16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը »

Փաստա­ցի Մոսկվա­յին հաջողվեց Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վո­րումը պայմա­նա­վո­րել Մերձդնեստրի, Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա խնդիրնե­րով, որ պատմա­կա­նո­րեն հիմնա­վոր չէին, ծագել էին ԽՍՀՄ փլուզման հետ եւ բացա­ռա­պես կառա­վարվում էին Ռուսաստա­նի կողմից:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 50-րդ

ԼՂՀ ներքա­ղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րի առա­ջին փուլին՝ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին եւ Ազգա­յին ժողո­վում նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի եւ կառա­վա­րության հենա­րան մեծա­մասնության ձեւա­վորմա­նը հաջորդեց ծանր վիրա­վո­րումից հետո իր պարտա­կա­նություննե­րին նախա­գա­հի վերա­դարձը: Այդ շրջա­նում համառ խոսակցություններ շրջա­նառվե­ցին, որ Արկա­դի Ղուկասյա­նը «խորա­պես հիասթափված է վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նից եւ նրան պաշտո­նանկե­լու մտադրություն ունի»:

Լավա­տեղյակ աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ, խնդիրն ավե­լի շատ վարչա­պե­տի եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի միջեւ հակա­սություննե­րի մեջ էր: Լինե­լով փորձա­ռու քաղա­քա­կան գործիչ, ԱԺ նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության ընդդի­մա­խոս էր:

Հակա­սություննե­րի սրման հերթա­կան փուլում Օլեգ Եսա­յա­նը հրա­վի­րեց մամուլի ասուլիս եւ հայտա­րա­րեց, որ հրա­ժա­րա­կան կտա, եթե կառա­վա­րությունը շարունա­կի «անտե­սել Ազգա­յին ժողո­վի մոտե­ցումնե­րը»:

2001 թվա­կա­նին Արկա­դի Ղուկասյա­նը կատա­րեց երեք սկզբունքա­յին նշա­նա­կում: Գերա­գույն խորհրդի եւ Ազգա­յին ժողո­վի նախկին նախա­գահ Կարեն Բաբույրյա­նը, որ 1997 թվա­կա­նի նոյեմբե­րին ազատվել էր արտա­քին գործե­րի նախա­րա­րի տեղա­կա­լի պաշտո­նից եւ մատնվել մոռա­ցության, նշա­նակվեց ԼՂՀ նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վար: Նրան միա­ժա­մա­նակ վերա­պահվեց Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նը:

Նույն ամսում Բակո Սահակյանն ազատվեց ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից եւ նշա­նակվեց Ազգա­յին անվտանգության ծառա­յության ղեկա­վար: Բակո Սահակյա­նի փոխա­րեն ՆԳ նախա­րար նշա­նակվեց Արմեն Իսա­գուլո­վը, որ ԼՂՀ-ից հեռա­նա­լուց հետո զբա­ղեցրել էր Հայաստա­նի ՆԳ փոխնա­խա­րա­րի պաշտո­նը:

Ուժա­յին կառույցնե­րում, նախա­գա­հի աշխա­տա­կազմում կադրա­յին այդ փոփո­խություննե­րով, փաստա­ցի, ամրապնդվում էր Արկա­դի Ղուկասյա­նի իշխա­նությունը, բայց միա­ժա­մա­նակ արձա­նագրվում էական նահանջ այն ուղեգծից, որ մեկ-երկու տարի առաջ հռչակվել էր եւ ֆորմալ առումով հետապնդում էր հանրա­յին կյանքի ժողովրդա­վա­րացման, տնտե­սա­կան ազա­տա­կա­նացման, ԼՂՀ միջազգա­յին վարկա­նի­շի բարե­լավման նպա­տակ:

Պատմա­կան այդ փուլի արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րո­շիչ վերջնա­կա­նա­պես դարձավ Ռուսաստա­նի հովա­նու ներքո «ԱՊՀ‑2» կառույցը: Այն ներա­ռում էր Մերձդնեստրի մոլդո­վա­կան, Աբախզիա­յի, Հարա­վա­յին Օսե­թիա­յի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի չճա­նաչված հանրա­պե­տություննե­րին:

Կազմա­կերպության ֆորմալ ստեղծման հարթակ ընտրվեց Ստե­փա­նա­կերտը, որտեղ հավաքվե­ցին Մերձդնեստրի, Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը: Դա մոսկովյան հատուկ նախա­գիծ էր: Միջո­ցա­ռումը լուսա­բա­նե­լու համար Ստե­փա­նա­կերտ Մոսկվա­յից լրագրո­ղա­կան պատկա­ռե­լի պատվի­րա­կություն էր ժամա­նել:

Փաստա­ցի Մոսկվա­յին հաջողվեց Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վո­րումը պայմա­նա­վո­րել Մերձդնեստրի, Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա խնդիրնե­րով, որ պատմա­կա­նո­րեն հիմնա­վոր չէին, ծագել էին ԽՍՀՄ փլուզման հետ եւ բացա­ռա­պես կառա­վարվում էին Ռուսաստա­նի կողմից:

Այդ «համե­րաշխությա­նը» որո­շա­կի իմաստ հաղորդե­լու համար ռուսաստանյան Regnum գործա­կա­լությունը ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րության աշխա­տա­կիցնե­րից մեկին ձեւա­կերպեց որպես Ստե­փա­նա­կերտում իր «հատուկ թղթա­կից»: Ըստ էության դա մոսկովյան գործա­կա­լության կողմից Ստե­փա­նա­կերտի արտա­քին քարոզչության հնա­րա­վո­րություննե­րը վերահսկո­ղության տակ առնե­լու նպա­տակ էր հետապնդում: ԼՂՀ-ում քաղա­քա­կան գործընթացնե­րը մտան լճացման փուլ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ