21.4 C
Yerevan

ԱՄՆ Թղթե Վագրը

Անշուշտ, ոչ մի երաշխիք չկա, որ իրա­նա-ամե­րիկյան բանակցություննը հաջո­ղությամբ կպսակվեն: Դոնալդ Թրամփը Բենիա­մին Նաթանյա­հուին հավաստիացրել է, որ եթե բանակցություննե­րը ձախողվեն, դա «Իրա­նի համար շատ վատ օր կլի­նի»: Բայց չկա նաեւ երաշխիք, որ բանակցություննե­րի մի փուլում Թեհրա­նը Վաշինգտո­նին չի հասկացնի, որ «չափա­զանց մոտ է միջուկա­յին ռումբի ստեղծմա­նը»:

Վահրամ Աթա­նեսյան

Ամե­րիկյան «լեռը երկնեց եւ իսրա­յե­լա­կան մուկ ծնեց»
Ամե­րիկյան «լեռը երկնեց եւ իսրա­յե­լա­կան մուկ ծնեց»
«Վարչա­պետ Նաթանյա­հուն հայրե­նիք է վերա­դառնում դատարկա­ձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամա­նակ նրան ուղեկցած՝ Ynet պարբե­րա­կա­նի մեկնա­բան Իտա­մար Այխնե­րը՝ առա­ջին հերթին նկա­տի ունե­նա­լով Իրա­նի հարցում Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի դիրքո­րոշման կտրուկ փոփո­խությունը: Նա դրա­կան է գնա­հա­տում միայն այն, որ Դոնալդ Թրամփը, հաշվի առնե­լով խնդրի չափա­զանց կարեւո­րությունը, նպա­տա­կա­հարմար է տեսել Վաշինգտոն հրա­վի­րել Իսրա­յե­լի վարչա­պե­տին եւ նրան անձամբ տեղե­կացնել, որ Իրա­նի հետ առա­ջի­կա շաբաթ օրը «գրե­թե ամե­նա­բարձր մակարդա­կով բանակցություններ են սկսվում»:

Ավե­լի վաղ իսրա­յե­լա­կան մամուլին հայտնի է դարձել, որ Օմա­նի միջնորդությամբ ամե­րի­կա-իրա­նա­կան բանակցություններ են ընթա­նում: Ըստ ամե­նայնի, նախա­գահ Թրամփի եւ Իրա­նի հոգեւոր առաջնորդի միջեւ «նամա­կագրությունը» վկա­յում էր, որ Վաշինգտո­նը գոնե այս փուլում դիվա­նա­գի­տությունը գերա­դա­սում է ուժի կիրա­ռումից:

Վաշինգտո­նում Թրամփ-Նաթանյա­հու բանակցություննե­րից ժամեր անց Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արաղչին հաստա­տել է, որ ապրի­լի 12-ին հանդի­պում է Մերձա­վոր Արեւելքի հարցե­րով ԱՄՆ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Ուիթկոֆի հետ: Մինչ այդ Իրա­նի արտգործնա­խա­րա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը հայտնել է եվրո­պա­կան երեք երկրնե­րի հետ Թեհրա­նի բանակցություննե­րի մասին:
Ըստ էության, կարե­լի է ասել, որ Իրա­նի միջուկա­յին ծրագրի հարցում «ամե­րիկյան լեռը երկնել եւ իսրա­յե­լա­կան մուկ է ծնել». Իսրա­յե­լը «խորտա­կիչ հարվածներ» հասցնե­լու, իսկ Վաշինգտո­նը՝ մերձա­վո­րա­րեւելյան լայնա­ծա­վալ պատե­րազմ վարե­լու հնա­րա­վո­րություններ չունի: Ավե­լին, Դոնալդ Թրամփը փորձում է ամե­րիկյան տնտե­սության մեջ արա­բա­կան միա­պե­տություննե­րից բազմա­մի­լիարդ ներդրումներ ներգրա­վել, իսկ նրանք համա­ձայն են, բայց պայմա­նով, որ տարա­ծաշրջա­նում «լռություն հաստատվի»:

The Jerusalem Post‑ի խմբագրա­կանն Իրա­նի շուրջ իրա­վի­ճա­կը համադրել է Թրամփի նախա­գա­հության առա­ջին շրջա­նում Հյուսի­սա­յին Կորեա­յի հետ «համա­ձայնությա­նը», երբ «Կիմ Չեն Ինն, այնուա­մա­նայնիվ, պահպա­նեց միջուկա­յին զինա­նո­ցը, չնա­յած ԱՄՆ նախա­գա­հը տարա­ծաշրջա­նի դաշնա­կից երկրնե­րին խոստա­ցել էր վերջնա­կա­նա­պես ապա­հո­վագրել սպառնա­լի­քից»: Դա փաստա­ցի ակնարկ է, որ Միացյալ Նահանգնե­րի համար տնտե­սա­կան եւ ներդրումա­յին նպաստա­վոր պայմաններ ապա­հո­վե­լու դիմաց Վաշինգտո­նի հանրա­պե­տա­կան վարչա­կազմը կարող է «աչք փակել» ուրա­նի հարստացման իրա­նա­կան ծրագրի հանդեպ:

Անշուշտ, ոչ մի երաշխիք չկա, որ իրա­նա-ամե­րիկյան բանակցություննը հաջո­ղությամբ կպսակվեն: Դոնալդ Թրամփը Բենիա­մին Նաթանյա­հուին հավաստիացրել է, որ եթե բանակցություննե­րը ձախողվեն, դա «Իրա­նի համար շատ վատ օր կլի­նի»: Բայց չկա նաեւ երաշխիք, որ բանակցություննե­րի մի փուլում Թեհրա­նը Վաշինգտո­նին չի հասկացնի, որ «չափա­զանց մոտ է միջուկա­յին ռումբի ստեղծմա­նը»:

Շրջա­դարձը, որ տեղի է ունե­ցել Իրա­նում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, օրա­կարգից կհա­նի կամ առնվազն տեւա­կան ժամա­նա­կով կհե­տաձգի ԱՄՆ-Իսրա­յել-Ադրբե­ջան «քաղա­քա­կան դաշինքի» շուրջ քննարկումնե­րը: Այդ մասին, ի դեպ, շաբաթներ առաջ վերլուծա­կան հրա­պա­րում է արել The Jerusalem Post‑ը: Այդ հեռանկա­րը լայնո­րեն լուսա­բանվել է նաեւ հայաստանյան մամուլում եւ փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում: Որո­շա­կի շրջա­նակներ դրա­նով են բացատրել վերջին շաբաթնե­րին սահմա­նի վրա ադրբե­ջա­նա­կան կողմի սադրանքնե­րը՝ ներկա­յացնե­լով դրանք որպես «Սյունի­քում ուժով միջանցք բացե­լու նախա­պատրաստություն»:

Իրա­նի դեմ ռազմա­կան գործո­ղությունն, այսպի­սով, հետաձգվում է՝ ինչպես եւ կանխա­տե­սում էին վերլուծա­բա­նա­կան լուրջ կենտրոննե­րը: Շատ որո­շա­կի իմաստով դա ընկալվե­լու է այնպես, որ Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Դոնալդ Թրամփը «միջազգա­յին ասող չէ» եւ հարկադրված է հաշվի նստել իր էպա­տա­ժա­յին հայտա­րա­րություննե­րի վտանգա­վոր հետեւանքնե­րի մասին զգուշա­ցումնե­րի հետ: Իրա­նի հարցում կոնկրետ դիվա­նա­գի­տա­կան գործի­քա­կազմ ընտրե­լու որո­շում «պարտադրել է» փոխնա­խա­գահ Վենսը: Իսրա­յե­լա­կան աղբյուրնե­րը պնդում են, որ նա առաջնորդվել է «ուղե­ղա­յին կենտրոննե­րի խորհրդատվությամբ»: Ըստ երեւույթին, նույնը տեղի է ունե­ցել Իրա­նում. կրո­նա­կան մոլե­ռանդությունը զիջել է դիվա­նա­գի­տա­կան պրագմա­տիզմին: Առկա իրա­վի­ճա­կը կտրուկ բարձրացնում է Իրա­նի միջազգա­յին հեղի­նա­կությունը: Այս ամիս Իրա­նի նախա­գա­հը պետք է այցե­լի Բաքու: Կկա­րո­ղա­նա՞ նա Ադրբե­ջա­նի հետ բարդ հարա­բե­րություննե­րում իրացնել ամե­րի­կա-իրա­նա­կան բանակցություննե­րի ընձե­ռած քաղա­քա­կան բոնուսը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ