14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 55

Ո՞վ էր «բոլշեւիկյան էքսպրոպրիա­ցիան» շրջա­փակված Արցա­խում կիրա­ռե­լու գաղա­փա­րի հեղի­նա­կը, ի՞նչ հաշվարկով էր պետա­կան նախա­րար Գուրգեն Ներսիսյա­նը նման քայլի դիմել՝ մնում է ենթադրել, բայց փաստ է, որ հանրությունը, մեղմ ասած, տարա­կուսանքի մեջ էր: 

Վահրամ Աթա­նեսյան


Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում ներկա­յացնե­լով Գուրգեն Ներսիսյա­նին, Արա­յիկ Հարությունյանն «ամե­նայն պատասխա­նատվությամբ» հայտա­րա­րեց, որ Ադրբե­ջա­նի հետ ինտեգրա­ցիա­յի մասին խոսք լինել չի կարող, բայց եւ հավե­լեց, թե դա չի նշա­նա­կում, որ ենթա­կա­ռուցվածքնե­րի, կենսա­պա­հովման եւ այլ հարցե­րում շփումներ չեն լինե­լու: Պետա­կան նախա­րա­րի համա­կարգման ենթա­կա ոլորտնե­րից հանե­լով արտա­քին քաղա­քա­կա­նությունը, նա փաստա­ցի Ադրբե­ջա­նի հետ հնա­րա­վոր երկխո­սության պատասխա­նատվությունը վերցրեց իր վրա:

Ավե­լի վաղ Արա­յիկ Հարությունյա­նը ներկա­յացրել էր միջազգա­յին մեխա­նիզմնե­րի շրջա­նա­կում Ադրբե­ջա­նի հետ բանակցություննե­րի նախա­պայման. դրանք չեն կարող հակա­սել Արցա­խի ինքնո­րոշման իրա­վունքին: Բարդ է ասել, թե այդ հայտա­րա­րությունը ներքին լսա­րա­նի՞ համար էր, թե իրա­կա­նում հասցեագրված էր Բաքվին:Պետք է հաշվի առնել, որ պետա­կան նախա­րա­րի պաշտո­նից Ռուբեն Վարդանյա­նի հեռա­ցումը Հայաստա­նի ընդդի­մության եւ Արցա­խի քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կողմից գնա­հատվել էր իբրեւ Իլհամ Ալիեւի «պահանջի կատա­րում», եւ Արցա­խի նախա­գա­հը նման չափա­զանց զգա­յուն իրա­վի­ճա­կում, հավա­նա­բար, փորձում էր գործընթացնե­րը կառա­վա­րե­լի պահել:

Այդ դիրքո­րո­շումը, գուցե, հաջո­ղություն ունե­նար եւ նա կարո­ղա­նար «հավա­սա­րակշռել» արտա­քին մարտահրա­վերնե­րը, եթե «Գուրգեն Ներսիսյա­նի կառավարություն»ը չգնար ներքին տարա­ձայնություններ հարուցող քայլի.Գյուղի, գյուղատնտե­սության աջակցության եւ Ներդրումա­յին հիմնադրամնե­րին նա հանձնա­րա­րեց երկամսյա ժամկե­տում լուծել ժամկե­տանց վարկե­րի եւ փոխա­ռություննե­րի հետ կապված հարցե­րը:

Հազա­րա­վոր ընտա­նիքներ, որ քառաունչորսօրյա պատե­րազմից առաջ մի քանի միլիոն դրա­մի վարկ կամ փոխա­ռություն էին ստա­ցել, որպեսզի անհա­տա­կան ձեռնարկա­տի­րությամբ զբաղվեն կամ վերա­նո­րո­գեն տնե­րը կամ բնա­կա­րաննե­րը, հիմնադրամնե­րից սպառնա­լի բովանդա­կությամբ ծանուցում ստա­ցան, որ պարտա­վո­րություննե­րը չմա­րե­լու դեպքում կառա­վա­րությունը գրա­վի առարկա գույքը բռնագրա­վե­լու հայցով կդի­մի դատա­րան:

Ո՞վ էր «բոլշեւիկյան էքսպրոպրիա­ցիան» շրջա­փակված Արցա­խում կիրա­ռե­լու գաղա­փա­րի հեղի­նա­կը, ի՞նչ հաշվարկով էր պետա­կան նախա­րար Գուրգեն Ներսիսյա­նը նման քայլի դիմել՝ մնում է ենթադրել, բայց փաստ է, որ հանրությունը, մեղմ ասած, տարա­կուսանքի մեջ էր: Մանա­վանդ որ կառա­վա­րությունը, չնա­յած նախորդնե­րի հասցեին քննա­դա­տությա­նը եւ տված խոստումնե­րին, այդպես էլ չէր կարո­ղա­նում կամ չէր ցանկա­նում կարգա­վո­րել անգամ առա­ջին անհրա­ժեշտության պարե­նամթերքնե­րի եւ հիգիե­նիկ պարա­գա­նե­րի քարտա­յին բաշխումը:

2023 թվա­կա­նի մարտ-ապրիլ ամիսնե­րին Ստե­փա­նա­կերտում սոցիա­լա­կան իրա­վի­ճակն արդեն ճգնա­ժա­մա­յին էր: Պարե­նա­յին ապրանքնե­րի վաճառքն իրա­կա­նացվում էր հիմնա­կա­նում «սեւ շուկա­յի» սկզբունքով, իսկ գներն օր-օրի հասնում էին աստղա­բաշխա­կան թվե­րի: Չէր գործում քաղա­քա­յին տրանսպորտը, գրե­թե խզված էր շրջաննե­րի հետ կապը, չկար գազ, էլեկտրա­կա­նությունը մատա­կա­րարվում էր հովհա­րա­յին անջա­տումնե­րով:

Իրա­վի­ճակն ավե­լի սրվեց, երբ Գուրգեն Ներսիսյա­նը «բոլշեւիկյան էքսպրոպրիա­ցիան» փորձեց կիրա­ռել մի քանի տնտեսվաորղնե­րի նկատմամբ, որ, ենթադրա­բար, ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության հետ կապե­րի շնորհիվ կարո­ղա­նում էր Հայաստա­նից պարե­նամթերք ներկրել: Առա­ջին հայացքից այդ քայլե­րը թողնում էին սոցիա­լա­կան հավա­սա­րության համար պայքա­րի տպա­վո­րություն, բայց զուգա­հե­ռա­բար տեղե­կություններ հայտնվե­ցին, որ պետա­կան նախա­րարն ինքն է «ձգտում գլխա­վո­րել այդ եկամտա­բեր բիզնե­սը, եւ պահեստնե­րում անցկացված ստուգումնե­րը միայն մրցա­կիցնե­րին չեզո­քացնե­լու նպա­տակ ունեն»:

Այս ամիսնե­րին հանրությունը երկրորդ շոկն ապրեց, երբ հայտնի դարձավ, որ տասնյակ նախկին եւ գործող պաշտոնյա­ներ իրենց բնա­կա­րաննե­րը շուկա­յա­կա­նից բարձր գնե­րով վաճա­ռել են պետությա­նը: Տեղե­կություններ տարածվե­ցին, որ նախկին բարձրաստի­ճան պաշտո­նայնե­րը եւ զինվո­րա­կաննե­րը կառա­վա­րության հետ գործարքի մեջ են՝ իրենց ռեստո­րա­նա­յին եւ հյուրա­նո­ցա­յին օբյեկտնե­րը նույնպես վաճա­ռե­լու համար: Այդ լուրե­րը, որքան էլ որոշ դեպքե­րում չափա­զանցված, հիմնա­կա­նում իրա­կան էին եւ, բնա­կա­նա­բար, հանրությա­նը մատնում էին ծանր ապրումնե­րի, ներարկում անհուսություն, անե­լա­նե­լիություն եւ ներարկում վաղ թե ուշ հայրե­նի­քը հարկադրա­բար լքե­լու անխուսա­փե­լիություն: Իրավիճա՞կն էր բարո­յա­կան ավե­րումնե­րի պաճա­ռը, թե՞ դա նախընթաց շրջա­նի արժեզրկումնե­րի հետեւանք էր: Պետք էփորձել այս հարցի պատասխա­նը գտնել:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ