14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 58

Շրջա­նառվե­ցին լուրեր, որ ադրբե­ջանցի­նե­րի մոտ «հայտնվել են առա­ջին եւ քառա­սունչորսօրյա պատե­րազմի հերոսնե­րի ցուցակներ, անցա­կե­տը տեղադվել է, որպեսզի նրանք կալա­նա­վորվեն եւ տեղա­փոխվեն Աղդա­մի մոտ արդեն շահա­գործման պատրաստ համա­կենտրո­նացման ճամբար»:

Վահրամ Աթա­նեսյան

2023 թ. հունի­սի 15-ին Ադրբե­ջա­նը Հակա­րիի անցա­կե­տում իրա­կա­նացրեց պետա­կան դրո­շի բարձրացման հանդի­սա­վոր արա­րո­ղություն: Դա խորհրդանշա­կան արա­րո­ղություն էր, որ նվիրված էր Հեյդար Ալիեւի իշխա­նության վերա­դառնա­լու երե­սունամյա­կին: 1993 թվա­կա­նի այդ օրը Նախի­ջեւա­նից Բաքու տեղա­փոխվե­լով՝ Հեյդար Ալիեւը ստանձնել է Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նը, որ թափուր էր մնա­ցել «Մուսա­վաթ» կուսակցության ներկա­յիս առաջնորդ Իսա Գամբա­րո­վի հրա­ժա­րա­կա­նից հետո։ Այդբրե­ջա­նում այդ իրա­դարձությունը նշվում է որպես «ազգա­յին վերածննդի օր»:

Մոտ երկու ամիս գործող անցա­կե­տում պետա­կան դրո­շի հանդի­սա­վոր բարձրա­ցումը խորհրդանշում էր այդ տարածքի նկատմամբ Ադրբե­ջա­նի «ինքնիշխա­նության վերա­հաստա­տումը»: Արա­րո­ղության ընթացքում ադրբե­ջա­նա­կան կողմը փորձեց դրոշ տեղադրել նաեւ սահմա­նի հայկա­կան կողմում, ինչը Հայաստա­նի սահմա­նա­պահ ուժե­րի կողմից կանխվեց: Միջա­դե­պի ընթացքում, ըստ ադրբե­ջա­նա­կան կողմի տարա­ծած տեղե­կատվության, հնչել են կրա­կոցներ:
Բաքուն հայտնեց «սահմա­նա­պահ զորքե­րի մեկ զինծա­ռա­յո­ղի վրա­վորվե­լու» մասին: Հայաստա­նի Ազգա­յին անվտանգության ծառա­յությունը հերքեց հայկա­կան կողմից Հակա­րիի անցա­կե­տի ուղղությամբ կրա­կոցներ արձա­կե­լու մասին ադրբե­ջա­նա­կան կողմի տարա­ծած տեղե­կատվությունը: Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբե­ջա­նը կասեցրել է Հայաստան-Արցախ եւ հակա­ռակ ուղղությամբ բոլոր տրանսպորտա­յին միջոցնե­րի շարժը:
Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը շտա­պեց հայտա­րա­րել, որ Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհը փակ է նաեւ ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի տրանսպորտա­յին միջոցնե­րի համար, որ թիկունքա­յին ապա­հո­վության միջոցներ ներկրում էին Հայաստա­նից: Հայաստա­նը հանդես եկավ Հակա­րիի անցա­կե­տում «կրա­կոցնե­րի» համա­տեղ հետաքննության նախա­ձեռնությամբ, ինչը Բաքվի կողմից, բնա­կա­նա­բար, արձա­գանքի չարժա­նա­ցավ:

Հունի­սի 15-ին նախորդած գրե­թե երկամսյա ժամա­նա­կա­հատվա­ծում Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան եւ իշխա­նա­կան շրջա­նակնե­րի քննարկման առարկան ադրբե­ջա­նա­կան անցա­կե­տով Հայաստան մուտք գործե­լու անթույլատրե­լիությունն էր: Վերստին շրջա­նառվե­ցին լուրեր, որ ադրբե­ջանցի­նե­րի մոտ «հայտնվել են առա­ջին եւ քառա­սունչորսօրյա պատե­րազմի հերոսնե­րի ցուցակներ, անցա­կե­տը տեղադվել է, որպեսզի նրանք կալա­նա­վորվեն եւ տեղա­փոխվեն Աղդա­մի մոտ արդեն շահա­գործման պատրաստ համա­կենտրո­նացման ճամբար»:
Մոտ մեկ շաբաթ տեւած լիա­կա­տար շրջա­փա­կումից հետո Ադրբե­ջանն արտո­նեց, որ ռուսա­կան զորախմբի տրանսպորտա­յին միջոցնե­րը դեպի Ստե­փա­նա­կերտ բեռնա­փո­խադրումներ իրա­կա­նացնեն, իսկ Կարմիր խաչի միջո­ցով կազմա­կերպվի ծանր հիվանդնե­րի տեղա­փո­խումը Երեւա­նի մասնա­գի­տացված բուժհաստա­տություններ: Հիվանդնե­րի տեղա­փոխման «օրի­նա­կա­նությունը ստուգե­լու» նպա­տա­կով Ադրբե­ջա­նը Հակա­րիի անցա­կե­տում բացեց բժշկա­կա­կան զննության կետ:
Ակնհայտ դարձավ, որ չնա­յած միջազգա­յին հանրության կոչե­րին, Լաչի­նի միջանցքի երկու ուղղությամբ գործարկման մասին Հաա­գա­յի դատա­րա­նի վճռին, Ադրբե­ջա­նը շրջա­փա­կումը թուլացնե­լու ոչ մի մտադրություն չունի, ընդհա­կա­ռա­կը՝ ավե­լի է մեծացնում ճնշումը: Հունի­սի 21-ին Իլհամ Ալիեւը ցուցադրա­կան այց կատա­րեց Լաչին, որտեղ առա­ջին ընտա­նիքներն էին հաստատվել եւ հանդես եկավ գրե­թե վերջնագրա­յին հայտա­րա­րությամբ:

Նա հիշեցրեց, որ մարտ ամսին իր աշխա­տա­կազմը «Ղարա­բա­ղի հայ բնա­կիչնե­րին երկու անգամ հրա­վի­րել է Բաքու՝ քննարկե­լու ինտեգրա­ցիա­յի եւ սոցիալ-տնտե­սա­կան վերա­կանգնման հետ կապված հարցեր, բայց մերժում է ստա­ցել»:
-Երրորդ առա­ջարկություն չի լինի,- հայտա­րա­րեց Ալիեւը եւ առա­ջին անգամ հրա­պա­րա­կա­յին պահանջ ներկա­յացրեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի իշխա­նության մարմիննե­րը «պետք է ինքնա­լուծարվեն»: Ալիեւը բացա­հայտեց, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմի զինա­դա­դա­րի համա­ձայնագրից զատ եղել է բանա­վոր պայմա­նա­վորվա­ծություն, որ առնվազն հինգ տարի «Ղարա­բա­ղում ամեն ինչ պետք է մնա՝ ինչպես կա»,- բայց «իրա­վի­ճա­կի փոփո­խության հետ կապված» ինքը Լաչի­նի միջանցքում «ինքնիշխա­նությունը վերա­կանգնե­լու խնդիր է դրել եւ հասել դրա լուծմա­նը»։

Հայկա­կան կողմից Հակա­րիի անցա­կե­տի ուղղությամբ կրա­կոցներ արձակվե՞լ էին, ինչու՞ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նից հարյուր մետր հեռա­վո­րության վրա կանգնած ռուս զինվո­րա­կաննե­րը չմի­ջա­տե­ցին լարվա­ծությունը հարթե­լու ջանքե­րին եւ ինչու՞ Հայաստա­նի սահմա­նին մոտե­ցող ադրբե­ջանցի­նե­րին ռուս սպա էր ուղեկցում՝ պատասխա­նի սպա­սող հարցեր են:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ