15.1 C
Yerevan

Հաղթա­նակ Առանց Թրամփի

Ամե­րիկյան քաղա­քա­կան գործիչնե­րը, այդ թվում՝ հանրա­պե­տա­կաննե­րի մեծ մասը, հասկա­նում են, որ Ուկրաի­նա­յի հնա­րա­վոր կործա­նումը Վաշինգտո­նի համար լուրջ ռազմա­վա­րա­կան կորուստնե­րով է հղի։ Ամե­րիկյան օգնությունը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կշա­րունակվի՝ հատկա­պես եթե դա չափից դուրս ծախսա­տար չլի­նի։

Foreign Policy

Foreign Policy‑ի մեկնա­բան Փոլ Հոկե­նո­սը՝ «Ուկրաի­նա­յի նեղ ճանա­պարհը դեպի հաղթա­նակ՝ առանց Թրամփի» վերնագրով հոդվա­ծում գրում է․

Ուկրաի­նա­յի հնա­րա­վո­րություննե­րը՝ Ռուսաստա­նին դիմա­կա­յե­լու մարտի դաշտում, ակնհայտո­րեն նվա­զել են Թրամփի վարչա­կազմի իշխա­նության գալով։ Արդյունքում Ուկրաի­նա­յի ճանա­պարհը դեպի անվտանգ ու ինքնիշխան ապա­գա զգա­լիո­րեն նեղա­ցել է՝ այնքան, որ շատ եվրո­պա­ցի վերլուծա­բաննե­րի մոտ խորա­տես պեսի­միզմ է առա­ջա­ցել։

Այնուա­մե­նայնիվ, չափա­զանց հոռե­տե­սությունը ոչ միայն տեղին չէ, այլև՝ ոչ արդյունա­վետ։ Ուկրաի­նան արդեն արտադրում է աշխարհի ամե­նաարդիա­կան զենքե­րից և հաջո­ղությամբ ներդնում նորա­րա­րություններ մարտի դաշտում։ Քանի դեռ ուկրաի­նա­ցի­նե­րը պահպա­նել են վճռա­կա­նությունը՝ պայքա­րե­լու, գոյություն ունեն ռազմա­վա­րություններ, որոնք կարող են բերել հաղթա­նա­կի՝ նույնիսկ առանց ԱՄՆ‑ի սովո­րա­կան մակարդա­կի աջակցությունը։

Անցյալ շաբաթ Օդե­սա­յում տեղի ունե­ցած Անվտանգության ֆորումի շատ մասնա­կիցներ հույս էին հայտնում, որ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը ժամա­նա­կի ընթացքում կփո­խի իր վերա­բերմունքը Ուկրաի­նա­յի հանդեպ և կընդունի նրան որպես արժա­նի դաշնա­կից, որին պետք է ընձե­ռել մասշտա­բա­յին և շարունա­կա­կան աջակցություն։

Այդ հույսը պայմա­նա­վորված է նրա­նով, որ հնա­րա­վոր է՝ Թրամփը գիտակցի, որ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը ի սկզբա­նե երկա­կի խաղ էր վարում իր հետ, ինչը հատկա­պես ակնհայտ դարձավ մի քանի ձախողված հրա­դա­դա­րի բանակցություննե­րից հետո։ Սակայն ավե­լի հավա­նա­կան սցե­նարն այն է, որ Թրամփը կմե­ղադրի թե՛ Մոսկվա­յին, թե՛ Կիև­ին իր պայմաննե­րը խախտե­լու մեջ և կհրա­ժարվի ակտիվ մասնակցությունից խաղաղ բանակցություննե­րին, միա­ժա­մա­նակ դադա­րեցնե­լով զենքի մատա­կա­րա­րումնե­րը Ուկրաի­նա­յին։

Այնուա­մե­նայնիվ, կարև­որ է ընդգծել՝ Թրամփի վարչա­կազմը հազիվ թե ամբողջությամբ լքի Ուկրաի­նա­յին։ Ամե­րիկյան քաղա­քա­կան գործիչնե­րը, այդ թվում՝ հանրա­պե­տա­կաննե­րի մեծ մասը, հասկա­նում են, որ Ուկրաի­նա­յի հնա­րա­վոր կործա­նումը Վաշինգտո­նի համար լուրջ ռազմա­վա­րա­կան կորուստնե­րով է հղի։ Ամե­րիկյան օգնությունը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կշա­րունակվի՝ հատկա­պես եթե դա չափից դուրս ծախսա­տար չլի­նի։

Վաշինգտոնյան աղբյուրնե­րը, որոնք զբաղվում են Ուկրաի­նա­յի հարցե­րով Թրամփի վարչա­կազմում, վստա­հեցնում են, որ Կիևի մուտքը դեպի ամե­րիկյան արբանյա­կա­յին հետա­խուզություն դադա­րեցնե­լու պլաններ չկան։ Այդ տվյալնե­րը առանցքա­յին դեր են խաղում ուկրաի­նա­կան զորքե­րին թիրախնե­րի ուղղորդման հարցում՝ բարձր լուծա­չա­փով արբանյա­կա­յին լուսանկարնե­րը դառնում են ուկրաի­նա­կան բանա­կի աչքերն ու ականջնե­րը։

2022 թվա­կա­նի փետրվա­րից սկսած՝ ԱՄՆ ազգա­յին երկրա­տա­րա­ծա­կան հետա­խուզության գործա­կա­լությունը Ուկրաի­նա­յին մուտք է տրա­մադրել կոմերցիոն հարթա­կի, որը արբանյա­կա­յին տվյալնե­րի միջո­ցով հետև­ում է ռուսա­կան զորքե­րի տեղա­շարժե­րին։ Այս տվյալնե­րը ուկրաի­նա­ցի զինվո­րա­կաննե­րը օգտա­գործում են հակա­հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րի պլա­նա­վորման ժամա­նակ։

The New York Times-ի տվյալնե­րով՝ հեռա­հար հարվածնե­րի իրա­կա­նացմամբ կապված գործո­ղություննե­րի մեծ մասում ուկրաի­նա­ցի­նե­րը հենվում են հենց ամե­րիկյան հետա­խուզությունից ստացված կոորդի­նատնե­րի վրա։

Սա այն հազվագյուտ տեխնո­լո­գիա­նե­րից է, որը ոչ ուկրաի­նա­ցի­նե­րը, ոչ էլ նրանց եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րը չեն կարող փոխա­րի­նել։ Առանց դրա Ուկրաի­նան կհայտնվեր ծայրա­հեղ խոցե­լի վիճա­կում, ինչպես դա արդեն տեղի ունե­ցավ մարտին, երբ Թրամփի վարչա­կազմը կոշտ դիրքո­րո­շում ցուցա­բե­րեց նախա­գահ Զելենսկու նկատմամբ։

Սակայն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ․ ԱՄՆ հետա­խուզության շարունա­կա­կան հասա­նե­լիությունն ապա­հո­վում է Վաշինգտո­նի ազդե­ցությունը պատե­րազմի ընթացքի վրա, և այդ համա­կարգն արդեն իսկ գործում է՝ առանց զգա­լի ծախսե­րի անհրա­ժեշտության։

Առնչվող Հոդվածներ