16.5 C
Yerevan

Հետպա­տե­րազմյան Մի Քանի Սխալներ

Հայաստա­նը խորհրդա­րա­նի մակարդա­կով պետք է հայտա­րա­րեր, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն այլևս չի հանդի­սա­նում Արցա­խի 120 հազար հայե­րի անվտանգության երաշխա­վո­րը։ Շատե­րը քննա­դա­տում են նման մոտե­ցումը, բայց քաղա­քա­կա­նությունը ստի­պում է բավա­կա­նա­չափ ճկուն լինել և այդ հայտա­րա­րությամբ Հայաստա­նը գոնե Ռուսաստա­նին խնդրի հասցեագրում կաներ։ Այն պահից ի վեր, ինչ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը ստո­րագրեց Արցա­խում խաղա­ղա­պահներ տեղա­կա­յե­լու հրա­մա­նը, այդ պահից էլ Արցա­խի հայե­րի անվտանգության երաշխա­վո­րը դարձան ռուսնե­րը։

Վահրամ Աթա­նեսյան

Լրագրող Թաթուլ Հակոբյա­նը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, արձա­կա­գիր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ և Արցա­խի իշխա­նություննե­րի քաղա­քա­կան որո­շումնե­րը 2020թ․ պատե­րազմից հետո և դրանց նշա­նա­կությունը Արցա­խի հետա­գա ճակա­տագրի վրա։

Վահրամ Աթա­նեսյանն ասաց, որ նախ և առաջ ինքն իրեն և մյուս բոլո­րին է մեղա­վոր համա­րում, որ մի մասը չկա­րո­ղա­ցավ, մի մասը չուզեց, մի մասը չհասկա­ցավ, որ պետք էր կանգնել Արա­յիկ Հարությունյա­նի կողքին, ոչ թե անձի, այլ՝ Արցա­խի նախա­գա­հի։ Որովհետև այն պահից ի վեր, երբ Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին զրկե­ցին իր Սահմա­նադրա­կան լիա­զո­րություններն իրացնե­լու հնա­րա­վո­րությունից ու նա իջավ հրա­պա­րակ, այդ պահին Արցա­խի սուբյեկտայնությունը զրո­յա­ցավ։ Ի վերջո միայն մենք չէինք այդ ամե­նը տեսնում։ Դա տեսնում էին Բաքվում, Անկա­րա­յում, Մոսկվա­յում, Փարի­զում և այլուր։ ՈՒ դա անհետև­անք չէր կարող մնալ։

Արձա­կա­գի­րը, անդրա­դառնա­լով ՀՀ իշխա­նություննե­րի գործո­ղություննե­րին 2020թ․ նոյեմբե­րի 9‑ից հետո, ասաց, որ առնվազն մի քանի կոպիտ սխալ է արվել նրանց կողմից, որոնք իրենց բաժինն են ունե­ցել հետա­գա իրա­դարձություննե­րի վրա։ Նախ և առաջ, Հայաստա­նը խորհրդա­րա­նի մակարդա­կով պետք է հայտա­րա­րեր, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն այլևս չի հանդի­սա­նում Արցա­խի 120 հազար հայե­րի անվտանգության երաշխա­վո­րը։ Շատե­րը քննա­դա­տում են նման մոտե­ցումը, բայց քաղա­քա­կա­նությունը ստի­պում է բավա­կա­նա­չափ ճկուն լինել և այդ հայտա­րա­րությամբ Հայաստա­նը գոնե Ռուսաստա­նին խնդրի հասցեագրում կաներ։ Այն պահից ի վեր, ինչ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը ստո­րագրեց Արցա­խում խաղա­ղա­պահներ տեղա­կա­յե­լու հրա­մա­նը, այդ պահից էլ Արցա­խի հայե­րի անվտանգության երաշխա­վո­րը դարձան ռուսնե­րը։ Սա մի պարզ ճշմարտություն էր, որը Հայաստա­նում գուցե չկա­րո­ղա­ցան հասկա­նալ։ Իսկ եթե ՀՀ ԱԺ‑ը նման մի քայլ աներ, ապա ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը Երև­ա­նում չէր ասի, Ռուսաստանն ի՞նչ անի, եթե Երաևնն ինքն է Ադրբե­ջա­նը ճանա­չել Ադրբե­ջա­նի մաս։
Արա­յիկ Հարությունյա­նը փորձում էր հասկացնել, որ ռուսնե­րը ոչ մի բան էլ չեն անե­լու, կապի հնա­րա­վո­րություն չեն տալու, չեն ապա­հո­վե­լու, բայց դա ևս անհետև­անք մնաց։ Ընդհա­կա­ռա­կը, Արա­յիկ Հարությունյա­նին վերագրվեց Արցա­խի ԱԺ նախա­գահ Դավիթ Իշխանյա­նի կողմից Ասկե­րան այցն ու ռուս խաղա­ղա­պահնե­րի հետ բանակցություննե­րը և այլն։

Մյուս ակնա­ռու սխալնե­րից մեկն էլ այն էր, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պատե­րազմի ժամա­նակ ռազմա­կան դրություն հայտա­րա­րեց Արցա­խում՝ պատե­րազմը իրա­վա­կան առումով իր վրա վերցնե­լով, մինչդեռ Արցախյան առա­ջին պատե­րազմի ժամա­նակ Հյա­սա­տա­նում ռազմա­կան դրություն հայտա­րարված չէր։ Հայաստանն օգնում էր Արցա­խին, օժանդա­կում էր ամեն հարցով, առանց այդ օգնության Արցա­խի պաշտպա­նության ուժե­րը նույնիսկ մեկ ժամ անգամ չէի դիմա­նա, եթե Հայաստա­նից եկող մատա­կա­րա­րումնե­րը չլի­նեին։ Հայաստա­նը Արցա­խին տվել է ամեն ինչ ու նորմալ մարդիկ ոչ միայն չպի­տի վրդովվեն, այլ պիտի հիշեն, թե ինչ խուճա­պա­յին տրա­մադրություն էր ստեղծվում, երբ թեկուզ մեկ օր Երև­ա­նից ուղղա­թիռ չէր ժամա­նում Ստե­փա­նա­կերտ, որն իր հետ բերում էր ամե­նաանհրա­ժեշտը՝ բենզի­նից մինչև շաքար ու կոնֆետ։ Կամ ինչպե՞ս մոռա­նալ, որ հենց Հայաստա­նի ջանքե­րով  կանխվեց Լաչի­նի միջանցքի գրա­վումն ադրբե­ջանցի­նե­րի կողմից, երբ ՀՀ ՆԳ նախա­րար Վանո Սիրա­դեղյա­նի կոշտ հրա­մա­նով այդ ամենն իրա­կա­նացրին ՀՀ ոստի­կա­նության հատուկ ջոկատնե­րը։ Այո՛, Հայաստա­նը Արցա­խին տվել է ամեն ինչ, բայց իրա­վա­կան առումով պատե­րազմն իր վրա չի վերցրել, թեև փաստա­ցի հանդի­սա­ցել է այդ պատե­րազմի կողմե­րից մեկը։ Իսկ 2020-ին, երբ ռազմա­կան դրություն հայտա­րարվեց, ապա Հայաստանն իր վրա վերցրեց այդ իրա­վա­կան պատասխա­նատվությունը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց նաև, որ հաջորդ մեծ սխա­լը, որ աչք էր ծակում՝ Հայաստա­նի ու Արցա­խի ղեկա­վա­րության մեջ շփման որա­կի իջե­ցումն էր, բացա­հայտ կոնֆլիկտը, տեղե­կատվա­կան արտա­հոսքը։ Եթե Երև­ա­նը մի բան էր որո­շում, ապա Արցա­խում անում էին հակա­ռա­կը։ Արցա­խում ԱԺ մակարդա­կով արգե­լում էին Արա­յիկ Հարությունյա­նին՝ միջամտել ՀՀ արտաերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին։ Մի՞թե մենք կարող էինք ակա­նա­տես լինել նման բանի օրի­նակ 90-ականնե­րին, ասենք տեսնեինք, որ Արցա­խի իշխա­նություննե­րը մեղղադրեին Լևոն Տեր-Պետրոսյա­նին և Ռոբերտ Քոչարյա­նին՝ անձնա­կան շփումնե­րի համար, արտա­հոսք կազմա­կերպվեր և այլն։

Վահրամ Աթա­նեսյանն ասաց, որ Արցա­խում իրա­վի­ճակն այնպի­սին պիտի լիներ, որ Արա­յիկ Հարությունյա­նը ողջ իշխա­նությա­նը հավա­քեր մի սեղա­նի շուրջ և ասեր, որ ճակա­տա­գի­րը մեզ կանգնեցրել է մի ընտրության առաջ ու մենք այժմ պիտի Բաքվի հետ բանակցենք մեր՝ Արցա­խում մնա­լու, կամ Արցա­խից հեռա­նա­լու պայմաննե­րի շուրջ, ոչ թե Շահրա­մանյա­նը գնար և ստո­րագրեր Արցա­խի ոչնչացման փաստա­թուղթը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ