14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Վերջին ձեւա­կերպումն այդ փաստաթղթի ամե­նավտանգա­վոր կետն է, բայց դժվար է ասել, թե ի՞նչ իրա­վի­ճա­կի հետ գործ կունե­նա­յինք, եթե Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը փորձեր հակադրվել կամ չհա­մա­ձայնվեր ռուս-ադրբե­ջա­նա­կան միասնա­կան պահանջին:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 66

Սեպտեմբե­րի 17-ին Արցա­խի գյուղա­կան բոլոր համայնքնե­րում հայտա­րարվել է աշխա­րա­հա­զո­րա­յիննե­րի հավաք: Այդ կառույցի ստեղծման շուրջ տարածված տեսա­կետնե­րին անդրա­դառնալն այս պահին նպա­տա­կա­հարմար չէ. Բաքվում ընթա­ցող «դատա­վա­րության մեղադրյալնե­րին» վերագրվում է նաեւ «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումներ ստեղծե­լու եւ Ադրբե­ջա­նի դեմ ագրե­սիվ պատե­րազմի նախա­պատրաստվե­լու հանցա­վոր արարք», ուստի ճիշտ չէր լինի, եթե հրա­պա­րակվեր  նրա թվա­քա­նա­կի, կառուցվածքի մասին որեւէ տեղե­կություն: Փաստ է, որ ինքնա­պաշտպա­նա­կան այդ կառույցն ստեղծվել եւ գործել է, մեկօրյա հակաա­հա­բեկչա­կան պատե­րազմում կանգնած է եղել խրա­մատնե­րում եւ անուրա­նա­լի ավանդ է մուծել խաղաղ բնա­կա­վայրեր թշնա­մու հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րի սրընթաց ներխուժումը կանխե­լու, արդյունա­վետ դիմադրություն կազմա­կերպե­լու գործում:

Բուն մարտա­կան գործո­ղություննե­րը տեւել են մինչեւ սեպտեմբե­րի 20‑ի առա­վոտյան ժամե­րը: Թշնա­մին, ունե­նա­լով ոչ միայն թվա­քա­նա­կի, այլեւ զինտեխնի­կա­յի հսկա­յա­կան առա­վե­լություն եւ գործի դնե­լով իր տրա­մադրության տակ առկա բոլոր սպա­ռա­զի­նություննե­րը, կարո­ղա­ցել է ճեղքել շփման գիծը, վերահսկո­ղության տակ առնել հաղորդակցության ուղի­նե­րի մեծ մասը: Սեպտեմբե­րի 20-ին, ինչպես իրա­զեկ աղբյուրներն են ասում, ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րա­րությունն Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նին է փոխանցել հայտա­րա­րության մի նախա­գիծ, որն, ըստ էության, անվե­րա­պահ կապի­տուլյա­ցիա­յի վերջնա­գիր էր:

Պահպանված տեսագրությունից երեւում է, որո­րո­շում ընդունե­լու համար Սամվել Շահրա­մանյա­նը հրա­վի­րել է ինչպես նախկին նախա­գահներ Արա­յիկ Հարությունյա­նին, Բակո Սահակյա­նին եւ Արկա­դի Ղուկասյա­նին, այնպես էլ խորհրդա­րա­նի քաղա­քա­կան ուժե­րի առաջնորդնե­րին: Ստեղծված իրա­վի­ճա­կում որեւէ խորհրդակցություն արդեն անի­մաստ էր. ադրբե­ջա­նա­կան «կոմանդո» ջոկատներն արդեն Ստե­փա­նա­կերտի արվարձաննե­րում էին, եւ Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը չէր կարող ներկա­յացված փաստա­թուղթը մերժել:  Այն նախա­տե­սում էր կրա­կի դադա­րե­ցում, ՊԲ կազմացրում եւ զինա­թա­փում, ինչպես նաեւ «Լեռնա­յին Ղարա­բա­ղից Հայաստա­նի զինվա­ծուժե­րի մնա­ցորդնե­րի դուրս բերում»:

Վերջին ձեւա­կերպումն այդ փաստաթղթի ամե­նավտանգա­վոր կետն է, բայց դժվար է ասել, թե ի՞նչ իրա­վի­ճա­կի հետ գործ կունե­նա­յինք, եթե Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը փորձեր հակադրվել կամ չհա­մա­ձայնվեր ռուս-ադրբե­ջա­նա­կան միասնա­կան պահանջին: Օրվա երկրորդ կեսին Արցա­խի Ազգաին ժողո­վի պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը եւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի տեղա­կալ Սերգեյ Մարտի­րոսյա­նը «բանակցություննե­րի» են մեկնել Եվլախ:

Այդ ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել՝ արցախյան կողմի բանագնացնե­րը մանրա­մասնություններ չեն հայտնում: Վերջերս Դավիթ Մելքումյանն ասել է, որ հիմնա­կա­նում հումա­նի­տար բնույթի հարցեր են շոշափվել: Այլ աղբյուրնե­րի պնդմամբ՝ ադրբե­ջա­նա­կան կողմը Եվլա­խում ներկա­յացրել է հինգ նախկին եւ գործողպաշտոնյա­յի անուն, որ պետք է կամա­վորներ կայա­նա­յին եւ հանձնվեին: Ըստ Թաթուլ Հակոբյա­նի հրա­պա­րակման, Բաքուն պահանջել է Ռուբեն Վարդանյա­նին, Դավիթ Բաբա­յա­նին, Արկա­դի Ղուկասյա­նին, Բակո Սահակյա­նին եւ ՊԲ հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նին: Որքանո՞վ է հավաստի այս տեղե­կությունը, որ Թաթուլ Հակոբյա­նը հրա­պա­րա­կել է՝ կարե­լի է դատել այդ առթիվ Ստե­փա­նա­կերտի ներկա­յա­ցուցիչնե­րի լռությամբ:

Ըստ երեւույթին, Ադրբե­ջանն իրոք պահանջել է, որպեսզի նշված անձինք կամա­վոր հանձնվեն: Խնդիրն այն է, թե Եվլա­խում Դավիթ Մելքումյա­նը եւ Սերգեյ Մարտի­րոսյա­նը քննարկե՞լ են Արցա­խի խաղաղ բնակչության տարհանման հարցը: Այսինքն, Ադրբե­ջա­նը հինգ անձանց կամա­վոր հանձնվե­լու դիմա՞ց է երաշխա­վո­րել, որ Լաչի­նի միջանցքը կբա­ցի եւ խաղաղ բնակչությանն անվտանգ «տարհանվե­լու» հնա­րա­վո­րություն կտա, թե՞ Ստե­փա­նա­կերտի ներկա­յա­ցուցիչներն են մերժել Ադրբե­ջա­նի ենթա­կա­յությամբ ապրե­լու տարբե­րա­կը:

Վստա­հե­լի աղբյուրներն, ի դեպ, ասում են, որ Արցա­խի պատվի­րա­կությունը Եվլա­խում ադրբե­ջա­նա­կան կողմից բենզին է խնդրել, որպեսզի կազմա­կերպվի բնակչության տարհա­նումը: Այս տեղե­կությունը Դավիթ Մելքումյա­նը եւ Սերգեյ Մարտի­րոսյա­նը ոչ հաստա­տել են, ոչ՝ հերքել:  Փաստէ, որ սեպտեմբե­րի 20‑ի օրվա երկրորդ կեսին ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նում ապաստա­նած հազա­րա­վոր խաղաղ մարդկանց արտաքսել է եւ հայտա­րա­րել, որ նրանց ապա­հո­վության համար ոչ մի պատասխա­նատվություն չեն կրում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ