14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Ծայրա­հեղ վտանգա­վոր իրա­վի­ճա­կում Ազգա­յին ժողո­վը հայտա­րա­րեց, որ սկսում է նախա­գա­հի թեկնա­ծունե­րի գրանցում: «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը հայտա­րա­րեց, որ նախա­գա­հի թեկնա­ծու է առա­ջադրում Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին, ԱԺ չորս խմբակցություննե­րը հանդես եկան այդ պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծությունը պաշտպա­նե­լու նախա­ձեռնությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 61

Արցա­խի Ազգա­յին ժողո­վի ԱԺԿ խմբակցության պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը, որ Եվլա­խում Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ «բանակցություննե­րի» մասնա­կից է, մոտ երկու շաբաթ առաջ խախտել է «լռության ուխտը» եւ լրատվա­մի­ջոցնե­րին ասել, որ ոչ ոք Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը չի պահանջել, նա ինքն է այն «նախա­պատրաստել»: Իրա­կա­նությունը բոլո­րո­վին այլ է. Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի հրա­պա­րա­կա­յին պահանջ առնվազ երկու անգամ՝ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րին եւ 2021‑ի մայի­սին ներկա­յացրել են Ազգա­յին ժողո­վի երեք՝ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րը, իսկ ոչ հրա­պա­րա­կա­յին քննարկումնե­րում այդ հարցը մշտա­պես օրա­կարգում է եղել:

Ինչպես ասվել է, Արա­յիկ Հարությունյա­նին հրա­ժա­րա­կա­նի պահանջ ներկա­յացվել է 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի լույս 1‑ի գիշե­րը: Ի՞նչ ձեւա­չա­փի եւ բնույթի քննարկումներ է նա ունե­ցել Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նի, խորհրդա­րա­նի քաղա­քա­կան ուժե­րի, ուժա­յին կառույցնե­րի ղեկա­վարնե­րի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրա­մանյա­նի, իր խորհրդա­կաննե­րի եւ օգնա­կաննե­րի հետ՝ որեւէ տեղե­կություն չկա: Հայտնի չէ, թե իր հրա­ժա­րա­կա­նը նա համաձայնեցրե՞լ է Նիկոլ Փաշինյա­նի հետ, այդ մասին ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունն իրազե՞կ էր:

Առկա են սեպտեմբե­րի 2‑ին ԼՂՀ հռչակման տարե­դարձի առթիվ Երեւա­նում ինստի­տուցիո­նալ ընդդի­մության կազմա­կերպած երթի տեսագրություննե­րը եւ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի մասին երկրորդ եւ երրորդ նախագներ Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի հնչեցրած տեսա­կետնե­րը: Նրանք կատարվա­ծի առթիվ գոհունա­կություն են հայտնում եւ ձեւա­կերպում, որ նոր իշխա­նության ձեւա­վորմամբ հնա­րա­վոր կլի­նի լուծել Արցա­խի բնակչության անվտանգության եւ կենսա­պա­հովման հարցե­րը:

Ռոբերտ Քոչարյա­նի եւ Սերժ Սարգսյա­նի այդ գնա­հա­տա­կաննե­րը վկա­յում են, որ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը նրանց համար ոչ միայն ականկնալ չէր, այլեւ, գուցե, պահանջված էր: Նրանց խոսքից հասկացվում էր, որ դժգոհ էին Արա­յիկ Հարությունյա­նից, համա­րում էին, որ նա բավա­րար վճռա­կա­նություն եւ կամք չի դրսեւո­րում, որպեսզի Ստե­փա­նա­կերտը Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ հարա­բե­րություննե­րում պաշտպա­նի իր սեփա­կան դիրքո­րո­շումը:

Սեպտեմբե­րի 2‑ին Բաքուն չափա­զանց կոշտ արձա­գանքեց ԼՂՀ հռչակման տարե­դարձի առթիվ Հայաստա­նի վարչա­պե­տի ուղերձին եւ այն որա­կեց որպես «անջա­տո­ղա­կան ապօ­րի­նի ռեժի­մին աջակցություն, ոտնձգություն Ադրբե­ջա­նի ինքնիշխա­նության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության դեմ»: Միա­ժա­մա­նակ Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչությունը հաղորդագրություն տարա­ծեց «նախկին շփման գծի ողջ երկայնքով հայկա­կան զինված խմբա­վո­րումնե­րի եւ Հայաստա­նի ԶՈՒ մնա­ցորդնե­րի կուտա­կումնե­րի» եւ նրանց կողմից «ինժե­նե­րա­կան կառույցնե­րի ստեղծման ուղղությամբ գործո­ղություննե­րի» մասին:

Ակնհայտ էր, որ Ադրբե­ջա­նը տեղե­կատվա­կան հող է նախա­պատրաստում՝ միջազգա­յին հանրության աչքում իր հետա­գա ահա­բեկչա­կան գործո­ղություններն արդա­րացնե­լու համար: Ծայրա­հեղ վտանգա­վոր իրա­վի­ճա­կում Ազգա­յին ժողո­վը հայտա­րա­րեց, որ սկսում է նախա­գա­հի թեկնա­ծունե­րի գրանցում: «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը հայտա­րա­րեց, որ նախա­գա­հի թեկնա­ծու է առա­ջադրում Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին, ԱԺ չորս խմբակցություննե­րը հանդես եկան այդ պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծությունը պաշտպա­նե­լու նախա­ձեռնությամբ:

Ազգա­յին ժողո­վի «ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը» Սամվել Բաբա­յա­նին նախա­գա­հի թեկնա­ծու չգրանցեց: Նրա գլխա­վո­րած «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության պատգա­մա­վո­րա­կան խմբակցությունը հայտա­րա­րեց, որ նախա­գա­հի ընտրությա­նը չի մասնակցի: Այդ որոշմա­նը, սակայն, ԱԺ փոխնա­խա­գահ Գագիկ Բաղունցը, որ տվյալ պահին կատա­րում էր խորհրդա­րա­նի խոսնա­կի պարտա­կա­նություննե­րը, չենթարկվեց:

Նախա­գա­հի ընտրությա­նը նախորդած օրե­րին Ստե­փա­նա­կերտում. Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ ոչ առանց հատուկ ծառա­յություննե­րի, լուրեր տարածվե­ցին, որ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը «պատրաստվում է զինված գրո­հով գրա­վել Ազգա­յին ժողո­վի եւ նախա­գա­հի նստա­վայրը, խափա­նել Սամվել Շահրա­մանյա­նի ընտրությունը եւ իրեն նախա­գահ հռչա­կել»: Այդ լուրե­րը կարե­լի էր «թափա­ռիկ սյուժե» համա­րել, եթե ԱԺ-ում Սամվել Շահրա­մանյա­նի ընտրության նախորդ օրը նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Դավիթ Իշխանյա­նը պաշտո­նա­պես չհաստա­տեր «վտանգի առկա­յությունը» եւ չսպառնար, որ պատկան մարմիննե­րը «վճռա­կա­նո­րեն կկանխեն սահմա­նադրա­կան իշխա­նության դեմ ցանկա­ցած ոտնձգություն»:

Ո՞վ էր այդ սցե­նա­րի իրա­կան հեղի­նա­կը, ու՞մ էր ձեռնտու, որ Ստե­փա­նա­կերտում արյուն հեղվեր, սլաքներն ինչու՞ էին ուղղվում Սամվել Բաբա­յա­նի դեմ, եթե նա հանդես էր գալիս Ստե­փա­նա­կերտ-Բաքու երկխո­սությամբ իրա­վի­ճա­կը հնա­րա­վո­րինս կարգա­վո­րե­լու նախա­ձեռնությամբ: Այս գաղտնի­քը նույնպես բացա­հայտման կարիք ունի:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ