16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Լիա­զո­րություննե­րի մեջ գտնվե­լով՝ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին Սամվել Շահրա­մանյա­նի հրա­մա­նա­գի­րը չեղյալ ճանա­չե­լու որեւէ քայլ չի արել։

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 72

Վերջերս հայտնի դարձավ, որ Սամվել Շահրա­մանյա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման մասին հրա­մա­նա­գիր է ստո­րագրել 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի ոչ թե 28-ին, ինչպես ավե­լի վաղ ծանուցվել է, այլ՝  26-ին: Սեպտեմբե­րի 20-ին, Ադրբե­ջա­նի կողմից ահա­բեկչա­կան պատե­րազմից մեկ օր հետո, Ստե­փա­նա­կերտում ընդունվել է հայտա­րա­րություն, որտեղ Արցա­խի իշխա­նության մարմիննե­րի լուծարմա­նը վերա­բե­րող դրույթ չկա:

Նույն օրն Արցա­խի Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը եւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նա­կա­տար Սերգեյ Մարտի­րոսյա­նը, ով մինչ այդ ի պաշտո­նե ադրբե­ջա­նա­կան կողմի հետ մի շարք հանդի­պումնե­րի է մասնակցել, մեկնել են Եվլախ: Եվլա­խի եւ հաջորդ օրն ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայրում շարունակված «բանակցություննե­րի» արդյունքում կողմե­րը որեւէ փաստա­թուղթ չեն ստո­րագրել: Համե­նայն դեպս, այդ մասին բաց աղբյուրնե­րում տեղե­կատվություն չկա:

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման մասին հրա­մա­նագրի ստո­րագրումը բացատրվում է մեկօրյա պատե­րազմից հետո ստեղծված ռազմա-քաղա­քա­կան ծանրա­գույն իրա­վի­ճա­կով: Անցած ավե­լի քան մեկուկես տարում Արցա­խի նախա­գա­հը, Ազգա­յին ժողո­վում նրա հենա­րան հանդի­սա­ցող կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը բազմիցս հավասստիացրել են, որ այդ որո­շումն ընդունվել է, որպեսզի ապա­հովվի խաղաղ բնակչության անվտանգ տարհա­նումը:

Կարե­լի է ենթադրել, որ Եվլա­խի եւ հաջորդ օրվա «բանակցություննե­րում» Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րը պահանջել են, որպեսզի Արցա­խի պետա­կան ինստի­տուտնե­րը լուծարվեն: Վերջերս մամուլում վարկած է տարածվել, որ Ադրբե­ջա­նը պահանջել է նաեւ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի լուծա­րումը, բայց «քննարկումնե­րի արդյունքում հաջողվել է խուսա­փել դրա­նից»:

2023 թվա­կա­նի տարե­վերջին, երբ Սամվել Շահրա­մանյա­նը հրա­մա­նա­գիր է ստո­րագրել 2024 թվա­կա­նի հունվա­րի 1‑ից Արցա­խի պետա­կան կառույցնե­րի գործունեությունը վերջնա­կա­նա­պես դադա­րեցնե­լու մասին, Ազգա­յին ժողո­վի նախկին նախա­գահ Արթուր Թովմասյա­նը հարցազրույց է տվել եւ պնդել, որ ի տարբե­րություն գործա­դիր իշխա­նության՝ խորհրդա­րա­նը մնում է լիա­զո­րություննե­րի մեջ:

Արթուր Թովմասյա­նը մանրա­մասնություններ չի բացա­հայտել, բայց եթե Ադրբե­ջա­նը չի պահանջել, որ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը վերջին նիստը գումա­րի եւ հայտա­րա­րի ինքնա­լուծարման մասին, ապա ֆորմալ առումով նրա գնա­հա­տա­կա­նը ճիշտ է բնութագրում իրա­վա-քաղա­քա­կան կացությունը:

Այդուհանդերձ, լիա­զո­րություննե­րի մեջ գտնվե­լով՝ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին Սամվել Շահրա­մանյա­նի հրա­մա­նա­գի­րը չեղյալ ճանա­չե­լու որեւէ քայլ չի արել:

Լրատվա­մի­ջոցնե­րից մեկի խնդրանքով անդրա­դառնա­լով այդ խնդրին, Արցա­խի արտա­քին գործե­րի նախկին նախա­րար Արման Մելիքյանն արդա­րա­ցիո­րեն ասել է, որ ԼՂՀ լուծարման մասին Սամվել Շահրա­մանյա­նի հրա­մա­նա­գի­րը չեղյալ ճանա­չե­լու իրա­վա­կան գործընթաց չի սկսվել, մինչդեռ հարցի կարգա­վորման միակ օրի­նա­կան ճանա­պարհը դա է:

Արցա­խի սահմա­նադրությունը նախա­տե­սում է նախա­գա­հին ձայնե­րի պարզ մեծա­մասնությամբ անվստա­հություն հայտնե­լու նորմ: Դա իմպիչմենթ չէ, քվեարկություն կազմա­կերպե­լու համար Գերա­գույն դատա­րա­նի սահմա­նադրա­կան ատյա­նի իրա­վա­կան եզրա­կա­ցություն այդ դեպքում չի պահանջվում: Անհրա­ժեշտ է, որ պատգա­մա­վորնե­րի ընդհա­նուր թվի մեկ երրորդը, այս դեպքում՝ ընդա­մե­նը 11 պատգա­մա­վոր, նախա­ձեռնի ԱԺ արտա­հերթ նիստ՝ նախա­գա­հին անվստա­հություն հայտնե­լու հարցով, եւ հարցը դրվում է քվեարկության:

Մամուլում նման տեսա­կետ մի քանի անգամ շրջա­նառվել է, բայց Արցա­խի Ազգա­յին ժողո­վից արձա­գանք չի հետեւել: Կարե­լի է, թերեւս, ենթադրել, որ ԼՂՀ լուծարման մասին հրա­մա­նա­գիր ստո­րագրե­լու որո­շում Սամվել Շահրա­մանյա­նը կայացրել է Արցա­խի Ազգա­յին ժողո­վի առնվազն իր թեկնա­ծությունը պաշտպա­նած խմբակցություննե­րի հետ եւ ստա­ցել նրանց համա­ձայնությունը: Եւ այդ հանգա­մանքն է, որ նույն խմբակցություննե­րին կաշկանդում է Սամվել Շահրա­մանյա­նին անվստա­հություն հայտնե­լու հարցում: Արցա­խի պետա­կա­նության լուծարման պատասխա­նատվությունն այդ դեպքում ծանրա­նում է նաեւ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի, ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րի, այդ կուսակցություննե­րի առաջնորդնե­րի խղճի վրա: Երբեւէ նրանք այդ մասին հրա­պա­րա­կա­յին մեկնա­բա­նություններ կանե՞ն: Ո՞վ է նրանց արտո­նում խոսել, ո՞վ՝ արգե­լում: Այս գաղտնի­քը, հավա­նա­բար, տեւա­կան ժամա­նակ չի բացվի:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ