16.2 C
Yerevan

Թրամփը Կորցնում Է Համբե­րությունը

Մնում է միայն ենթադրել, թե ինչպես կարձա­գանքի Թրամփը գագաթնա­ժո­ղո­վի տապալմա­նը։ Կմե­ղադրի՞ նա Պուտի­նին՝ խաղա­ղության հնա­րա­վո­րությունը բաց թողնե­լու համար։ Թե՞ կրկին կթի­րա­խա­վո­րի Զելենսկուն, եթե վերջինս հրա­ժարվի բանակցել ռուսա­կան ոչ տպա­վո­րիչ պատվի­րա­կության հետ։

The Times

The Times‑ը գրում է, որ Ստամբուլում խաղաղ բանակցություննե­րից Պուտի­նի հրա­ժարվե­լը փորձություն է դառնա­լու Թրամփի համբե­րության համար

Նախա­գահ Պուտի­նը հայտնի չէ որպես ռիսկի սիրա­հար, սակայն նրա որո­շումը՝ խուսա­փել նախա­գահ Զելենսկու հետ Ստամբուլում գագաթնա­ժո­ղո­վից  ռիսկա­յին քայլ էր, որը կարող է քանդել Կրեմլի հարա­բե­րություննե­րը նախա­գահ Թրամփի հետ։ Այնուա­մե­նայնիվ, դա միևնույն ժամա­նակ ընդգծում է Պուտի­նի վճռա­կա­նությունը՝ շարունա­կե­լու պատե­րազմը Ուկրաի­նա­յում՝ անկախ հետև­անքնե­րից։  Իրա­կա­նում նույնիսկ Պուտին-Զելենսկի անձնա­կան բանակցություննե­րը Թուրքիա­յում հազիվ թե հանգեցնեին կայուն հրա­դա­դա­րի՝ ոչ էլ կարե­լի է խոսել պատե­րազմի դադա­րեցման մասին։

Իսկ ահա Թրամփը՝ ձգտե­լով ստա­նալ Նոբելյան խաղա­ղության մրցա­նա­կը և պնդե­լով, թե կարող է մեկ օրում վերջ տալ պատե­րազմին, իրա­վի­ճա­կին այլ կերպ էր նայում։ «Նրանք կարող են բավա­կան լավ արդյունքնե­րի հասնել», — այս շաբաթ հայտա­րա­րել է նա՝ ակնարկե­լով, որ կարող է ինքն էլ մեկնել Ստամբուլ, եթե համա­ձայնություն ձեռք բերվի։ Նա նաև նշել է, որ իր կարծի­քով թե՛ Պուտի­նը, և թե՛ Զելենսկին կմասնակցեն բանակցություննե­րին։

Դա տեղի ունե­ցավ այն բանից առաջ, երբ Կրեմլը, մի քանի օր «տարօ­րի­նակ լռությունից» հետո, ինչպես դա բնութագրել է Զելենսկին, հայտա­րա­րեց բանակցա­յին պատվի­րա­կության կազմը։ Պուտի­նի փոխա­րեն ռուսա­կան պատվի­րա­կությա­նը կղե­կա­վա­րի Վլա­դի­միր Մեդինսկին՝ մշա­կույթի նախկին նախա­րա­րը, այժմ՝ Պուտի­նի օգնա­կա­նը, ինչպես նաև այնպի­սի գրքե­րի հեղի­նակ, որոնք ներկա­յացնում են Պուտի­նի կողմից հաստատված պատմության վարկա­ծը։ Չնա­յած ռուս և ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րի միջև բանակցություննե­րը Ստամբուլում կարող են կայա­նալ, որևէ մեկը կտրուկ բեկում չի  ակնկա­լում։

Պուտի­նի որո­շումը՝ չմասնակցել բանակցություննե­րին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ հստակ ազդանշան էր, որ նա հետաքրքրված չէ Զելենսկու հետ հանդի­պումով, եթե այն չի վերա­բե­րում վերջի­նիս կապի­տուլյա­ցիա­յի ընդունմա­նը։ Սա նաև ցույց է տալիս, որ Պուտի­նը չի վախե­նում եվրո­պա­ցի առաջնորդնե­րի՝ Մոսկվա­յի դեմ պատժա­մի­ջոցնե­րը խստացնե­լու և Ուկրաի­նա­յին զենքի մատա­կա­րա­րումնե­րը մեծացնե­լու սպառնա­լիքնե­րից։

Չնա­յած վերջին շաբաթնե­րի աշխույժ դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րին՝ չկա որևէ նշան, որ նախկին ԿԳԲ-ական, արդեն 25 տարի Ռուսաստա­նը ղեկա­վա­րող Պուտի­նը պատրաստ է հրա­ժարվել Ուկրաի­նան ենթարկե­լու իր՝ կարծեցյալ պատմա­կան առա­քե­լությունից։

Մնում է միայն ենթադրել, թե ինչպես կարձա­գանքի Թրամփը գագաթնա­ժո­ղո­վի տապալմա­նը։ Կմե­ղադրի՞ նա Պուտի­նին՝ խաղա­ղության հնա­րա­վո­րությունը բաց թողնե­լու համար։ Թե՞ կրկին կթի­րա­խա­վո­րի Զելենսկուն, եթե վերջինս հրա­ժարվի բանակցել ռուսա­կան ոչ տպա­վո­րիչ պատվի­րա­կության հետ։

Ավե­լի վաղ Թրամփը սպառնա­ցել էր դուրս գալ խաղաղ բանակցություննե­րից, եթե առա­ջընթա­ցի նշաններ չլի­նեն։ Մոսկվա­յի համար սա իդեա­լա­կան սցե­նար կլի­ներ, որը թույլ կտար նրան որո­շումներ ընդունել Ուկրաի­նա­յի վերա­բերյալ՝ իրեն հարմար ժամա­նակ, առանց ձևա­կա­նո­րեն խաղա­ղության ցուցադրա­կան շահագրգռություն ունե­նա­լու։

Դա նաև կզո­րացներ Պուտի­նի հույսե­րը առ այն, որ  Մոսկվան և Վաշինգտո­նը կարող են պայմա­նա­վորվել գլո­բալ ազդե­ցության գոտի­նե­րի շուրջ, ինչը, ըստ եվրո­պա­ցի պաշտոնյա­նե­րի, կարող է Ռուսաստա­նին ի վերջո դրդել թիրա­խա­վո­րել այլ երկրներ՝ հատկա­պես, եթե նա հաջողվի վերա­կանգնել իր հյուծված զինված ուժե­րը։

Այնուա­մե­նայնիվ, Պուտի­նի համար նաև վտանգներ կան։ Թրամփը սպառնա­ցել է կիրա­ռել երկրորդա­կան պատժա­մի­ջոցներ այն երկրնե­րի նկատմամբ, որոնք գնել են ռուսա­կան նավթ ու գազ, ինչպի­սիք են Հնդկաստա­նը և Չինաստա­նը, եթե նա գնա­հա­տի, որ Մոսկվան խոչընդո­տում է Ուկրաի­նա­յում խաղա­ղությա­նը։ Այդ քայլը կարող է վնա­սել Ռուսաստա­նի տնտե­սությա­նը և թուլացնել Պուտի­նի աջակցությունը Պեկի­նից, սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք այդ մարտա­վա­րությունը  արդյունա­վետ կլի­նի։

Աղբյուրը‘

https://www.thetimes.com/world/russia-ukraine-war/article/putins-peace-talks-snub-will-test-trumps-patience-prpdnv7bw

Առնչվող Հոդվածներ