15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

«Երկրա­պահ կամա­վո­րակննե­րի» արցախյան կառույցի ղեկա­վար Արկա­դի Կարա­պետյա­նը մամուլի ասուլիս է հրա­վի­րել եւ հայտա­րա­րել, որ «ադրբե­ջա­նա­կան գերության մեջ ավե­լի քան քառա­սուն օր անցկացրած մարդուն անթույլատրե­լի է նման պատասխա­նա­տու պաշտո­նում նշա­նա­կել»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 46-րդ

Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նում Սամվել Բաբա­յա­նին փոխա­րի­նեց Սեյրան Օհանյա­նը՝ շարունա­կե­լով մնալ նաեւ ԼՂՀ պաշտպա­նության նախա­րար: Սեյրան Օհանյա­նի զինվո­րա­կան ծառա­յության մի դրվագ արժա­նի է առանձին ուշադրության. նա 1994–98 թվա­կաննե­րին անընդմեջ զբա­ղեցրել է Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը: 1998 թվա­կա­նի հոկտեմբե­րին նա Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րար Վազգեն Սարգսյա­նի հրա­մա­նով նշա­նակվել է ՀՀ ԶՈՒ հինգե­րորդ բանա­կա­յին կորպուսի հրա­մա­նա­տար:

Այդ նշա­նա­կումը պայմա­նա­վորված էր ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հետ ունե­ցած տարաձայնություններո՞վ, թե՞՝ ոչ, այդ մասին Ստե­փա­նա­կերտում որեւէ տեղե­կություն չի տարածվել: Մեկ տարի անց՝ 1999 թվա­կա­նի օգոստո­սին ԼՂՀ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը Սեյրան Օհանյա­նին նշա­նա­կել է պաշտպա­նության նախա­րար, իսկ 2000 թվա­կա­նի հունվա­րին՝ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար: Այդ նշա­նա­կումը չէր կարող համա­ձայնեցված չլի­նել Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հետ:

Զբա­ղեցնե­լով Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նը, Սեյրան Օհանյանն ապա­հո­վեց ՊԲ հրա­մա­նա­տա­րի մարտա­կան պատրաստության գծով տեղա­կալ Մովսես Հակոբյա­նի ծառա­յո­ղա­կան առաջխա­ղա­ցումը. նա նշա­նակվեց ՊԲ հրա­մա­նա­տա­րի առա­ջին տեղա­յա­կալ-շտա­բի պետ, իսկ մարտա­կան պատրաստության գծով տեղա­կալ նշա­նակվեց Վիտա­լի Բալա­սանյա­նը:

Բանա­կի վերնա­խավն, այսպի­սով, մի քանի ամիսնե­րի ընթացքում ենթարկվեց արմա­տա­կան փոփո­խության, փոխվե­ցին նաեւ զորա­մա­սե­րի մի շարք հրա­մա­նա­տարներ, ծառա­յություննե­րի պետեր, որ ասո­ցացվում էին ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հետ: Ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի վերահսկո­ղության առումով, սակայն, ավե­լի քան որո­շիչ էին ՆԳ նախա­րա­րի պաշտո­նում Բակո Սահակյա­նի ձեռնարկած կադրա­յին փոփո­խություննե­րը: 

Բակո Սահակյա­նը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի տարի­նե­րին ծառա­յել է Պաշտպա­նության բանա­կում, 1996 թվա­կա­նին նշա­նակվել նոր կազմա­վորված՝ 10-րդ լեռնահրաձգա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րի թիկունքի գծով տեղա­կալ: Այնուհե­տեւ նրա կարիե­րա­յում տեղի է ունե­ցել կտրուկ փոփո­խություն. Բակո Սահակյա­նը տեղա­փոխվել է Երեւան եւ նշա­նակվել ներքին գործե­րի եւ ազգա­յին անվտանգության նախա­րա­րի օգնա­կան, ապա որպես նույն գերա­տեսչության ներկա­յա­ցուցիչ գործուղվել Մոսկվա: 

Հայաստա­նում ներքին գործե­րի եւ ազգա­յին անվտանգության նախա­րա­րի պաշտոնն այդ շրջա­նում զբա­ղեցնում էր Սերժ Սարգսյա­նը: Մինչ այդ նա 1992–93 թվա­կաննե­րին հանդի­սա­ցել է ԼՂՀ Ինքնա­պաշտպա­նության կոմի­տեի նախա­գա­հի պաշտո­նը: Այդ կառույցը, սակայն, փաստա­ցի դադա­րել է գործել 1992 թվա­կա­նի սեպտեմբե­րից, երբ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի որոշմամբ կազմա­վորվել է Պաշտպա­նության բանա­կը, որի հրա­մա­նա­տար է նշա­նակվել Սամվել Բաբա­յա­նը:

1999 թվա­կա­նի հուլի­սին Բակո Սահակյա­նը Մոսկվա­յից ետ է կանչվել եւ գործուղվել Ստե­փա­նա­կերտ: Մինչ այդ ԼՂՀ ՆԳ նախա­րա­րի պաշտո­նը զբա­ղեցնում էր Արթուր Աղա­բեկյա­նը՝ որպես Անուշա­վան Դանիելյա­նի գլխա­վո­րած կառա­վա­րության կազմում ՀՅԴ ներկա­յա­ցուցիչ: Ըստ հավաստի տեղե­կություննե­րի, Արթուր Աղա­բեկյա­նը պաշտո­նից հրա­ժարվել է՝ չկա­րո­ղա­նա­լով դիմագրա­վել Սամվել Բաբա­յա­նի «ճնշումնե­րին»: 

Բակո Սահակյա­նը կարո­ղա­ցավ հաղթա­հա­րել այդ փորձությունը: Նրան հաջողվեց հասնել իր տեղա­կա­լի պաշտո­նում Արշա­վիր Ղարամյա­նի նշա­նակմա­նը: Վերջինս ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում հանդի­սա­ցել է ինքնա­պաշտպա­նա­կան գումարտա­կի հրա­մա­նա­տար, մարտա­կան մի շարք գործո­ղություննե­րի մասնա­կից է: 1994 թվա­կա­նի հրա­դա­դա­րի հաստատվե­լուց կարճ ժամա­նակ անց Ասկե­րա­նի պաշտպա­նա­կան շրջա­նի գումարտա­կի հրա­մա­նա­տար լինե­լով՝ Ղարամյա­նը տեղանքում շփոթվե­լու պատճա­ռով հայտնվել է հակա­ռա­կորդի կողմում եւ գերվել:

Նրան գերությունից վերա­դարձնե­լու դիմաց ավե­լի քան երկու տասնյակ ադրբե­ջանցի զինծա­ռա­յող է հանձնվել հակա­ռա­կորդին:

Արշա­վիր Ղարամյա­նին ՆԳ առա­ջին փոխնա­խա­րար նշա­նա­կե­լու կապակցությամբ Սամվել Բաբա­յա­նի համա­կիրնե­րից «Երկրա­պահ կամա­վո­րակննե­րի» արցախյան կառույցի ղեկա­վար Արկա­դի Կարա­պետյա­նը մամուլի ասուլիս է հրա­վի­րել եւ հայտա­րա­րել, որ «ադրբե­ջա­նա­կան գերության մեջ ավե­լի քան քառա­սուն օր անցկացրած մարդուն անթույլատրե­լի է նման պատասխա­նա­տու պաշտո­նում նշա­նա­կել»: Բայց խնդիր էր դրված ուժա­յին համա­կարգը ենթարկեցնել Արկա­դի Ղուկասյա­նի հռչա­կած «ժողովրդա­վա­րացման եւ բարե­փո­խումնե­րի ուղեգծին», եւ ՆԳ առա­ջին փոխնա­խա­րա­րի կենսագրության այդ «մանրուքին» իշխա­նության բարձրա­գույն մարմիննե­րում, ըստ երեւույթին՝ նաեւ Երեւա­նում, ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ