20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ ‑ացումը»

Ստե­փա­նա­կերտում իշխող կարծիք էր, որ Բակո Սահակյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րումը «փորձնա­կան է», դրա­նով հիմք է նախա­պատրաստվում, որպեսզի նախա­գա­հա­կան լիա­զո­րություննե­րի ավարտից հետո Սերժ Սարգսյա­նը խորհրդա­րա­նի կողմից ընտրվի վարչա­պետ եւ շարունա­կի կառա­վա­րել Հայաստա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 59-րդ

Բակո Սահակյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րումը քաղա­քա­կան առումով ԼՂՀ-ում ժողովրդա­վա­րա­կան ավանդույթնե­րի կոպիտ խախտում էր, որ, սակայն, պետա­կան քարոզչությունը «հիմնա­վո­րեց» նրա­նով, որ նոր սահմա­նադրությամբ նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րը պետք է անցկացվեն նույն օրը, ուստի սահմանվում է «անցումա­յին եռամյա շրջան»՝ դա կապե­լով խորհրդա­րա­նի լիա­զո­րություննե­րի հետ: 

Ընտրությա­նը մրցակցա­յին տեսք տալու համար նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվեց նաեւ ԱԺ պատգա­մա­վոր, Ստե­փա­նա­կերտի նախկին քաղա­քա­պետ Էդվարդ Աղա­բեկյա­նը, որ փաստա­ցի դադա­րեցրել էր քաղա­քա­կան ինքնուրույն գործունեությունը եւ անդա­մակցել «Ազատ հայրե­նիք» կուսակցության խմբակցությա­նը: Այդ «ընտրություննե­րին» մասնակցությունը շատ ծանր ազդե­ցություն թողեց նախկին ընդդի­մա­դիր գործչի հեղի­նա­կությա­նը, իսկ ներքա­ղա­քա­կան մթնո­լորտը պարզա­պես դարձավ «խեղդող», մանա­վանդ երբ ի հակակշիռ սպա­սումնե­րի, Արա­յիկ Հարությունյա­նը համա­ձայնեց ստանձնել պետա­կան նախա­րա­րի պաշտո­նը:

Ստե­փա­նա­կերտում իշխող կարծիք էր, որ Բակո Սահակյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րումը «փորձնա­կան է», դրա­նով հիմք է նախա­պատրաստվում, որպեսզի նախա­գա­հա­կան լիա­զո­րություննե­րի ավարտից հետո Սերժ Սարգսյա­նը խորհրդա­րա­նի կողմից ընտրվի վարչա­պետ եւ շարունա­կի կառա­վա­րել Հայաստա­նը: 2018 թվա­կա­նի գարնա­նը  Երեւա­նում սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը Ստե­փա­նա­կերտում առե­րեւույթ որեւէ արձա­գանք չունե­ցավ: Ոչ նախա­գա­հի, ոչ Ազգա­յին ժողո­վի կամ այնտեղ ներկա­յացված քաղա­քա­կան ուժե­րի կողմից ի պաշտպա­նություն Սերժ Սարգսյա­նի որեւէ հայտա­րա­րություն չտա­րացվեց:

Վարչա­պե­տի պաշտո­նում ընտրվե­լու հաջորդ օրը՝ մայի­սի 9‑ին, Նիկոլ Փաշինյա­նը Ստե­փա­նա­կերտում էր, մասնակցում էր Շուշիի ազա­տագրման հերթա­կան տարե­դարձի տոնա­կա­տա­րությա­նը եւ ոչինչ չէր վկա­յում, թե Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության համար նա «խորթ» անձնա­վո­րություն է: Փաշինյա­նի Ստե­փա­նա­կերտ այցից մոտ երկու շաբաթ անց մի խումբ երի­տա­սարդներ փակե­ցին Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տան: Նրանք պահանջում էին ուժա­յին կառույցնե­րի ղեկա­վարնե­րի հրա­ժա­րա­կա­նը: Այդ ոչ բազմա­մարդ հավա­քի կապակցությամբ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ «հեղա­փո­խությունը չպետք է հասնի Արցախ»: Դա հստակ ազդակ էր, որ Բակո Սահակյա­նի հրա­ժա­րա­կա­նի պահանջը Երեւա­նին ձեռնտու չէ: Հավա­քի մասնա­կիցնե­րին հանդի­պեց պետա­կան նախա­րար Արա­յիկ Հարությունյա­նը: Հաջորդ օրը՝ 2018 թվա­կա­նի հունի­սի 1‑ին նա մամուլի ասուլիս հրա­վի­րեց եւ հայտա­րա­րեց, որ հրա­ժա­րա­կան է տալիս, պետա­կան ծառա­յությունը չի շարունա­կե­լու, զբաղվե­լու է «Ազատ հայրե­նիք» կուսակցության վերա­կազմա­վորման հարցե­րով եւ նախա­պատրաստվե­լու է երկու տարի հետո կայա­նա­լիք ընտրություննե­րին:

Բակո Սահակյա­նը բավա­րա­րեց մի քանի տասնյակ ցուցա­րա­նե­րի պահանջը եւ պաշտո­նազրկեց ԱԱԾ տնօ­րեն Արշա­վիր Ղարամյա­նին: Ազգա­յին անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան տվեց Վիտա­լի Բալա­սանյա­նը: Գրե­թե միա­ժա­մա­նակ ՊԲ հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից ազատվեց գենե­րալ-լեյտե­նանտ Լեւոն Մնա­ցա­կանյա­նը եւ նշա­նակվեց Արցա­խի Արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի պետա­կան ծառա­յության տնօ­րեն: 

(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ