16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 46

Պարզա­պես ուշադրություն է հայցում հանգա­մանքը, որ ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նը», թեեւ ոչ ուղղա­կի հղումով, բայց ենթադրում է իրա­վի­ճակ, երբ Հայաստա­նը կարող է անդա­մակցել «միութե­նա­կան պետությա­նը» եւ Արցա­խի հայկա­կա­նության պահպանման դիմաց ինքնիշխա­նության կորուստ ունե­նալ:

Վահրամ Աթա­նեսյան

2022 թվա­կա­նի ապրի­լի 14-ին Ստե­փա­նա­կերտում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, շատ քիչ մարդ էր տեղյակ, որ մեկ շաբաթ առաջ ՀՅԴ Բյուրոն «Շրջա­բե­րա­կան» է տարա­ծել, որտեղ առաջնա­հերթություն էր գնա­հատվում Արցա­խի «հողա­յին ամբողջության վերա­կանգնումը», ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի ենթա­կա­յությունից դուրս կարգա­վի­ճա­կը: Ըստ երեւույթին, Դաշնակցության այդ ռազմա­վա­րությունը կապ ուներ «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքի հետ, որի ստո­րագրումը, սակայն, նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի կողմից ուշա­ցել էր:

Ինչու՞ ենք առանձնացնում ապրի­լի 14‑ը: Նույն ամսի 6‑ին Նիկոլ Փաշինյա­նը խորհրդա­րա­նում հանդես եկավ ծավա­լուն ելույթով, որի հիմնա­կան ուղերձն այն էր, որ ԼՂ-ում ռուսա­կան զորա­խումբը կամ չի կարո­ղա­նում, կամ չի ցանկա­նում ապա­հո­վել իր վերահսկո­ղության գոտու ամբողջությունը եւ խաղաղ բնակչության անվտանգությունը: Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ միջազգա­յին գործընկերնե­րը հորդո­րում են ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում իջեցնել նշա­ձո­ղը, որ թույլ կտա բնակչության իրա­վունքնե­րի եւ անվտանգության ապա­հովման հարցում հասնել որո­շա­կի կոնսենսուսի: Փաշինյա­նը թույլ տվեց չափա­զանց ենթա­տեքստա­յին ձեւա­կերպում անել, որ եթե ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում նշա­ձող չիջեցվի, անվտանգության միջազգա­յին մեխա­նիզմներ չձեւա­վորվեն, ապա Լեռնա­յին Ղարա­բա­ղը «Փառուխ առ Փառուխ հանձնվե­լու է»: Հայաստա­նի վարչա­պետն այդպի­սով հստակ հասկացրեց, որ Փառուխը հանձնվել է, եւ դրա­նում որո­շիչ դեր է խաղա­ցել ԼՂ-ում ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի լռելյայն աջակցությունը: Որեւէ հիմնա­վոր փաստ չկա, որպեսզի պնդենք, որ ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նը» Նիկոլ Փաշինյա­նի այդ հայտա­րա­րություննե­րի ուղղա­կի պատասխանն էր, բայց փաստ է, որ այն հեղի­նակվել եւ շարքե­րին է հղվել Ազգա­յին ժողո­վում Փաշինյա­նի սենսա­ցիոն ելույթի հաջորդ օրը, իսկ մեկ շաբաթ հետո՝ ապրի­լի 14-ին ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում նշա­ձող իջեցնե­լու անթույլատրե­լիության մասին հայտա­րա­րություն տարա­ծեց Արցա­խի Ազգա­յին ժողո­վը:

Այդ հայտա­րա­րությունն, ընդսմին, Հայաստա­նի վարչա­պե­տին զրկում էր ԼՂ ժողովրդի անունից նրա կարգա­վի­ճա­կի հարցում բանակցություններ վարե­լու իրա­վունքից, վերա­հաստա­տում հավա­տարմությունը 1991թվականի դեկտեմբե­րի 10‑ի հանրաքվեին եւ ընդհանրացնում, որ «Արցա­խը չի եղել եւ չի լինե­լու անկախ Ադրբե­ջա­նի կազմում»: Այս ձեւա­կերպումն արտա­ռոց էր այնքա­նով, որ խոսքը ոչ թե առհա­սա­րակ Ադրբե­ջա­նի, այլ հատկա­պես անկախ Ադրբե­ջա­նի կազմում Արցա­խի գոյության անհնա­րի­նության մասին է: Հստակ տպա­վո­րություն էր թողնվում, որ Արցա­խը կարող է լինել կամ կվե­րա­դառնա ոչ անկախ Ադրբե­ջա­նի կազմ՝ ինչպես գրե­թե յոթա­նա­սուն տարի ինքնա­վար մարզի կարգա­վի­ճա­կով գտնվել է խորհրդա­յին Ադրբե­ջա­նի սահմաննե­րում: Պարզա­պես ուշադրություն է հայցում հանգա­մանքը, որ ՀՅԴ Բյուրո­յի »Շրջա­բե­րա­կա­նը», թեեւ ոչ ուղղա­կի հղումով, բայց ենթադրում է իրա­վի­ճակ, երբ Հայաստա­նը կարող է անդա­մակցել «միութե­նա­կան պետությա­նը» եւ Արցա­խի հայկա­կա­նության պահպանման դիմաց ինքնիշխա­նության կորուստ ունե­նալ:

Այդ շրջա­նում Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան շրջա­նակնե­րի հիմնա­կան խոսույթն այն էր, որ Ուկրաի­նա­յի «հարցե­րը լուծե­լուց հետո Ռուսաստանն անցնե­լու է Ադրբե­ջա­նին եւ պատժե­լու է ռուս խաղա­ղա­պահնե­րի նկատմամբ բացա­հայտ արհա­մարհա­կան վերա­բերմունքի համար»: Հայտնի է նույնիսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նի հայտա­րա­րությունը, որ քիչ է մնա­ցել՝ այնպի­սի իրա­վի­ճակ է ստեղծվե­լու, որ մեզ մնա­լու է «միայն թամա­շա անել»: Արցա­խի Ազգա­յին ժողո­վի հայտա­րա­րությունից որոշ ժամա­նակ անց, ինչպես իրա­զեկ աղբյուրներն են ասում, Ստե­փա­նա­կերտ է գործուղվել ՀՀ հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպան Էդմոն Մարուքյա­նը: Նա խնդիր է ունե­ցել հանդի­պե­լու խորհրդա­րա­նի քաղա­քա­կան ուժե­րի եւ խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րի հետ: Մարուքյա­նը հանդի­պել է Արա­յիկ Հարությունյա­նին եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նին, խորհրդա­րա­նի խմբակցություննե­րի ղեկա­վարներն առա­ջարկել են Մարուքյա­նի հետ հանդի­պումն անցկացնել տեսախցիկնե­րի առկա­յությամբ, որպեսզի «ամեն մի բառ ձայնագրվի եւ ներկա­յացվի ժողովրդի դատին»:

Հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպա­նը, բնա­կա­նա­բար, այդ գռե­հիկ նախա­պայմանն ընդունել չէր կարող, եւ հանդի­պումը չի կայա­ցել: Ստե­փա­նա­կերտը փաստա­ցի այդ փուլից սկսած քաղա­քա­կան «պորտա­լա­րը» Երեւա­նի հետ խզել է: Ըստ երեւույթին, ամեն ինչ կանխածրագրված էր այնպես, որ ազգա­յին-գաղա­փա­րա­կան Արցա­խը պետք է համա­հայկա­կան «վերածննդի» կենտրոն լինի: Ո՞վ է հեղի­նա­կել այդ արկա­ծախնդրությունը, ովքե՞ր էին իրա­կան հովա­նա­վորնե­րը՝ չբա­ցա­հայտված է մնում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ