16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Պետա­կան անվտանգության գերա­կա­յությունը պահանջում էր, որպեսզի Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան վերնա­խա­վի բոլոր ներկա­յա­ցուցիչներն անցնեին համա­պա­տասխան ստուգում: Հակա­ռակ դեպքում ամիսներ անց հարկ չէր լինի ոստի­կա­նության ներգրավմամբ փորձել պարզել, թե Արցա­խից ինչ քանա­կի եւ որա­կի զենքեր են Հայաստան տեղա­փոխվել, ում ձեռքում են կենտրո­նացված եւ ինչ նպա­տա­կի պետք է կամ կարող էին ծառա­յել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 74

Արցա­խից հայ բնակչության «տարհա­նումն» , այսպի­սով, սկսվել է 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 25 –ին եւ ավարտվել հոկտեմբե­րի 3‑ին, երբ Հայաստան են տեղա­փոխվել Սամվել Շահրա­մանյա­նը եւ իշխա­նության վերջին ներկա­յա­ցուցիչնե­րը: Քաղա­քա­կան խնդի­րը մի կողմ թողած՝ բավա­կան հետաքրքիր է այն հանգա­մանքը, թե մարդիկ որտե՞ղ եւ ինչպե՞ս են ապաստան գտել:

Այս առումով ուշագրավ է, որ սեպտեմբե­րի 25-ին Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ աֆի­լացված լրատվա­մի­ջոցնե­րը եւ թելեգրամյան ալիքներն արդեն իսկ հաղորդել են, որ Սյունքի մարզի Կոռնի­ձոր համայնքի տարածքում ստեղծվում են վրա­նա­յին ճամբարներ:

Այդ տեղե­կատվությունից պարզ հասկացվում էր, որ Արցա­խի հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը ժամա­նա­կի եւ «տեխնի­կա­յի» խնդիր է:

Իրա­կա­նում, սակայն, Կոռնի­ձո­րի «վրա­նա­յին ճամբա­րը» միայն քարոզչա­կան նպա­տակ էր հետապնդում: Հայաստա­նի իշխա­նություններն Արցա­խից բռնա­տե­ղա­հանված որեւէ անձի նկատմամբ, այսպես ասած՝ «ֆիլտրա­ցիոն» միջո­ցա­ռումներ չեն կիրա­ռել. Սահմա­նը հատած բոլոր անձինք հնա­րա­վո­րություն են ունե­ցել անարգել մուտք գործել իրենց համար նախընտրե­լի բնա­կա­վայր, այդ թվում՝ մայրա­քա­ղաք Երեւան:

Ազգա­յին միասնա­կա­նության եւ ողբերգության առջեւ հավա­սա­րության սկզբունքի նկա­տառմամբ, իհարկե, չափա­զանց բարդ կլի­ներ Կոռնի­ձո­րում մի քանի օրով արգե­լա­փա­կել ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յից մազա­պուրծ մարդկանց եւ նրանց ենթարկել «առանձնա­հա­տուկ ստուգման», բայց դա միայն էմո­ցիա է:

Պետա­կան անվտանգության գերա­կա­յությունը պահանջում էր, որպեսզի Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան վերնա­խա­վի բոլոր ներկա­յա­ցուցիչներն անցնեին համա­պա­տասխան ստուգում: Հակա­ռակ դեպքում ամիսներ անց հարկ չէր լինի ոստի­կա­նության ներգրավմամբ փորձել պարզել, թե Արցա­խից ինչ քանա­կի եւ որա­կի զենքեր են Հայաստան տեղա­փոխվել, ում ձեռքում են կենտրո­նացված եւ ինչ նպա­տա­կի պետք է կամ կարող էին ծառա­յել:

Երկրի անվտանգությունը ենթա­կա չէ քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րության կամ պատե­րազմին հաջորդած իրա­վի­ճա­կի նկատմամբ հանդուրժո­ղա­կա­նության: Այս իմաստով Արցա­խից բռնա­տե­ղա­հանված բնակչության համար առայսօր գերխնդիր է մնում այն, որ պետա­կան նախկին պաշտոնյա­նե­րը, ուժա­յին կառույցնե­րի եւ ՊԲ պատասխա­նա­տունե­րը, գործա­րար շրջա­նակնե­րը հիմնա­կա­նում հաստատվել են Երեւա­նում, իսկ տասնյակ հազա­րա­վոր մարդիկ՝ ցրվել Հայաստա­նի տարբեր մարզե­րով:

Նրանց սոցիա­լա­կան վիճա­կի միջեւ տարբե­րությունը հսկա­յա­կան է. Տասնյակ հազա­րա­վոր մարդիկ ունե­նան տարրա­կան ապա­հո­վության խնդիր, իսկ Արցա­խի վերնա­խա­վը բնա­կություն է հաստա­տել Երեւա­նում: Ընդ որում, այստեղ էլ ամեն ինչ ըստ աստի­ճա­նա­հա­գության է. մի փոքր զանգված բնակվում է Երեւա­նի կենտրո­նում ձեռք բերված տանը, համե­մա­տա­բար ցածր կարգի պաշտոնյա­նե­րը բնա­կա­րան ունեն Հայաստա­նի մայրա­քա­ղա­քի նվազ էլի­տար հատվածնե­րում, երրորդ դասի չինովնի­կությունը հաստատվել է «արվարձաննե­րում»:

Հատկա­պես վերջին ամիսնե­րին Երեւա­նի այս կամ այն հատվա­ծում Արցա­խի նախկին պաշտոնյա­նե­րը բացել են խանութներ, հյուրա­նողներ, մերձա­կա առողջա­րա­նա­յին գոտի­նե­րում՝ «հացատներ»: Նրանք հաճախ կրկնում են ստե­փա­նա­կերտյան իրենց «օբյեկտնե­րի» անվա­նումնե­րը:

Ի՞նչ հարա­բե­րություննե­րի մեջ են այդ մարդիկ Հայաստա­նի իշխա­նություննե­րի, պատկան մարմիննե­րի հետ: Բռնա­տե­ղա­հանված բնակչության մեծա­մասնության կարծի­քով՝ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է նաեւ նրանց նկատմամբ կիրա­ռել ապօ­րի­նի գույքի մասին օրենքը: Ոչ ոք, իհարկե, Արցա­խի նախկին պաշտոնյա­յին չի կարող մեղադրել, թե ինչու՞ Երեւա­նում նույնա­նուն առեւտրի սրահ է բացել: Խնդիրն այն է, որ նա պարտա­վոր է ապա­ցուցել, որ հինգ միլիոն դոլար գումարն Ստե­փա­նա­կերտում վաստա­կել է «արյուն-քրտինքով»: Բոլորն ունեն անձնա­կան բնա­կա­րա­նի իրա­վունք, բայց ստե­փա­նա­կերտցի նախկին լրագրո­ղը պետք է հիմնա­վո­րի, որ ստեղծա­գործա­կան աշխա­տանքից «հոնո­րա­րա­րի խնա­յած միջոցնե­րով» է Հյուսի­սա­յին պողո­տա­յում էլի­տար բնա­կա­րան գնել:

Հայաստա­նի իշխա­նություննե­րը, պատկան մարմիննե­րը դեռեւս այս եւ բազմա­թիվ այլ հարցե­րի չեն անդրա­դարձել, չեն արձա­գանքել Արցա­խի նախկին պաշտոնյա­նե­րի ունեցվածքի մասին տեղե­կություններ հրա­պա­րա­կե­լու հանրա­յին պահանջին: Ինչու՞, ի՞նչ է նրանց կապում Արցա­խի իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի, առա­ջին հերթին՝ այսօր Երեւա­նում ձեռնարկա­տի­րությունը եւ քաղա­քա­կան գործունեությունը համա­տե­ղողնե­րի հետ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ