Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն ստանձնել էր Արցախի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, Սամվել Շահրամանյանը, որ մինչ զբաղեցնում էր Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնը, նշանակված էր պետական նախարար, եւ ոչինչ չէր խանգարում, որպեսզի այդ թիմն իր վրա վերցներ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու պատասխանատվությունը, թեկուզ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցությունները վերսկսեր, իսկ նախագահի ընտրության հարցը թողներ քառասունօրյա ժամեկտի ավարտին:

Վահրամ Աթանեսյան

Մաս 64

Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ընդգծված է. Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերի Արցախի սուբյեկտայնությանն համապատասխան, ինչը  եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է»։ Սա շատ ուշագրավ ձեւակերպում է եւ վկայում է երկու կարեւոր հանգամանք: Նախ հասկացվում է, որ ՀՅԴ Բյուրոն տեղյակ է եղել Բաքվի սպառնալիքին, որ նոր նախագահի ընտրություն անցկացնելու դեպքում «հակաահաբեկչական գործողություն կսկսի»: Դժվար է կողմնորոշվել՝ Դաշնակցության բարձրագույն մարմինն այդ տեղեկությունն ստացել է Ստեփանակերտի՞ց, թե՞ ձեռք է բերել իր միջազգային կապերի շնորհիվ: Խնդիրն արժանի է հանգամանալի դիտարկման. եթե ՀՅԴ Բյուրոյին Ադրբեջանի սպառնալիքների մասին տեղեկացրել է Ստեփանակերտը, որտեղ Դաշնակցությունն ի դեմս Ազային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ուներ բարձրագույն ղեկավար մարմնի անդամ, ապա կարելի է ենթադրել, որ Արցախի քաղաքական վերնախավը նախագահի ընտրություն անցկացնելու-չանցկացնելու հարցում խորհրդատվություն է խնդրել եւ ստացել ընթացակարգերը պահելու, սուբյեկտությունը պահպանելու հորդոր:

ՀՅԴ Բյուրոն ինչու՞ է ընտրել դիմակայության տանող ճանապարհը, եթե կար այլ տարբերակ: Արցախի սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում Ազգային ժողովի նախագահին օժտում է քառասունօրյա ժամեկտով նրան փոխարինելու լիազորություն: Սեպտեմբերի մեկից ԱԺ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն ստանձնել էր Արցախի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, Սամվել Շահրամանյանը, որ մինչ զբաղեցնում էր Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնը, նշանակված էր պետական նախարար, եւ ոչինչ չէր խանգարում, որպեսզի այդ թիմն իր վրա վերցներ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու պատասխանատվությունը, թեկուզ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցությունները վերսկսեր, իսկ նախագահի ընտրության հարցը թողներ քառասունօրյա ժամեկտի ավարտին:

Սեպտեմբերի մեկին կամ երկուսին նման տարբերակ քննարկվե՞լ է, Դավիթ Իշխանյանը ստացե՞լ է նախագահի պաշտոնակատարի կարգավիճակում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու առաջարկություն եւ հրաժարվե՞լ, թե՞ նախապես էր որոշված, որ խորհրդարանը պետք է մեկ շաբաթյա ժամկետում նոր նախագահ ընտրի, ընդ որում՝ միայն Սամվել Շահրամանյանին՝ այդ մասին ոչ միայն հրապարակային, այլեւ խորհրդապահական տեղեկություն հայտնի չէ, իսկ դեպքերի մասնակիցները եւ ականատեսները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, շարունակում են պահպանել լռության ուխտը:

Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Սամվել Շահրամանյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաեւ Արայիկ Հարությունյանից, Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ից: Արտառոց է, որ գտնվելով Ստեփանակերտում, ուղղակիորեն մասնակցելով ներքաղաքական քննարկումներին եւ ունենալով ակնհայտ դերակատարություն՝ նրան չեն շնորհավորել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի քաղաքական ուժերը:

Չափազանց ուշագրավ է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի այն շեշտադրումը, որով համոզմունք է հայտնվում, որ «հնարավոր է Արցախը փրկել կործանումից»: Ըստ էության, դա ակնարկ է, որ նախկին նախագահը եւ նրա թիմն Արցախը «տանում էին կործանման» կամ «արդեն իսկ հասցրել էին կործանման եզրին»: Սերժ Սարգսյանի ուղերձն ավարտվում է այսպես. «Իմ, համախոհների եւ աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

Այս ֆոնին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ոչ միայն լակոնիկ, այլեւ քաղաքական առումով ընդգծված չեզոք է. «Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախի համար այս ծանր վճռականություն, իմաստություն եւ կամք եմ մաղթում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին»: Անձնական կամ թիմային աջակցության մասին Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բառ չի ասել՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանւ: Ինչու՞:

(Շարունակելի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *