15.1 C
Yerevan

Ռուսաստա­նը Հոգնել Է, Ապա­գան Անո­րոշ Է

Սակայն ցուցադրա­կան ինքնավստա­հության տակ թաքնված է ռուս իրա­կա­նության ավե­լի նուրբ վերլուծություն։ Այդ մասին վկա­յում են վերջին ամե­նամյա նիստի քննարկումնե­րի հրա­պա­րակված ամփո­փագրե­րը։

Neue Zürcher Zeitung

Neue Zürcher ZeitungՌուսաստա­նը հոգնել է, պառակտված է և բավա­րար արդյունա­վե­տություն չի ցուցա­բե­րում արտա­քին քաղա­քա­կա­նության ոլորտում։ Կրեմլին մոտ կանգնած փորձա­գետնե­րը խոսում են թաբունե­րի մասին։ 

Մաս 1/3

«Ներկա­յիս տնտե­սա­կան մոդե­լով մենք չենք հաղթի պատե­րազմում և հետա­գա­յում չենք կարո­ղա­նա հաստա­տել խաղա­ղություն»։

Ռուսա­կան տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը սպառնում է երկի­րը տանել քայքայման։ Կարև­որ է,որ դեռևս 2022 թվա­կա­նին հակա­ռա­կորդը թերագնա­հատվել էր, և այս միտումը պահպանվում է, հատկա­պես ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտում։

Սովո­րա­բար նման անո­ղորմ քննա­դա­տությամբ Ռուսաստա­նի տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությա­նը հանդես են գալիս ռեժի­մի ընդդի­մա­դիր տնտե­սա­գետնե­րը։ Սակայն այս մեջբե­րումնե­րը վերցված են Կրեմլին հավա­տա­րիմ մարմնի՝ Արտա­քին և պաշտպա­նության քաղա­քա­կա­նության խորհրդի նիստի արձա­նագրություննե­րից։ Խորհրդում ընդգրկված են անվտանգության հարցե­րով ազդե­ցիկ ռուս փորձա­գետներ՝ այդ թվում Ֆյո­դոր Լուկյա­նո­վը և Սերգեյ Կարա­գա­նո­վը։

Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի չորրորդ տարում ռուս քաղա­քա­կան գործիչներն ու պաշտոնյա­նե­րը շարունա­կում են ձևա­վո­րել տնտե­սա­կան, քաղա­քա­կան և սոցիա­լա­կան առումնե­րով կայուն պետության պատրանք։ Մարտա­կան գործո­ղություննե­րը շարունակվում են, և բացա­ռա­պես հաղթա­նակն է հայտա­րարվում որպես ելք։ Միայն հազվա­դեպ այս չափա­զանց հղկված աշխարհընկալման մեջ ճեղքեր են ի հայտ գալիս։ Իհարկե, «հատուկ գործո­ղության» հանդեպ ոգև­ո­րությունը մեծ չէ, և լայն զանգվածնե­րի զրկանքներն անժխտե­լի են, սակայն այս մասին պաշտո­նա­կան աղբյուրնե­րը գրե­թե չեն խոսում։

Հասա­րա­կությունը միասնա­կան պատկե­րա­ցում չունի ապա­գա­յի վերա­բերյալ

Սակայն ցուցադրա­կան ինքնավստա­հության տակ թաքնված է ռուս իրա­կա­նության ավե­լի նուրբ վերլուծություն։ Այդ մասին վկա­յում են վերջին ամե­նամյա նիստի քննարկումնե­րի հրա­պա­րակված ամփո­փագրե­րը։

Խոսքը Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության հիմնա­կան սկզբունքնե­րը կասկա­ծի տակ դնե­լու մասին չէ։ Ավե­լի շուտ մատնանշվում են այն խնդիրնե­րը, որոնց բախվում է երկի­րը։ Անկասկած, այս ամե­նի նպա­տա­կը ավե­լի արդյունա­վետ կերպով դրված նպա­տակնե­րին հասնելն է։

Նիստին հրա­վիրված էին իշխա­նա­մետ սոցիո­լոգներ և տնտե­սա­գետներ, հասա­րա­կա­կան գործիչներ, քաղա­քա­կան վերլուծա­բաններ և քարո­զիչներ։ Նրանք, ինչպես նաև Խորհրդի փորձա­գետնե­րը, չունեն պատրանքներ․ ռուսա­կան հասա­րա­կությունն առա­վել պառակտված է, քան նախագահի՝Վլադիմիր Պուտի­նի հայտա­րա­րություններն են թելադրում։ Իրա­կան մոբի­լի­զա­ցիա պատե­րազմի պայմաննե­րում տեղի չի ունե­ցել։ Բացա­կա­յում է միասնա­կան պատկե­րա­ցում այն մասին, թե ինչպի­սին պետք է լինի ապա­գան։ 

Խորհրդի նիստում ձևա­կերպված հասա­րա­կության հոգե­բա­նա­կան հոգնա­ծության և սպառվա­ծության ախտո­րո­շումը հաստա­տա­պես ճշմա­րիտ է։ Ամեն ինչ սկսվել է ոչ թե «հատուկ գործո­ղությունից» և ոչ էլ համա­վա­րա­կից, այլ Սահմա­նադրության փոփո­խություննե­րից, գրում են քննարկման մասնա­կիցնե­րը՝ փաստե­լով ցավա­լի իրո­ղություն՝ Պուտի­նը այն ժամա­նակ պահանջեց ևս երկու ժամկետ երկրի ղեկա­վա­րի պաշտո­նում, ինչը մինչ այդ արգելված էր, և այդպի­սով սպա­նեց շատե­րի հույսը փոփո­խություննե­րի հանդեպ։

Ռուսա­կան հասա­րա­կությունը ոչ միայն հոգնած է, այլև պառակտված․ մի կողմից՝ նրանք, ովքեր կռվում են ռազմա­ճա­կա­տում կամ առնվազն անմի­ջա­կան շփում ունեն դրա հետ, մյուս կողմից՝ նրանք, ովքեր պաշտպանված են պատե­րազմա­կան սարսափնե­րից և չեն ցանկա­նում հրա­ժարվել կյանքի հաճույքնե­րից։

Այս պառակտման մասին բացա­հայտ քիչ է խոսվում, բայց հենց մարտա­կան գործո­ղություննե­րի մասնա­կիցներն են դրա պատճա­ռով լուրջ դժվա­րություններ ապրում։ Խորհրդի նիստի արձա­նագրության մեջ նշվում է, որ որքան խորա­նում է հասա­րա­կության սպառվա­ծությունն ու փոփո­խություննե­րի ձգտումը, այնքան ավե­լի մեծ է անդունդը այդ երկու աշխարհնե­րի միջև։

Քննա­դա­տության է ենթարկվում նաև մեդիա­յի վարքա­գի­ծը, որը խթա­նում է պատե­րազմի շուտա­փույթ ավարտի հույսե­րը։ Մոսկվա­յում տիրում է մի «հաղթա­նա­կի նախօրյա տրա­մադրություն»։ Սակայն, ինչպես նշում են քննարկման մասնա­կիցնե­րը, սա հանգեցնում է կեղծ ակնկա­լիքնե­րի․ մի կողմից՝ ռազմա­ճա­կա­տում պատե­րազմը մոտա­լուտ ավարտի որևէ նշան չունի, դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րը միայն առա­ջընթա­ցի պատրանք են ստեղծում, իսկ մյուս կողմից՝ նույնիսկ եթե մարտե­րը մի օր դադա­րեն, հակա­մարտությունը Արևմուտքի հետ կշա­րունակվի։

Բացի այդ, ռազմա­կան քրո­նի­կան ներկա­յացնում է իրա­կա­նության գեղեցկացված պատկե­րը։ Պատե­րազմի արագ ավարտի սպա­սումը բացա­սա­բար է անդրա­դառնում նաև այն կամա­վորնե­րի վրա, ովքեր անձնա­կան նախա­ձեռնությամբ աջակցում են «հատուկ գործո­ղությա­նը»։ Նրանց ակտի­վությունն, ըստ ամե­նայնի, կտրուկ նվա­զել է։

Սակայն պետությունը սկզբից ի վեր երկի­մաստ վերա­բերմունք է ունե­ցել կամա­վորնե­րի նկատմամբ․մի կողմից՝ նրանք կարև­որ դեր են խաղում՝ գործում են քողարկման ցանցեր, գործում գուլպա­ներ, գումար են հավա­քում անօ­դա­չունե­րի, զրա­հա­բաճկոննե­րի, սննդի ու հիգիե­նա­յի համար, մյուս կողմից՝ իշխա­նություննե­րը վերահսկո­ղություն չունեն այս հորի­զո­նա­կան ցանցե­րի նկատմամբ։

Փորձա­գի­տա­կան խորհրդում այս կամա­վո­րա­կան միա­վո­րումնե­րը բացեի­բաց կոչվում են լուրջ սպառնա­լիք՝ դրանց մեջ տեսնե­լով հասա­րա­կության ինքնուրույն հորի­զո­նա­կան կազմա­կերպման հանդեպ վախ։

Ինչպե՞ս պետք է Ռուսաստա­նը կառուցի իր հարա­բե­րություննե­րը արտա­քին աշխարհի հետ։

Քննարկումնե­րից պարզ է դառնում մեկ խոստո­վա­նություն՝ Ռուսաստանն արդեն երկար տարի­ներ չի կարո­ղա­նում արդյունա­վետ օգտա­գործել իր «փափուկ ուժը»։ Տնտե­սա­կան փոխկախվա­ծության վրա արված խաղադրույքը չի արդա­րա­ցել. Ուկրաի­նա­յի օրի­նա­կը դա հատկա­պես ցույց տվեց․ նրա տնտե­սությունն ինտենսիվ կապե­րով կապված էր Ռուսաստա­նի հետ։

Մասնա­կիցներն ապա­գա հարա­բե­րություննե­րի հեռանկարնե­րը գնա­հա­տում են առանց պատրանքնե­րի․ նույնիսկ «հատուկ գործո­ղության» ամե­նա­բա­րենպաստ ավարտի դեպքում Ուկրաի­նան երկա­րա­ժամկետ հեռանկա­րում կմնա Ռուսաստա­նի համար լուրջ սպառնա­լիք և անկա­յունության գործոն։

Կրեմլյան փորձա­գետնե­րը մտա­հոգված են նաև Ռուսաստա­նի ազդե­ցության թուլացմամբ հետխորհրդա­յին տարածքում։ Առայժմ այնտեղ դեռ արձա­գանք է գտնում ԽՍՀՄ‑ի հանդեպ նոստալգիան, հատկա­պես՝ 1945 թվա­կա­նի համա­տեղ հաղթա­նա­կը։ Սակայն այդ արժեքնե­րը կրող սերունդնե­րը աստի­ճա­նա­բար հեռա­նում են։

▪️«Սովե­տա­կան հայրե­նի­քի հանդեպ սերը աշա­կերտնե­րին նոութբուք չի տա՝ հատկա­պես որ դրանք կարող է նաև Թուրքիան նվի­րել», — նշվում է զեկույցում։ Չի կարե­լի մի կողմից խոսել ժողո­վուրդնե­րի եղբայրության մասին, իսկ մյուս կողմից միգրանտնե­րի երե­խա­նե­րին Ռուսաստա­նում կրթություն ստա­նա­լու հնա­րա­վո­րությունից զրկել։

Արտա­քին քաղա­քա­կա­նության բաժնում արված է հետևյալ եզրա­կա­ցությունը

Ռուսաստա­նը պետք է որո­նի նոր եղա­նակներ՝ հասա­նե­լիություն ստա­նա­լու այն երկրնե­րին, որոնց վրա ցանկա­նում է ազդե­ցություն ունե­նալ։ Միայն պետա­կան կառուցվածքնե­րին ու էլի­տա­նե­րին հենվե­լը՝ ինչպես ժամա­նա­կին փորձե­ցին  Ուկրաի­նա­յում, ապա­գա չունի։

«Եթե իսկա­պես ցանկա­նում ենք ազդե­ցություն ունե­նալ՝ այդ թվում Եվրո­պա­յում, պետք է որդեգրել առա­վել հարձա­կո­ղա­կան դիրքո­րո­շում և աշխա­տել քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ու ընդդի­մության հետ», — ասվում է փաստաթղթում։

Արտա­քին և պաշտպա­նության քաղա­քա­կա­նության խորհուրդը իրա­կան իշխա­նություն չունի։ Սակայն պայմաննե­րում, երբ պաշտո­նա­կան քարոզչությունից ցանկա­ցած շեղում կասկած է հարուցում, իսկ քաղա­քա­կան գործընթացնե­րը դառնում են գնա­լով ավե­լի անթա­փանց, նման տեսա­կետնե­րը արժա­նի են ուշադրության։ 

Դրանք վկա­յում են, որ նույնիսկ ռեժի­մին մոտ շրջա­նակնե­րում չկա կարծիքնե­րի լիա­կա­տար համահնչություն։ Եվ գուցե դա նույնիսկ ձեռնտու է Կրեմլին․ իշխա­նության պահպա­նումը պահանջում է հարմարվե­լու ունա­կություն։

Աղբյուրը՝

https://www.nzz.ch/international/russland-im-krieg-spaltung-und-ermuedung-der-gesellschaft-ld.1886455

Առնչվող Հոդվածներ