14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Սամվել Շահրա­մանյա­նի ելույթը երկա­կի մոտե­ցումներ ուներ: Մի կողմից նա գտնում էր, որ «Ստե­փա­նա­կերտը եւ Բաքուն պետք է երկխո­սեն», մյուս կողմից պնդում, որ առկա է միջազգա­յին կոնսենսուս, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը լուծված չէ, Լեռնա­յին Ղարա­բա­ղը վերա­ցած չէ՝ ինչպես Ադրբե­ջանն է պնդում, ապա անցում կատա­րում, որ բանակցություննե­րի արդյունա­վե­տության միակ գրա­վա­կա­նը երրորդ երկրի միջոնրդությունը եւ նրա տված երաշխիքներն են:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 62

Իր հրա­ժա­րա­կանն Ազգա­յին ժողո­վին պաշտո­նա­պես ներկա­յացնե­լուց ժամեր առաջ Արա­յիկ Հարությունյա­նը ստո­րագրել է պետա­կան նախա­րար Գուրգեն Ներսիսյա­նին պաշտո­նից ազա­տե­լու եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրա­մանյա­նին պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լու մասին հրա­մա­նագրեր, ինչից պարզ դարձավ, որ նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նի ընտրության հարցն Ազգա­յին ժողո­վի չորս խմբակցություննե­րի հետ համա­ձայնեցված է:

Սեպտեմբե­րի 9 –ին գումարվեց Ազգա­յին ժողո­վի արտա­հերթ նիստ, որին 33 պատգա­մա­վո­րից մասնակցում էր 23‑ը: Ի նշան բողո­քի, որ Սամվել Բաբա­յա­նի թեկնա­ծությունը վերջին տասը տարի­նե­րին Արցա­խում մշտա­պես բնակված չլի­նե­լու պատճա­ռա­բա­նությամբ չի գրանցվել, նրա գլխա­վո­րած «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցությունը, բացա­ռությամբ ԱԺ նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը կատա­րող Գագիկ Բաղունցի, բոյկո­տեց Սամվել Շահրա­մանյա­նի ընտրությունը: Համա­ձայն Ազգա­յին ժողո­վի Կանո­նա­կարգ օրենքի՝ նախա­գա­հի ընտրությունը կազմա­կերպվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Շահրա­մանյանն ստա­ցավ 22 «կողմ» քվե: «Դեմ» քվեարկեց միայն «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» խորհրդա­րա­նա­կան խմբակցության պատգա­մա­վոր Արա­մա­յիս Աղա­բեկյա­նը: Ըստ որոշ տեղե­կություննե­րի, նույն խմբակցության եւս երկու պատգա­մա­վոր, որոնց ինքնությունը մինչ օրս չի բացա­հայտվում, նախա­պես «երդվել էին», որ դեմ կքվեարկեն, բայց վերջին պահին ենթարկվել են նախկին նախա­գահ Բակո Սահակյա­նի «հորդո­րին» եւ պաշտպա­նել Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծությունը:

Ստեղծված արտա­կարգ պայմաննե­րում, իհարկե, Սամվել Շահրա­մանյա­նը չէր կարող ներկա­յացնել նախընտրա­կան մանրա­մասն ծրա­գիր: Քվեարկությունից առաջ նա ընդա­մե­նը հանդես է եկել ելույթով, որի առանցքա­յին շեշտադրումը, թերեւս, վերա­բե­րում էր Հայաստա­նի կողմից Արցա­խի անվտանգության երաշխա­վո­րի երկա­րամյա առա­քե­լությունից հրա­ժարվե­լուն, Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ճանա­չե­լու եւ «խաղա­ղության օրա­կարգ անունով մի մոտե­ցում որդեգրե­լուն»: Սամվել Շահրա­մանյա­նը հայտա­րա­րեց, որ Ադրբե­ջա­նը, օգտվե­լով Հայաստա­նի այդ եւ միջազգա­յին հանրության կողմից առարկա­յա­կան քայլեր չկա­տա­րե­լու հանգա­մանքից, մեծացնում է ճնշումը, որպեսզի «կյանքի կոչի իր իսկ կողմից հռչա­կած «ինտեգրման» օրա­կարգը», արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րը եւ շահե­րը «միջազգայնո­րեն չեն պաշտպանվում եւ Արցա­խի համար այլ տարբե­րակ չեն թողնում, քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրա­վի­ճա­կից բխող լուծումներ»:

Այդ հնա­րա­վոր լուծումնե­րի շարքում նա առաջնա­հերթ ընդգծել է Լաչի­նի միջանցքի եւ այլճա­նա­պարհնե­րի բացումը, էլեկտրաէ­ներգիա­յի, գազի մատա­կա­րարման վերսկսումը, գյուղատնտե­սա­կան աշխա­տանքնե­րի անվտանգության ապա­հո­վումը եւ կենսա­կան նշա­նա­կության այլ խնդիրնե­րը: Ինչ վերա­բե­րում է քաղա­քա­կան խնդիրնե­րին, ապա Սամվել Շահրա­մանյա­նի ելույթը երկա­կի մոտե­ցումներ ուներ: Մի կողմից նա գտնում էր, որ«Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխո­սեն», մյուս կողմից պնդում, որ առկա է միջազգա­յին կոնսենսուս, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը լուծված չէ, Լեռնա­յին Ղարա­բա­ղը վերա­ցած չէ՝ ինչպես Ադրբե­ջանն է պնդում, ապա անցում կատա­րում, որ բանակցություննե­րի արդյունա­վե­տության միակ գրա­վա­կա­նը երրորդ երկրի միջնորդությունը եւ նրա տված երաշխիքներն են: 

Ի տարբե­րություն նախընտրա­կան ելույթի, երդմնա­կա­լության արա­րո­ղությունից հետո Սամվել Շահրա­մանյա­նը հստակ հայտա­րա­րեց, որ նախա­գա­հի պաշտոնն ստանձնում է՝ վստահ լինե­լով, որ Արցա­խը կունե­նա կարգա­վի­ճակ եւ Հայաստա­նի հետ ցամա­քա­յին անխա­փան հաղորդակցություն: Եթե Սամվել Շահրա­մանյա­նը, որի պաշտո­նը Ադրբե­ջա­նի ռազմա­կան նախա­պատրաստություննե­րից ամե­նա­տե­ղե­կացվա­ծը պիտի լիներ, նման հայտա­րա­րություն արել է՝ որեւէ կողմից, ավե­լի ճիշտ՝ ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջո­ցով Մոսկվա­յից ստա­ցած հավաստիա­ցումնե­րի հիման վրա, ապա առնվազն արտա­ռոց է, որ նա այդ մասին ի լուր աշխարհի հայտա­րա­րել է: Քաղա­քա­կա­նությունը նման դելի­կատ հանգա­մանքնե­րի բացա­հայտում չի հանդուրժում: Իսկ եթե նա այդպես է ասել, բայց իրա­կա­նում տեղյակ է եղել, որ աղե­տը մոտ է, եւ ռուսա­կան զորա­խումբը հակակշիռ քայլ չի ձեռնարկե­լու, ուրեմն անարգել է Արցա­խի սահմա­նադրությունը:

Ո՞րն է իրա­կա­նությունը՝ անգամ Երեւան տեղա­փոխվե­լուց մեկուկես տարի անց էլ Սամվել Շահրա­մանյա­նը մնում է լուռ: Ինչու՞, ի՞նչ կամ ո՞վ է խոչընդո­տում կամ «արգե­լում», որպեսզի նա բացի Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի եւ պատմա­կան ահռե­լի պատասխա­նատվությունն իր ուսե­րին «բարդե­լու» քաղա­քա­կան «դատավճռի» գաղտնի­քը:

(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ