14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Փաստո­րեն դա Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի «հանրա­յին պահանջի» ցուցադրություն էր: Սեպտեմբե­րի 1‑ին նա հանդես եկավ հրա­ժա­րա­կա­նի դիմում ներկա­յացնե­լու մասին հայտա­րա­րությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 60

Օգոստո­սի վերջին օրե­րին Արցա­խի իշխա­նություննե­րի եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի քննարկման առարկա դարձավ Ադրբե­ջա­նի «մարդա­սի­րա­կան օգնությունն» ընդունել-չընդունե­լու հարցը: Այդ առթիվ Արա­յիկ Հարությունյա­նի գրա­սենյա­կի դիրքո­րո­շումը բացա­հայտ մերժո­ղա­կան չէր, բայց նրա մամուլի քարտուղարն ընդգծում էր Լաչի­նի միջանցքի ապաշրջա­փակման եւ Հայաստա­նից բեռնա­փո­խադրումնե­րի եւ երկու ուղղությամբ մարդկա­յին ազատ տեղա­շարժի վերա­կանգնման առաջնա­հերթությունը:

Բաքվի հրա­պա­րա­կա­յին մոտե­ցումն այն էր, որ բեռնա­փո­խադրումներ պետք է իրա­կա­նացվեն Աղդամ-Ստե­փա­նա­կերտ եւ Գորիս-Ստե­փա­նա­կերտ երթուղի­նե­րով՝ պահպա­նե­լով համա­մասնություննե­րը: Օգոստո­սի 29-ին ադրբե­ջա­նա­կան երկու բեռնա­տարներ Ասկե­րա­նի մատույցնե­րում էին, ռուսա­կան զորախմբի դիտա­կե­տից մի քանի մետր հեռա­վո­րության վրա: Բեռն ուղեկցող՝ Կարմիր մահիկ կազմա­կերպության ներկա­յա­ցուցիչնե­րը, սակայն, Արցա­խի իշխա­նություննե­րի հետ կապ հաստա­տե­լու ոչ մի փորձ չձեռնարկե­ցին:

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ռուսա­կան զորախմբի դիտա­կե­տի շուրջ փշա­լար է տեղադրվել, իսկ մայրուղու այդ հատվա­ծում՝ բետո­նա­սա­լեր: Փշա­լար տեղադրել էին ռուս զինվո­րա­կաննե­րը, իսկ բետո­նա­սա­լեր՝ Ասկե­րա­նի «հասա­րա­կա­կան ակտի­վիստնե­րը», որ նաեւ բողո­քի անժամկետ ակցիա կազմա­կերպե­ցին: Այն գլխա­վո­րում էին ՀՅԴ Արցա­խի կառույցի Ասկե­րա­նի կոմի­տեության անդամնե­րը՝ ներգրա­վե­լով նաեւ բնակչության որոշ ներկա­յա­ցուցիչնե­րի:

Ակցիան մեկ կարգա­խոս ուներ. «Արցախցի­նե­րը չեն ընդունում Ադրբե­ջա­նի օգնությունը»: Նույնա­բո­վանդակ հայտա­րա­րությամբ հանդես եկաց «Արցա­խի զարգացման եւ դիմադրության ճակա­տը»:

 Օգոստո­սի 31-ին քաղա­քա­կան շրջա­նակնե­րից տեղե­կություն տարածվեց, որ Արա­յիկ Հարությունյա­նի նախա­ձեռնությամբ մի քանի բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ եւ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորներ ներկա­յա­ցել են Ասկե­րան եւ ավտո­ճա­նա­պարհը շրջա­փա­կած ակտի­վիստնե­րին հորդո­րել, որ բետո­նա­սա­լիկնե­րը հեռացնեն, որպեսզի ռուսա­կան զորախմբի տրանսպորտա­յին միջոցնե­րը կարո­ղա­նան մոտե­նալ ադրբե­ջա­նա­կան բեռնա­տարնե­րին, բայց կտրուկ մերժում են ստա­ցել:

Ինչպես պարզվեց հետա­գա­յում, ասկե­րանցի ակտի­վիստնե­րի հետ «բանակցություննե­րի» էին ներկա­յա­ցել Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը, ԱԺ ընդդի­մա­դիր պատգա­մա­վորներ եւ ՆԳ նախա­րար Կարեն Սարգսյա­նը: Ըստ վստա­հություն ներշնչող աղբյուրնե­րի, ռուսա­կան զորախմբի տրանսպորտա­յին միջոցնե­րը պետք է մոտե­նա­յին ադրբե­ջա­նա­կան բեռնա­տարնե­րին, բարձեին քառա­սուն տոննա ալյուրը եւ հասցնեին Ստե­փա­նա­կերտ:

Նույն օրվա վերջին, կեսգի­շե­րին մոտ սոցիա­լա­կան ցանցե­րում տարածվեց նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի հայտա­րա­րությունը: Նա Արա­յիկ Հարությունյա­նին վերագրեց Աղդա­մի ճանա­պարհը բացե­լու, ադրբե­ջա­նա­կան ալյուրն ստա­նա­լու եւ Ստեա­նա­կերտ տեղա­փո­խե­լու փորձը եւ ամփո­փեց, որ «դա վերջին կարմիր գիծն է, որ հատվեց»: Ըստ էության, Ռուբեն Վարդանյա­նը նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին  հրա­ժա­րա­կա­նի վերջնա­գիր ներկա­յացրեց:

Դա տեղի ունե­ցավ այն ժամե­րին, երբ Արա­յիկ Հարությունյա­նը գտնվում էր Ազգա­յին ժողո­վում, խորհրդակցում էր քաղա­քա­կան ուժե­րի հետ: Պահպանվել է այդ կեսգի­շե­րա­յին քննարկումնե­րից հետո ԱԺ նստա­վայրի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հետ Արա­յիկ Հարությունյա­նի երկխո­սության տեսագրությունը: Նա փորձում է համո­զել, որ պետք է բացվի նաեւ Աղդա­մի ճանա­պարհը, որ բանակցություննե­րը գրե­թե ավարտին մոտ են, բայց նրան կոպիտ ընդհա­տում են եւ պահանջում դադա­րեցնել ադրբե­ջա­նա­կան կողմի հետ քննարկումնե­րը:

Փաստո­րեն դա Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի «հանրա­յին պահանջի» ցուցադրություն էր: Սեպտեմբե­րի 1‑ին նա հանդես եկավ հրա­ժա­րա­կա­նի դիմում ներկա­յացնե­լու մասին հայտա­րա­րությամբ: Նրա հրա­ժա­րա­կանն ընդունե­լուց հետո Արցա­խի նախա­գա­հի լիա­զո­րություններն անցան Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նին: Այդ ակտը տեղի ունե­ցավ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման հերթա­կան տարե­դարձից մեկ օր առաջ: Աղդամ-Ստե­փա­նա­կերտ եւ Գորիս-Ստե­փա­նա­կերտ համա­ժա­մանկյա եւ համա­մասնա­կան հաղորդակցություն հաստա­տե­լու շուրջ քննարկումնե­րը դադա­րե­ցին:

Հաջորդ օրը Բաքուն հայտա­րա­րեց, որ «մարդա­սի­րա­կան օգնությամբ» բեռնված «շարասյունը վերա­դառնում է Բարդա»: Սեպտեմբե­րի 8‑ին ռուսա­կան լրատվա­մի­ջոցնե­րը հայտնե­ցին, որ Բաքվից Բարդա է ուղարկվել «մարդա­սի­րա­կան օգնությամբ մեկ բեռնա­տար»: Ադրբե­ջա­նա­կան կողմն այդ բեռնա­տարն արգե­լա­փա­կեց Բարդա­յում: Այն Ստե­փա­նա­կերտ հասավ մի քանի օր հետո: Չափա­զանց խորհրդանշա­կան էր, որ Ռուսաստա­նը Ստե­փա­նա­կերտ էր ուղարկել ոչ միայն չոր սննդամթերք եւ հիգիե­նիկ պարա­գա­ներ, այլեւ… տաք հագուստ եւ վերմակներ: Դա մոտա­լուտ բռնա­տե­ղա­հա­նության մասին շատ թափանցիկ ակնարկ էր: Բայց թե ինչու՞ Ստե­փա­նա­կերտը չընդունեց ադրբե­ջա­նա­կան ալյուրը եւ մնաց ռուսա­կան «վերմակնե­րի հույսին»՝ մեծա­գույն գաղտնիք է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ