21.4 C
Yerevan

Բախումը Քիչ Հավա­նա­կան Է

Իրա­նի համար շատ ծանր է բանակցել Թրամփի հետ, որովհետև նույն Թամփն անձամբ հրա­մա­յել էր Իրա­նի գլխա­վոր հրա­մա­նա­տարնե­րից մեկի սպա­նությունը Իրա­քում,

Տիգրան Դավուդյան

Իրա­նի և ԱՄՆ‑ի միջև ռազմա­կան բախումը ես բացա­ռում եմ, իսկ հնչող տարբեր հայտա­րա­րություններն ավե­լի շատ ուժի ցուցադրություն են. իրա­նա­գետ

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Տիգրան Դավուդյա­նը 

– Պարո՛ն Դավուդյան, ԱՄՆ-ից բացա­հայտ սպառնա­լիքներ են հնչում Իրա­նի հասցեին, օրերս էլ ապա­տե­ղե­կատվություն տարածվեց, թե Իրա­նը փակել է օդա­յին տարածքը, բանա­կը բերել առաջնա­յին պատրաստության: Իրա­կա­նում ի՞նչ է կատարվում, ու Իրանն ինչպե՞ս է արձա­գանքում, պատրաստվում ԱՄՆ-ից հնչող սպառնա­լիքնե­րին:

– Իրա­վա­ցի եք, ապա­տե­ղե­կատվություն շատ է տարածվում. խնդի­րը շատ պարզ է, ամբողջն արվում է Իրա­նի միջուկա­յին հնա­րա­վո­րություննե­րի սահմա­նա­փակման համար: Իսրա­յե­լը միշտ դժգոհ է Իրա­նի հետ համա­ձայնությունից ու Իսրա­յե­լը փնտրում է լարվա­ծություն: Իսրա­յե­լի շահն է, որ արևմտյան երկրնե­րը չկա­րո­ղա­նան համա­ձայնության գալ Իրա­նի հետ, նա ուզում է անպայման պատե­րազմ հրահրել, ու իրեն հովա­նա­վո­րի նաև ԱՄՆ‑ն: 

Խնդիրն այն է, որ Իրանն Իսրա­յե­լին չի ընդունում որպես պետություն, նա Իսրա­յե­լին անվա­նում է բռնագրավված Պաղեստին, քանի որ Իրա­նի առա­ջին ղեկա­վա­րը մի շատ նշա­նա­վոր նախա­դա­սություն ունի, որ Իսրա­յե­լը պետք է վերա­նա աշխարհի քարտե­զից, դրա համար էլ Իսրա­յե­լը շատ մտա­հոգ է Իրա­նի միջուկա­յին հնա­րա­վո­րություննե­րից ու անընդհատ հայտա­րա­րում է, ՄԱԿ-ին փաստեր է ներկա­յացնում, որ Իրա­նը ցանկա­նում է միջուկա­յին ռումբ ստեղծել, ինչը վտանգա­վոր է Իսրա­յե­լի համար: 

Իրա­նի միջուկա­յին հնա­րա­վո­րություննե­րը, սակայն, մտա­հո­գում են աշխարհի բոլոր երկրնե­րին, իհարկե Իրա­նի լավա­գույն բարե­կամնե­րը հիմա Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք միջազգա­յին ասպա­րե­զում խիստ պաշտպա­նում են Իրա­նին, որովհետև փոխա­դարձ շահեր ունեն, բայց իրենք էլ հայտա­րա­րում են, որ համա­ձայն չեն, որ Իրանն ունե­նա միջուկա­յին ռումբ: 

Իրա­նը միշտ հերքել է, որ իրենք միջուկա­յին ռումբ ստեղծե­լու ցանկություն ունեն, բայց քանի որ Իրա­նը հսկա­յա­կան քանա­կությամբ 60-տոկո­սա­նոց հարստացրած ուրան ունի, դա մտա­հո­գիչ է, որովհետև այդ չափով հարստացրած ուրա­նը կարող է հեշտությամբ հասնել 90 տոկո­սի, իսկ դա արդեն ատո­մա­յին ռումբ ստեղծե­լու համար հումք է: 

Հիմա ԱՄՆ‑ն նամա­կով շատ խիստ սպառնա­լիք է հղել Իրա­նի ղեկա­վա­րին, ամե­րիկյան մամուլն ասում է, որ այդ նամա­կում Թրամփը երկու ամսվա ժամա­նակ է նշա­նա­կել Իրա­նի համար, որպեսզի նստեն բանակցություննե­րի սեղա­նի շուրջ, ու Իրանն ընդունի ապա­մոնտա­ժել իր հազա­րա­վոր ցենտրիֆուգնե­րը, որոնց միջո­ցով հարստացնում են ուրա­նը, նաև նոսրացնի արդեն հարստացրած ուրա­նը: 

Թրամփը երեք պահանջ է դրել Իրա­նի առաջ՝ միջուկա­յին հնա­րա­վո­րությունե­րի սահմա­նա­փա­կում, հրթի­ռա­շի­նության, հատկա­պես բալիստիկ հրթիռնե­րի արտադրության կասե­ցում, երրորդ՝ չմի­ջամտել տարա­ծաշրջա­նի երկրնե­րի ներքին գործե­րին՝ ակնարկե­լով Լիբա­նա­նի «Հըզբոլլա­հին», Պաղեստի­նի ՀԱՄԱՍ-ին, սիրիա­կան, իրաքյան ու եմե­նա­կան ներկա­յությա­նը: Իրանն առա­ջին անգամ գրա­վոր նամա­կով պաշտո­նա­պես պատասխա­նել է Թրամփի այդ նամա­կին: 

Փորձա­գետնե­րի կարծի­քով՝ Իրա­նի համար շատ ծանր է բանակցել Թրամփի հետ, որովհետև նույն Թամփն անձամբ հրա­մա­յել էր Իրա­նի գլխա­վոր հրա­մա­նա­տարնե­րից մեկի սպա­նությունը Իրա­քում, դրա համար էլ Իրա­նում դեռ չեն շտա­պում ուղիղ բանակցել, ուզում են, որ միջնորդա­վորված բանակցությունը շարունակվի, բացի այդ էլ, իրենք Թրամփին համա­րում են անհուսա­լի բանակցող, նկա­տի ունե­նա­լով, որ 2018-ին Թրամփը ԱՄՆ‑ի ստո­րագրությունը հետ վերցրեց միջուկա­յին այդ համա­ձայնագրից, որը կնքվել էր 2015‑ի: Այսինքն՝ Իրա­նը նախընտրում է միջնորդա­վորված բանակցություննե­րը, որ ժամա­նակ շահի, իսկ ԱՄՆ‑ն շտա­պում է: 

– Ռազմա­կան բախումը հնա­րա­վոր համարո՞ւմ եք:

– Ռազմա­կան բախումը բացա­ռում եմ, ճիշտ է, Հնդկա­կան օվկիա­նո­սում ինչքան արդիա­կան զենքեր է բերել ԱՄՆ‑ն, Իրանն էլ մյուս կողմից իր հրթի­ռա­յին քաղաքներն է ցուցադրել, տարբեր հայտա­րա­րություններ են հնչում, բայց դրանք, իմ համոզմամբ, ուժի ցուցադրություն են: 

Մեկ այ հետաքրքիր փաստ էլ կա, որ Սպի­տակ տանը պարոն Թրամփի խորհրդա­կաննե­րը, նախա­րարնե­րը համա­կարծիք չեն Իրա­նի հարցով: Իսրա­յե­լը կարող է ինչ-որ բաներ անել, այնուա­մե­նայնիվ, բայց Իսրա­յե­լը խոցե­լի է ու միայնակ չի կարող պաշտպա­նել իրեն: Հիշում եք, որ Իրա­նը 300 հրթիռ նետեց Իսրա­յե­լի գլխին, ու եթե այլ երկրներ չօգնեին Իսրա­յե­լին՝ ինչ էր լինե­լու այդ երկրի վիճա­կը: 

Իսրա­յե­լը միայնակ վախե­նում է ռազմա­կան գործո­ղության գնալ, իհարկե, կարող է միայնակ ռմբա­կո­ծել Իրա­նը, բայց դա ի՛նչ պետք է լինի, Իրա­նը 50 անգամ մեծ է Իսրա­յե­լից, դրա համար էլ Իսրա­յելն ուզում է ԱՄՆ-ին անպայման ներքա­շել այդ պատե­րազմի մեջ, բայց ԱՄՆ‑ն խուսա­փում է դրա­նից: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ