26.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Կրի­վո­պուսկո­վը հասկացնում է, որ առա­ջին հանդիպման արդյունքնե­րով իրեն չի հաջողվել այնքան վստա­հություն ձեռք բերել, որպեսզի նույն «կոմե­րի­տա­կան համայնքի անդամ» Ռոբերտ Քոչարյա­նը կամ Սերժ Սարգսյանն իրենց անվտանգությունը վերա­պա­հեին ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետին: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 5 

Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի հետ հանդիպման անհրա­ժեշտությունը ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետ Վիկտոր Կրի­վո­պուսկո­վը բացատրում է այնպես, որ անհրա­ժեշտություն կար պարզե­լու, թե որքանո՞վ են անհա­մա­տե­ղե­լի ԼՂ խնդրի մասին իր եւ նրանց պատկե­րա­ցումնե­րը, հնարավո՞ր է երկխո­սություն սկսել եւ «հակա­մարտությունը կարգա­վո­րել իրա­վա­կան հիմքով», ինչպե՞ս են նրանք գնա­հա­տում ստեղծված իրա­վի­ճա­կը, ի՞նչ ելք են առա­ջարկում: Նա խոստո­վա­նում է, որ այդ հանդիպման համար ինքը մեծ պատասխա­նատվություն է վերցրել, քանի որ կախված արդյունքնե­րից՝ պետք է որո­շեր ծառա­յո­ղա­կան հետա­գա քայլե­րը եւ «սխալվել չէր կարե­լի»: 

Այստեղ հեղի­նա­կը կատա­րում է բացա­ռիկ միջարկություն. «Ես, թերեւս կյանքում առա­ջին անգամ, ինձ զգում եմ Ռուսաստա­նի դեսպա­նորդ: Գաղտնի: Համարյա թե գաղտնի»: ԽՍՀՄ ՆԳ նախա­րա­րության բարձրաստի­ճան սպա­յի համար այդ խոստո­վա­նությունը տարի­նե­րի հեռվից բացա­հայտում է նրա առա­քե­լության բուն իմաստը՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ներդնել եւ ամրապնդել այն տեսա­կե­տը, որ ղարա­բաղյան հարցը պատմա­կա­նո­րեն Ռուսաստա­նի տիրույթում է: «Նախա­բաղնի­քա­յին» այդ հանդիպման մասին Կրի­վո­պուսկո­վը ժլատ տեղե­կություններ է փոխանցում, զրուցա­կիցնե­րից որեւէ մեջբե­րում չի անում: Բնութագրա­կան է, որ նա Ռոբերտ Քոչարյա­նին եւ Սերժ Սարգսյա­նին անվա­նում է «կոմե­րի­տա­կան մեծ գերդաստա­նի անդամներ» եւ բացա­հայտում, որ ինքը  կոմիերտմիությունից է ծառա­յության անցել ներքին գործե­րի նախա­րա­րության համա­կարգում: 

Ինչ վերա­բե­րում է Արկա­դի Ղուկասյա­նին, ապա Կրի­վո­պուսկո­վը հանրայնացնում է, որ այդ ժամա­նակ նա մարզա­յին «ռուսա­լե­զու թերթի խմբագրի տեղա­կալն էր» եւ, ի տարբե­րություն Քոչարյա­նի ու Սարգսյա­նի՝ «աչքի էր ընկնում բնա­վո­րության աշխուժությամբ»: Երբ հանդի­պումն ավարտվում է մեկ-երկու բաժակ թթի օղու «ընկե­րակցությամբ», ծագում է զրուցա­կիցնե­րին տուն հասցնե­լու խնդիր. Ստե­փա­նա­կերտում պարե­տա­յին ժամ էր եւ «Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը շատ բան կտա­յին նրանցից որեւէ մեկին ձերբա­կա­լե­լու համար: Կրի­վո­պուսկովն ասում է, որ ՆԳ Ստե­փա­նա­կերտի քաղբաժնի պետի տեղա­կալ Մավրեն Գրի­գորյա­նը «ծառա­յո­ղա­կան ավտո­մե­քե­նա­յով էր, որ ուներ պարետ Սաֆո­նո­վի ստո­րագրությամբ «առանց ստուգման ենթարկե­լու» անցա­թուղթ»: Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը հրա­ժարվում են օգտվել Մավրեն Գրի­գորյա­նի ծառա­յությունից՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ «երկու քայլի վրա են ապրում եւ տուն կհասնեն զարտուղի նրբանցքնե­րով»: Իսկ Արկա­դի Ղուկասյա­նը, որ «բնակվում էր քաղա­քի հակա­ռակ ծայրում, համա­ձայնում է»: 

Ըստ էության, Կրի­վո­պուսկո­վը հասկացնում է, որ առա­ջին հանդիպման արդյունքնե­րով իրեն չի հաջողվել այնքան վստա­հություն ձեռք բերել, որպեսզի նույն «կոմե­րի­տա­կան համայնքի անդամ» Ռոբերտ Քոչարյա­նը կամ Սերժ Սարգսյանն իրենց անվտանգությունը վերա­պա­հեին ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետին: Որքա­նով հասկացվում է՝ Արկա­դի Ղուկասյա­նին տուն ուղեկցե­լուց հետո Կրի­վո­պուսկո­վը վերա­դառնում է «բաղնի­քի շենք», որի վերջին շքա­մուտքի մեկ սենյա­կա­նոց բնա­կա­րա­նում «ողջ գիշեր Զորի Բալա­յա­նը ետ ու առաջ է քայլել»: 

Նա, ցավոք, չի ասում, թե հանդի­պումից ինչ տպա­վո­րություններ է փոխանցել Զորի Բալա­յա­նին: Ընդա­մե­նը հասկացնում է, որ Ռոբերտ Քոչարյա­նի եւ Սերժ Սարգսյա­նի հետ առա­ջին խոսակցությունը ծառա­յո­ղա­կան հետա­գա գործունեության համար «օգտա­կար էր»: Ո՞րն է դա՝ կփորձենք հասկա­նալ հետա­գա իրա­դարձություննե­րից:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ