նա­կերտի դատաբժշկա­կան փորձաքննության դիա­րա­նի մոտ հարյուրա­վոր մարդիկ օրե­րով սպա­սում էին զոհված հարա­զատնե­րի աճյուններն ստա­նա­լուն:
Ստե­փա­նա­կերտում, Արցա­խի բոլոր բնա­կա­վայրե­րում ամեն օր կատարվում էին հուղարկա­վո­րության արա­րո­ղություններ: Հոգե­բա­նա­կան այդ փորձությունը հաղթա­հա­րե­լու համար իշխա­նություննե­րը ձգտում էին ամե­նուր ներկա գտնվել, սփո­փել, բարո­յա­պես եւ այլ միջոցնե­րով աջակցել հարա­զա­տին կորցրած ընտա­նիքնե­րին:

Այդ իրա­վի­ճա­կին որո­շա­կի դրա­կան ազդակ հաղորդեց պաշտո­նա­կան տեղե­կատվությունը, որ Ռուսաստա­նի խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ-լեյտե­նանտ Մուրա­դո­վը նախա­գա­հա­կան նստա­վայրում հանդի­պել է Արա­յիկ Հարությունյա­նին: Այդ հանդիպման մանրա­մասնություննե­րը հայտնի չեն, բայց փաստը քաղա­քա­կան առումով կարեւոր էր:
Հանրա­յին որո­շա­կի շրջա­նակներ, սակայն, շտա­պե­ցին ռուս խաղա­ղա­պահնե­րի հետ շփման իրենց կապե­րը հաստա­տել: Իշխա­նությունը, ցավոք, իր բարձրության վրա չգտնվեց, չպահպա­նեց խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րության հետ կապի այն ձեւա­չա­փը, որ գենե­րալ Մուրա­դովն էր սահմա­նել:
Ըստ երեւույթին, քաղա­քա­կան պատասխա­նատվությունից խուսա­փե­լու մի ձեւ էր, երբ Արա­յիկ Հարությունյա­նը խաղա­ղա­պահնե­րի հետ կապի կոորդի­նա­ցիան վերա­պա­հեց Անվտանգության խորհրդի քարտուղար վերանշա­նակված Վիտա­լի Բալա­սանյա­նին:

Ակնհայտ դարձավ, որ ոչ նախա­գա­հը, ոչ Ազգա­յին ժողո­վը Լեռնա­յին Ղարա­բա­ղի ապա­գա­յի հարցում քննարկումնե­րի պատրաստա­կա­մություն չունի: Համե­նայն դեպս, այդ մասին որեւէ հրա­պա­րա­կա­յին տեսա­կետ այդպես էլ չհրա­պա­րակվեց:
Իսկ այն, ինչ ոչ հրա­պա­րա­կա­յին է, մշտա­պես կասկա­ծամտության տեղիք է տալիս: Արդեն 2020 թվա­կա­նի տարե­վերջին քաղա­քա­կան եւ հանրա­յին որո­շա­կի շրջա­նակնե­րից տեղե­կություններ տարածվե­ցին, որ «Արա­յիկ Հարությունյա­նը եւ Վիտա­լի Բալա­սանյա­նը գաղտնի հանդի­պումներ են ունե­նում ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ»:

Զինա­դա­դա­րին հաջորդած առա­ջին ամիսնե­րի ամե­նա­կա­րեւոր իրա­դարձությունը Շուշի Իլհամ Ալիեւի առա­ջին այցն էր, որ տեղի ունե­ցավ Մոսկվա­յում Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ նրա եւ Նիկոլ Փաշինյա­նի հանդի­պումից երեք օր անց՝ 2021 թվա­կա­նի հունվա­րի 15-ին: Ըստ պաշտո­նա­պես չհերքված տեղե­կություննե­րի՝ Ալիեւը Շուշի մուտք է գործել Կարմիր շուկա-Ստե­փա­նա­կերտ երթուղով, եւ նրա շարասյան անվտանգությունն ապա­հո­վել են նաեւ ԼՂՀ ԱԱԾ աշխա­տա­կիցնե­րը: Մինչ այդ համառ լուրեր էին տարածվել, որ Ադրբե­ջա­նը «պահանջում է հանձնել Կարմիր շուկա ավա­նը եւ ավտո­ճա­նա­պարհի հսկո­ղությունը»: Որքանո՞վ են հավաստի այդ խոսակցություննե­րը՝ երեւի այդպես էլ կմնա գաղտնիք:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ