14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 56

 Ի լրումն, շրջա­նառվեց «հավաստի տեղե­կություն», որ Ադրբե­ջանն Աղդա­մի մոտ «համա­կենտրո­նացման ճամբար է կառուցում, որտեղ պիտի արգե­լա­փա­կի բոլոր զինվո­րա­կաննե­րին»:

Վահրամ Աթա­նեսյան

2023 թվա­կա­նի ապրի­լի 23-ին Ադրբե­ջա­նը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց, որ Հայաստա­նի հետ սահմա­նին՝ Հակա­րիի կամրջին, հսկիչ անցա­կետ է տեղադրում, կատարվեց պետա­կան դրո­շի տեղադրման արա­րո­ղություն: Ռուսա­կան զորախմբի հենա­կե­տը, որ մինչ այդ գործում էր հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի հայկա­կան կողմում, տեղա­փոխվեց Հակա­րի գետից արեւելք: Դա հստակ ազդակ էր, որ Լաչի­նի միջանցքի վերահսկո­ղությունը թողնվում է Ադրբե­ջա­նի իրա­վա­սությա­նը, թեեւ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով առնվազն 5 տարի այդ իրա­վա­սությունը տրված էր Լեռնա­յին Ղարա­բա­ղում ՌԴ խաղա­ղա­պահ ուժե­րին:

Հայաստան-Լեռնա­յին Ղարա­բաղ հաղորդակցությունը փաստա­ցի դադա­րեց: Ծայրա­հեղ անհրա­ժեշտության դեպքում Ստե­փա­նա­կերտից Երեւան մարդկանց տեղա­շարժն այդուհե­տեւ իրա­կա­նացվում էր միայն Կարմիր խաչի միջնորդությամբ: Ընդ որում, միջազգա­յին կազմա­կերպության Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կը պարտա­վոր էր հիվանդնե­րի ցուցա­կը նախա­պես ներկա­յացնել Ադրբե­ջա­նի պատկան մարմիննե­րին:
Այդ հանգա­մանքն Ստե­փա­նա­կերտում անա­ռողջ ասե­կո­սե­նե­րի տեղիք տվեց: Քաղա­քա­կան եւ հանրա­յին մի շարք գործիչներ հրա­պա­րա­կա­յին կասկածներ հայտնե­ցին, որ Ադրբե­ջանն «ստա­նում է առա­ջին եւ քառա­սունչորսօրյա պատե­րազմի հրա­մա­նա­տարնե­րի եւ հերո­սա­բար կռվածնե­րի մասին տեղե­կություններ եւ պատրաստվում է նրանց ձերբա­կա­լել»:

Ի լրումն, շրջա­նառվեց «հավաստի տեղե­կություն», որ Ադրբե­ջանն Աղդա­մի մոտ «համա­կենտրո­նացման ճամբար է կառուցում, որտեղ պիտի արգե­լա­փա­կի բոլոր զինվո­րա­կաննե­րին»:
Չնա­յած իշխա­նություննե­րի եւ հատկա­պես պետա­կան նախա­րար Գուրգեն Ներսիսյա­նի հայտա­րա­րություննե­րին, Ստե­փա­նա­կերտում պարե­նա­յին ճգնա­ժա­մի հաղթա­հարման ոչ մի իրա­կան քայլեր այդպես էլ չձեռնարկվե­ցին: Այդ շրջա­նում արձա­նագրվեց արտա­ռոց երեւույթ. կազմա­կերպվում էին հարսանյաց արա­րո­ղություններ, որ տեսանկա­րա­հանվում եւ նյութե­րը տեղադրվում էին համա­ցանցում: Այդ տեսագրություննե­րը եւ լուսանկարներն ուղեկցվում էին «Արցախն ապրում է, արցախցու կամքն անկոտրում է» քարոզչա­կան գրա­ռումնե­րով:

Իրա­կա­նում, սակայն, հանրության շրջա­նում ամե­նա­սուր հարցը շրջա­փա­կումից ելքի փնտրտուքն էր, որ իրա­կա­նացվում էր երկու ուղղությամբ՝ Կարմիր խաչի գրա­սենյա­կի եւ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության եւ Արցա­խի կառա­վա­րության համա­տեղ ստեղծած «մարդա­սի­րա­կան գրա­սենյա­կի» ուղղությամբ: Ռուսա­կան կողմը, մինչդեռ, խնդի­րը ներկա­յացնում էր այնպես, որ «իրա­կա­նացնում է ՌԴ քաղա­քա­ցի­նե­րի տարհա­նում»:
Որեւէ տեղե­կություն չկա, թե այդ ամիսնե­րին Արցա­խից ՌԴ քանի՞ քաղա­քա­ցի եւ նրա հետ փոխկա­պակցված անձ է հատել Հակա­րիի անցա­կե­տը: Հանրության շրջա­նում իշխող կարծիքն այն է, որ «ռուսնե­րը խոշոր գումարնե­րի դիմաց հազա­րա­վոր մարդկանց տեղա­փո­խել են Գորիս»: Որքանո՞վ են հավաստի այդ լուրե­րը՝ հնա­րա­վոր չէ պարզել: Ստե­փա­նա­կերտի շատ բնա­կիչներ, սակայն, կարող են թվարկել հարեւաննե­րի եւ ծանոթնե­րի անուններ, որ այդ ամիսնե­րին կարո­ղա­ցել են հատել Հակա­րիի անցա­կե­տը եւ նույնիսկ անձնա­կան գույքը տեղա­փո­խել Երեւան, Հայաստա­նի այլ քաղաքներ:

Արցա­խի իշխա­նություննե­րը կարո՞ղ էին կանխել այդ ստվե­րա­յին արտա­գաղթը: Անշուշտ: Ինչու՞ ոչ միայն չեն կանխել, այլեւ որո­շա­կի իմաստով խթա­նել, խրա­խուսել կամ առնվազն նպաստել են: Արցա­խի պետա­կան գոյության վերջին ամիսնե­րի առայժմ չքննարկվող գաղտնիքնե­րից մեկն էլ դա է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ