16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Հարց է ծագում. որեւէ մեկը փորձե՞լ է Երեւա­նում գտնվող Լավրո­վի հետ հանդի­պում ունե­նալ, այդ հարցով դիմե՞լ է Հայաստա­նում ՌԴ դեսպա­նին: Լավրո­վի այցի մասին հայտա­րարվել է վաղօ­րոք, նման հաղորդակցություն հաստա­տե­լու համար բավա­րար ժամա­նակ կար, բայց, ինչպես ցույց են տալիս իրա­դարձություննե­րը, Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վը Լավրո­վին «անհանգստացնե­լու» որեւէ քայլ չի ձեռնարկել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 72

Մայի­սի 21‑ն է: Երեւան է այցե­լել Ռուսաստա­նի Դաշնության արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Լավրո­վը: Նրա գլխա­վո­րած գերա­տեսչությունը 2023թվականի հունիս-հուլիս ամիսնե­րին երկու անգամ ՌԻԱ-Նովոստի պետա­կան լրատվա­կան գործա­կա­լության միջո­ցով սպառնա­ցել է Արցա­խի արտգործնա­խա­րար Սերգեյ Ղազարյա­նին, որ, իբր, փորձում է «Ռուսաստա­նի թիկունքում արեւմտյան միջնորդնե­րի աջակցությամբ սեպա­րատ բանակցություններ սկսել Բաքվի հետ»:

Այդ հայտա­րա­րություննե­րում հստակ ընդգծված էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում «գետնի վրա իրա­վի­ճա­կը հսկում է ՌԴ խաղա­ղա­պահ զորա­խումբը»,- ինչից պարզո­րոշ հասկացվում էր, որ քաղա­քա­կան որեւէ խնդիր կարող է քննարկվել միայն այն շրջա­նակնե­րում, որ պատկե­րացնում է պաշտո­նա­կան Մոսկվան:

Բաքվի եւ Ստե­փա­նա­կերտի միջեւ բանակցություննե­րի մի քանի փորձ իրոք արվել է, բայց Մոսկվա­յից հնչած սպառնա­լի­քի առկա­յության պայմաննե­րում Արցա­խի իշխա­նություննե­րը հարկադրված եղան դադա­րեցնել արեւմտյան միջնորդնե­րի հետ շփումնե­րը: Առարկա­յա­կան էր վտանգը, որ հակա­ռակ դեպքում ռուսա­կան զորա­խումբը կդա­դա­րեցնի պարե­նի նվա­զա­գույն քանա­կի ներկրումնե­րը: Բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստա­նը ոչ մի քայլ չձեռնարկեց, որպեսզի վերա­կանգնի Լաչի­նի միջանցքի վերահսկո­ղությունը, եւ կարգա­վորվի ԼՂ-Հայաստան հաղորդակցությունը:

2023 թվա­կա­նի օգոստո­սի 16-ին Արցա­խի նախա­գա­հին կից գործող հակաճգնա­ժա­մա­յին խորհրդի նախա­գահ Տիգրան Պետրոսյա­նը ֆեյսբուքում կատա­րել է հետեւյալ գրա­ռումը. «Այս փաստա­թուղթն է առա­ջարկել Լավրո­վը հուլի­սի 25-ին: Ստիպված եմ հրա­պա­րա­կել, որպեսզի հանրությունը հասկա­նա, թե իրա­կա­նում ինչ է կատարվում»: Տիգրան Պետրոսյա­նը կից ներկա­յացրել է «Լավրո­վի պլա­նի» լուսա­պատճե­նը:

Այդ փաստա­թուղթն ունի հետեւյալ անվա­նումը. «Ադր. ԽՍՀ նախկին Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ինքնա­վար մարզի տարածքում Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության օրենսդրության հիման վրա հայ բնակչության անվտանգության եւ իրա­վունքնե­րի ապա­հովման հիմնա­րար սկզբունքնե­րը» եւ այլ բան չէ, քան մինչ մի քանի անգամ հնչեցրել էր Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը:

Արցա­խի նախա­գա­հին կից հակաճգնա­ժա­մա­յին խորհրդի նախա­գահն, ինչ խոսք, այդ հրա­պա­րա­կումն արել է Արա­յիկ Հարությունյա­նի իմա­ցությամբ, որպեսզի հանրությունը համոզվի, որ Ռուսաստա­նից ակնկա­լիքնե­րի մասին քաղա­քա­կան որոշ շրջա­նակնե­րից տարածվող խոսակցություննե­րը ոչ մի կապ չունեն իրա­կա­նության հետ: «Ռուսաստա­նը մեզ երբեք չի լքի, Ադրբե­ջա­նի դեմ միայնակ չի թողնի» խոսույթը Ստե­փա­նա­կերտում տարա­ծում էին ՀՅԴ‑ն, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան» կուսա­կա­ցություննե­րը եւ նրանց հետ սերտո­րեն կապված հանրա­յին շրջա­նակնե­րը:

Այդ իրա­դարձություննե­րից անցել է գրե­թե երեք տարի: Ռուսաստա­նի Դաշնության արտա­քին գործե­րի նախա­րար Լավրո­վը Երեւան է ժամա­նել Արցա­խի կորստից հետո: Երեւա­նում է Արցա­խի քաղա­քա­կան վերնա­խա­վը, այստեղ են կուսակցություննե­րի առաջնորդնեը, նրանց հարող հանրա­յին դեմքե­րը, ովքեր անցած ժամա­նա­կա­հատվա­ծում հասցրել են տարբեր ՀԿ-եր հիմնադրել, ձեւա­վո­րել «խորհուրդներ» եւ հանդես են գալիս որպես Արցա­խից բռնա­տե­ղա­հանված բնակչության իրա­վունքնե­րի պաշտպան:

Հարց է ծագում. որեւէ մեկը փորձե՞լ է Երեւա­նում գտնվող Լավրո­վի հետ հանդի­պում ունե­նալ, այդ հարցով դիմե՞լ է Հայաստա­նում ՌԴ դեսպա­նին: Լավրո­վի այցի մասին հայտա­րարվել է վաղօ­րոք, նման հաղորդակցություն հաստա­տե­լու համար բավա­րար ժամա­նակ կար, բայց, ինչպես ցույց են տալիս իրա­դարձություննե­րը, Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վը Լավրո­վին «անհանգստացնե­լու» որեւէ քայլ չի ձեռնարկել:

Բայց դա, երեւի, չարյաց փոքրա­գույնը կլի­ներ, եթե հարկադրված չլի­նեինք արձա­նագրել մի կասկա­ծե­լի երեւույթ. Լավրո­վը Երեւան է ժամա­նել մայի­սի 20-ին՝ Արցա­խի նախա­գա­հի լիա­զո­րություննե­րի ժամե­կե­տի սպառման նախօ­րեին: Մինչ այդ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րը տարբեր լրատվա­մի­ջոցնե­րի ասել են, որ խորհրդա­րա­նը կամ նոր նախա­գահ կընտրի, կամ Սամվել Շահրա­մանյա­նը կվե­րընտրվի, կամ կընդունվի իշխա­նության լիա­զո­րություննե­րը երկա­րաձգե­լու մասին սահմա­նադրա­կան որո­շում:

Մայի­սի 21-ին, որքան թույլ են տալիս տեղե­կատվա­կան հոսքե­րի դիտարկումնե­րը, Արցա­խի իշխա­նություննե­րի լիա­զո­րություննե­րը վերա­հաստա­տող որեւէ որո­շում դեռեւս չի ընդունվել: Համե­նայն դեպս, նման տեղե­կատվություն չի տարածվել: Չափա­զանց խորհրդանշա­կան է, որ Լավրո­վի Երեւան այցը ժամա­նա­կի առումով համընկնում է Արցա­խի նախա­գա­հի լիա­զո­րություննե­րի ավարտի օրվան, իսկ նոր որո­շում չի ընդունվում:

Ռուսաստա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Զախա­րո­վան մի քանի անգամ հայտա­րա­րել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստա­ցի չի գործում, կորցրել է իր գործառնա­րա­կան կարեւո­րությունը եւ պետք է լուծարվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ ներկա­յացնում է Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը: Բայց Մինսկի խումբը չի կարող լուծարվել, քանի դեռ ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցը քննարկված չէ: Այդ քննարկումնե­րի սուբյեկտ է նաեւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ընտրված ներկա­յա­ցուցի­չը, տվյալ դեպքում՝ Սամվել Շահրա­մանյա­նը: Եթե մայի­սի 21-ին ԵԱՀԿ կողմից ճանաչված՝ ԼՂ ընտրված ներկա­յա­ցուցչի միջազգա­յին մանդա­տը չվե­րա­հաստատվի, ապա պետք է ենթադրել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման մասին հրա­մա­նա­գիր ստո­րագվրվել է, որպեսզի ԼՂ միջազգա­յին հարցը փակվի: Եւ դա Արցա­խի անկման մեծա­գույն գաղտնիքն է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ