14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյանն ստանձնել էր Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րի լիա­զո­րություննե­րը, Սամվել Շահրա­մանյա­նը, որ մինչ զբա­ղեցնում էր Անվտանգության խորհդրի քարտուղա­րի պաշտո­նը, նշա­նակված էր պետա­կան նախա­րար, եւ ոչինչ չէր խանգա­րում, որպեսզի այդ թիմն իր վրա վերցներ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լու պատասխա­նատվությունը, թեկուզ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջնորդությամբ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ բանակցություննե­րը վերսկսեր, իսկ նախա­գա­հի ընտրության հարցը թողներ քառա­սունօրյա ժամեկտի ավարտին:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 64

Սամվել Շահրա­մանյա­նի կողմից Արցա­խի նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու կապակցությամբ ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտա­րա­րությամբ, որտեղ ընդգծված է. Հակա­ռակ սպառնա­լիքնե­րին ու սադրանքի փորձե­րին գոհունա­կությամբ արձա­նագրում ենք, որ Արցա­խում պետության ղեկա­վա­րի ընտրությունը տեղի ունե­ցավ սահմանված ընթա­ցա­կարգե­րի Արցա­խի սուբյեկտայնությանն համա­պա­տասխան, ինչը  եւ ինքնուրույն որո­շումներ կայացնե­լու կարեւոր ցուցիչ է»։ Սա շատ ուշագրավ ձեւա­կերպում է եւ վկա­յում է երկու կարեւոր հանգա­մանք: Նախ հասկացվում է, որ ՀՅԴ Բյուրոն տեղյակ է եղել Բաքվի սպառնա­լի­քին, որ նոր նախա­գա­հի ընտրություն անցկացնե­լու դեպքում «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություն կսկսի»: Դժվար է կողմնո­րոշվել՝ Դաշնակցության բարձրա­գույն մարմինն այդ տեղե­կությունն ստա­ցել է Ստեփանակերտի՞ց, թե՞ ձեռք է բերել իր միջազգա­յին կապե­րի շնորհիվ: Խնդիրն արժա­նի է հանգա­մա­նա­լի դիտարկման. եթե ՀՅԴ Բյուրո­յին Ադրբե­ջա­նի սպառնա­լիքնե­րի մասին տեղե­կացրել է Ստե­փա­նա­կերտը, որտեղ Դաշնակցությունն ի դեմս Ազա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նի ուներ բարձրա­գույն ղեկա­վար մարմնի անդամ, ապա կարե­լի է ենթադրել, որ Արցա­խի քաղա­քա­կան վերնա­խա­վը նախա­գա­հի ընտրություն անցկացնե­լու-չանցկացնե­լու հարցում խորհրդատվություն է խնդրել եւ ստա­ցել ընթա­ցա­կարգե­րը պահե­լու, սուբյեկտությունը պահպա­նե­լու հորդոր:

ՀՅԴ Բյուրոն ինչու՞ է ընտրել դիմա­կա­յության տանող ճանա­պարհը, եթե կար այլ տարբե­րակ: Արցա­խի սահմա­նադրությունը նախա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի դեպքում Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հին օժտում է քառա­սունօրյա ժամեկտով նրան փոխա­րի­նե­լու լիա­զո­րություն: Սեպտեմբե­րի մեկից ԱԺ նախա­գահ, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյանն ստանձնել էր Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րի լիա­զո­րություննե­րը, Սամվել Շահրա­մանյա­նը, որ մինչ զբա­ղեցնում էր Անվտանգության խորհդրի քարտուղա­րի պաշտո­նը, նշա­նակված էր պետա­կան նախա­րար, եւ ոչինչ չէր խանգա­րում, որպեսզի այդ թիմն իր վրա վերցներ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լու պատասխա­նատվությունը, թեկուզ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջնորդությամբ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ բանակցություննե­րը վերսկսեր, իսկ նախա­գա­հի ընտրության հարցը թողներ քառա­սունօրյա ժամեկտի ավարտին:

Սեպտեմբե­րի մեկին կամ երկուսին նման տարբե­րակ քննարկվե՞լ է, Դավիթ Իշխանյա­նը ստացե՞լ է նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րի կարգա­վի­ճա­կում ամբողջա­կան պատասխա­նատվություն ստանձնե­լու առա­ջարկություն եւ հրաժարվե՞լ, թե՞ նախա­պես էր որոշված, որ խորհրդա­րա­նը պետք է մեկ շաբաթյա ժամկե­տում նոր նախա­գահ ընտրի, ընդ որում՝ միայն Սամվել Շահրա­մանյա­նին՝ այդ մասին ոչ միայն հրա­պա­րա­կա­յին, այլեւ խորհրդա­պա­հա­կան տեղե­կություն հայտնի չէ, իսկ դեպքե­րի մասնա­կիցնե­րը եւ ակա­նա­տեսնե­րը, այդ թվում՝ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րը, շարունա­կում են պահպա­նել լռության ուխտը:

Նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու կապակցությամբ Սամվել Շահրա­մանյա­նը շնորհա­վո­րա­կան ուղերձներ է ստա­ցել նաեւ Արա­յիկ Հարությունյա­նից, Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահներ Ռոբերտ Քոչարյա­նից եւ Սերժ Սարգսյա­նից, Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ից, Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոս Արամ Ա‑ից: Արտա­ռոց է, որ գտնվե­լով Ստե­փա­նա­կերտում, ուղղա­կիո­րեն մասնակցե­լով ներքա­ղա­քա­կան քննարկումնե­րին եւ ունե­նա­լով ակնհայտ դերա­կա­տա­րություն՝ նրան չեն շնորհա­վո­րել Արցա­խի նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը, ինչպես նաեւ նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նը, Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան ուժե­րը:

Չափա­զանց ուշագրավ է Հայաստա­նի երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի շնորհա­վո­րա­կան ուղերձի այն շեշտադրումը, որով համոզմունք է հայտնվում, որ «հնա­րա­վոր է Արցա­խը փրկել կործա­նումից»: Ըստ էության, դա ակնարկ է, որ նախկին նախա­գա­հը եւ նրա թիմն Արցա­խը «տանում էին կործանման» կամ «արդեն իսկ հասցրել էին կործանման եզրին»: Սերժ Սարգսյա­նի ուղերձն ավարտվում է այսպես. «Իմ, համա­խոհնե­րի եւ աջա­կիցնե­րի սատա­րումը՝ Ձեզ»:

Այս ֆոնին երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի ուղերձը ոչ միայն լակո­նիկ, այլեւ քաղա­քա­կան առումով ընդգծված չեզոք է. «Շնորհա­վո­րում եմ Սամվել Շահրա­մանյա­նին՝ Արցա­խի Հանրա­պե­տության նախա­գահ ընտրվե­լու կապակցությամբ: Արցա­խի համար այս ծանր վճռա­կա­նություն, իմաստություն եւ կամք եմ մաղթում Արցա­խի Հանրա­պե­տության նորընտիր նախա­գա­հին»: Անձնա­կան կամ թիմա­յին աջակցության մասին Ռոբերտ Քոչարյա­նը ոչ մի բառ չի ասել՝ ի տարբե­րություն Սերժ Սարգսյանւ: Ինչու՞:

(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ