16.2 C
Yerevan

Զելենսկին Լիազորվա՞ծ Է Զգուշացնել

Ռուսաստա­նի հետ պատե­րազմում Եվրա­միությունը շարունա­կում է աջակցել Ուկրաի­նա­յին: «Ապրել եմ ուզում» ուկրաի­նա­կան կազմա­կերպությունը հայտնել է, որ առա­ջի­կա­յում տեղե­կություններ կհրա­պա­րա­կի նաեւ Ռուսաստա­նի կողմից պատե­րազմող՝ այլ երկրնե­րի քաղա­քա­ցի վարձկաննե­րի մասին:

Վահրամ Աթա­նեսյան

Զելենսկին լիազորվա՞ծ է զգուշացնել
Ուկրաի­նա­յի պաշտպա­նության նախա­րա­րության եւ Հետա­խուզության գլխա­վոր վարչության հովա­նու ներքո գործող «Ապրել եմ ուզում» կենտրո­նը «Ռուսաստա­նի կողմից պատե­րազմին մասնակցող ղազախստանցի վարձկաննե­րի ցուցակ» է հրա­պա­րա­կել: Այդ առթիվ Ուկրաի­նա­յում Ղազախստա­նի գործե­րի ժամա­նա­կա­վոր հավա­տարմա­տար Կատրե­նո­վը եւ գլխա­վոր հյուպա­տոս Բետա­լի­մո­վը հանդի­պել են ռազմա­գե­րի­նե­րի հարցով ուկրաի­նա­կան կոորդի­նա­ցիոն կենտրո­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ:

Ըստ տեղե­կություննե­րի, ուկրաի­նա­կան կողմը ներկա­յացրել է կոնկրետ տվյալներ: Մասնա­վո­րա­պես տրա­մադրել է «զոհված վաթսունութ ղազախստանցի­նե­րի տվյալնե­րը»: Ղազա­խա­կան կողմը հայտա­րա­րել է, որ կհե­տաքննի ցանկա­ցած դեպք: Պաշտո­նա­կան Աստա­նան վստա­հեցրել է, որ բացատրա­կան աշխա­տանքներ է տանում, քարո­զում, որ վարձկա­նությունը քրեո­րեն պատժե­լի է: Վերջին ընդգծումնե­րը, կարծես, անուղղա­կի վկա­յում են, որ ղազախստանցի­ներ, այնուա­մե­նայնիվ, Ռուսաստա­նի կողմից պատե­րազմին մասնակցում են:

Տեղե­կատվա­կան արտա­հոսքը, որ, անկասկած, կազմա­կերպվել է Ուկրաի­նա­յի քաղա­քա­կան ղեկա­վա­րության իմա­ցությամբ, հաջորդում է Ռուսաստա­նի եւ Ղազախստա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցին, որի ընթացքում կողմե­րը պայմա­նա­վորվել են համա­ձայնեցնել առա­ջի­կա բարձր մակարդա­կի հանդի­պումնե­րի ժամա­նա­կա­ցույցը: Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը վերա­հաստա­տել է, որ կմասնակցի մայսի 9‑ի տոնա­կա­տա­րություննե­րին:

Պուտին-Տոկաեւ հեռա­խո­սազրույցն իր հերթին հաջորդել է Սամարղանդում ապրի­լի 3–4‑ին գումարված Եվրա­միություն-Կենտրո­նա­կան Ասիա գագաթնա­ժո­ղո­վին: Եվրա­միությունը ծրագրում է առա­ջի­կա տարի­նե­րին Կենտրո­նա­կան Ասիա­յում 13,5 միլիարդ եվրո­յի ներդրումներ կատա­րել: Դա խոշոր նախա­գիծ է, որի կարեւո­րությունը ոչ միայն տնտե­սա­կան, այլեւ քաղա­քա­կան է եւ, բացառված չի, անվտանգա­յին է:

Ռուսաստա­նին, բնա­կա­նա­բար, Եվրա­միություն-Կենտրո­նա­կան Ասիա համա­գործակցությունը ձեռնտու չէ: Մոսկվան ինքն է ծրագրում հասնել եվրաա­սիա­կան ավե­լի լայն ինտեգրա­ցիա­յի, քան ԵԱՏՄ‑ն է: ԵՄ-Կենտրո­նա­կան Ասիա համա­գործակցությունը կարող է նվա­զա­գույնի հասցնել Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի ազդե­ցությունը: Ահա թե ինչու Վլա­դի­միր Պուտի­նը փորձում է ազդել Ղազախստա­նի վրա, որ Կենտրո­նա­կան Ասիա­յի առա­ջա­տար երկիրն է:

Հրա­պա­րա­կայնացնե­լով Ռուսաստա­նի կողմից իր դեմ պատե­րազմին Ղազախստա­նի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող անձանց մասնակցությունը, Վլա­դի­միր Զելենսկին փաստա­ցի զգուշացնում է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, որ Ռուսաստա­նի հետ եվրաա­սիա­կան լայն ինտեգրա­ցիա­յի նախագծին աջակցությունը կարող է խարխլել Եվրա­միություն-Կենտրո­նա­կան Ասիա տնտե­սա­կան համա­գործակցությունը: Կենտրոո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը, չնա­յած որ տիրա­պե­տում են բնա­կան մեծ պաշարնե­րի, ունեն մարդկա­յին մեծ ներուժ եւ կոմունի­կա­ցիա­նե­րի ազա­տություն, չեն հաղթա­հա­րում խորհրդա­յին ժառանգությունը, չունեն տնտե­սության արդիա­կա­նացման հստակ հայե­ցա­կարգ: Տարա­ծաշրջա­նի իդեալն այդ առումով Ղազախստանն է, որի նախա­գա­հը փորձում է կիրա­ռել «տնտե­սա­կան թռիչքի» սինգա­պուրյան օրի­նա­կը:

Այդ նպա­տա­կին հասնե­լու համար Տոկաեւը քննարկումներ է անցկացրել Հարա­վա­յին Կորեա­յի եւ Ճապո­նիա­յի հետ: Կենտրո­նա­կան Ասիա­յում զգա­լի ներկա­յություն ունի նաեւ Չինաստա­նը: Վերջին տասնամյա­կում զգա­լիո­րեն ամրապնդվել են նաեւ Թուրքիա­յի դիրքե­րը, Ղազախստա­նի եւ Ուզբեկստա­նի հետ հեռանկա­րա­յին պայմա­նագրեր ունի նաեւ Ադրբե­ջա­նը: Այդ բոլոր նախագծումնե­րը, սակայն, ի դերեւ կելնեն, եթե Ռուսաստա­նին հաջողվի իրացնել «Մեծ Եվրա­սիա­յի» սեփա­կան նախա­գի­ծը:

Ղազախստանցի վարձկաննե­րի թեմա­յի ակտուա­լա­ցումն, անկասկած, Աստա­նա­յին ստի­պե­լու է ավե­լի զգուշա­վոր գործել: Ռուսաստա­նի հետ պատե­րազմում Եվրա­միությունը շարունա­կում է աջակցել Ուկրաի­նա­յին: «Ապրել եմ ուզում» ուկրաի­նա­կան կազմա­կերպությունը հայտնել է, որ առա­ջի­կա­յում տեղե­կություններ կհրա­պա­րա­կի նաեւ Ռուսաստա­նի կողմից պատե­րազմող՝ այլ երկրնե­րի քաղա­քա­ցի վարձկաննե­րի մասին: Խոսքն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, առա­ջին հերթին հետխորհրդա­յին երկրնե­րի մասին է, որոնց նույնպես Զելենսկին զգուշացնում է: Ըստ երեւույթին, այդ հարցում նա «լիա­զորված է» Եվրա­հանձնա­ժո­ղո­վից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ