16.3 C
Yerevan

Ժողովրդա­վա­րությունը Մեր Ամե­նա­մեծ Ռեսուրսն Է

Վերջին ութ տարի­նե­րին Հայաստա­նում որևէ բնա­կան հարստություն չի հայտնա­բերվել, սակայն տնտե­սությունը զարգա­ցել է շատ մեծ արա­գությամբ՝ նույնիսկ համա­վա­րա­կից և պատե­րազմից հետո։ 

Թագուհի Ղազարյան

1inTV‑ն զրուցել է ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Թագուհի Ղազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է ժողովրդա­վա­րությունը որպես Հայաստա­նի գլխա­վոր ռազմա­վա­րա­կան պաշար, որը նպաստում է պետության տնտե­սա­կան աճին և արտա­քին քաղա­քա­կան կայունությա­նը: Անդրա­դարձ է կատարվում Արա­րատ Միրզո­յա­նի ելույթին ԵԽԽՎ-ում, որտեղ շեշտվել է երկրի ինքնիշխա­նության պաշտպա­նությունը և խաղա­ղության գործընթա­ցի կարև­ո­րությունը: Պատգա­մա­վոր Թագուհի Ղազարյա­նը վերլուծում է 2018 թվա­կա­նից հետո գրանցված առա­ջընթա­ցը՝ մատնանշե­լով աշխա­տա­տե­ղե­րի ավե­լա­ցումն ու կոռուպցիա­յի նվա­զումը:

Թագուհի Ղազարյա­նը, նշեց, որ օրը խորհրդանշա­կան է ոչ միայն Եվրո­պա­յի խորհրդին Հայաստա­նի անդա­մակցության 25-ամյա­կի առումով, այլև Հայոց բանա­կի օրն է։ Նա շնորհա­վո­րեց բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են բանա­կի հետ՝ ծառա­յած, ծառա­յող, ծառա­յե­լու պատրաստ քաղա­քա­ցի­նե­րին և նրանց ընտա­նիքնե­րին՝ ընդգծե­լով, որ բանա­կի հետ առնչություն ունե­նա­լը փաստա­ցի վերա­բե­րում է հասա­րա­կության մեծա­մասնությա­նը։

ԱԺ պատգա­մա­վո­րը կարծում է, որ ժողովրդա­վա­րությունն այսօր Հայաստա­նի ամե­նա­մեծ ռեսուրսն է՝ աշխարհա­քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան և մարդկա­յին իմաստով։ Նրա խոսքով՝ վերջին ութ տարի­նե­րին Հայաստա­նում որևէ բնա­կան հարստություն չի հայտնա­բերվել, սակայն տնտե­սությունը զարգա­ցել է շատ մեծ արա­գությամբ՝ նույնիսկ համա­վա­րա­կից և պատե­րազմից հետո։ Ղազարյա­նը նշեց, որ միջազգա­յին պատվի­րա­կություննե­րը բազմիցս փորձել են հասկա­նալ այդ աճի պատճա­ռը, և պատասխանն ըստ էության մեկն է եղել՝ ժողովրդա­վա­րությունը։

Նա ընդգծեց, որ ժողովրդա­վա­րա­կանւցուցա­նիշնե­րով Հայաստա­նը վերջին տարի­նե­րին գրանցել է բացա­ռիկ առա­ջընթաց՝ մամուլի խոսքիա­զա­տության, կոռուպցիա­յի ընկալման, տնտե­սա­կան ազա­տա­կա­նացման ոլորտնե­րում։ Ղազարյա­նի դիտարկմամբ՝ այս ցուցա­նիշնե­րը միայն վիճա­կագրություն չեն, այլ ուղիղ կերպով ազդում են մարդկանց առօրյա­յի վրա։ Նրա խոսքով՝ 2018 թվա­կա­նից ի վեր Հայաստա­նում ստեղծվել է շուրջ 300 հազար նոր աշխա­տա­տեղ, նվա­զել է աշխա­տանք չգտնող քաղա­քա­ցի­նե­րի թիվը, իսկաշխա­տուժի պահանջարկն այնքան մեծ է դարձել, որ երկիր են եկել նաև տասնյակ հազա­րա­վոր աշխա­տանքա­յին միգրանտներ։

Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ տնտե­սա­կան զարգա­ցումը ուղեկցվում է կրթա­կան ծրագրե­րի ակտի­վացմամբ։ Նա փաստեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստա­նում գրանցվել է շուրջ 800 նոր կրթա­կան ծրա­գիր՝ վերա­պատրաստման, վերա­մասնա­գի­տացման ուղղությամբ, ինչը նպաստում է թե՛ մարդկա­յին կապի­տա­լի զարգացմա­նը, թե՛ համայնքնե­րում նոր աշխա­տա­տե­ղե­րի ստեղծմա­նը։ Նրա գնա­հատմամբ՝ սա լավա­գույն օրի­նակն է, թե ինչպես է ժողովրդա­վա­րությունը փոխում մարդկանց կյանքի որա­կը։

ԱԺ պատգա­մա­վո­րը հիշեցրեց, որ 2018 թվա­կա­նի փոփո­խություննե­րը մեկ քաղա­քա­կան ուժի ձեռքբե­րում չեն, այլ համա­ժո­ղովրդա­կան գործընթաց։ Նա նշեց, որ հետա­զո­տություննե­րի համա­ձայն՝ Հայաստա­նի բնակչության ավե­լի քան 90 տոկո­սը իրեն համա­րում է այդ ժողովրդա­վա­րա­կան գործընթա­ցի մասնա­կից, ինչը լեգի­տի­մության կարև­որ հիմք է։

Խոսե­լով օրենքի գերա­կա­յության մասին՝ Ղազարյա­նը նկա­տեց, որ այստեղ դեռևս կան խորքա­յին խնդիրներ։ Նրա կարծի­քով՝ հասա­րա­կության և սահմա­նադրա­կան կարգի միջև գոյություն ունի որո­շա­կի խզում, քանի որ շատ քաղա­քա­ցի­ներ իրա­վա­կարգը չեն ընկա­լում որպես սեփա­կան որոշման արդյունք։ Նա կարև­որ համա­րեց սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի գործընթա­ցը՝ որպես այդ կապը վերա­կանգնե­լու հնա­րա­վո­րություն՝ շեշտե­լով, որ մարդկանց համար անհրա­ժեշտ է ոչ միայն իրա­վա­կան, այլև էմո­ցիո­նալ կապ սահմա­նադրա­կան կարգի հետ։

Թագուհի Ղազարյա­նը նաև անդրա­դարձավ մարդկա­յին կապի­տա­լի խնդրին՝ նշե­լով, որ անգամ լավա­գույն օրենքնե­րը չեն կարող արդյունա­վետ աշխա­տել, եթե դրանց կիրառման համար բավա­րար հմտություններ և կարո­ղություններ չկան։ Նա նշեց, որ այս խնդիրն արձա­նագրվել է նաև Եվրա­միության հետ համա­գործակցության շրջա­նա­կում։ Միա­ժա­մա­նակ Ղազարյա­նը դրա­կան փոփո­խություններ է նկա­տում իրա­վա­պահ համա­կարգում, հատկա­պես Ներքին գործե­րի նախա­րա­րության ենթա­կա­յությամբ գործող կառույցնե­րում՝ վերա­պատրաստումնե­րի, ոստի­կա­նության նոր գործա­ռույթնե­րի և քաղա­քա­ցի­նե­րի հետ հարա­բե­րություննե­րի բարե­լավման ուղղությամբ։

Քաղա­քա­կան խոսքի վերա­բերյալ նա քննա­դա­տա­կան դիտարկում արեց «ուժեղ առաջնորդ» արտա­հայտության մասին։ Ղազարյա­նը նշեց, որ այդ գաղա­փա­րա­խո­սությունը փորձված է տարբեր երկրնե­րում և սովո­րա­բար ուղղված է ավանդա­կան ու գյուղա­կան ընտրա­զանգվա­ծին, սակայն Հայաստա­նում այն արդեն մերժվել է։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պրագմա­տիկ է և ընտրում է անվտանգությունը, խաղա­ղությունը և բարե­կե­ցությունը, այլ ոչ թե պաթո­սա­յին ու վտանգա­վոր առա­ջարկնե­րը։

Անդրա­դառնա­լով խաղա­ղության գործընթա­ցին՝ Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ խնդիրն ընդդի­մության հետ բանա­վե­ճը չէ, այլ աշխարհա­յացքնե­րի տարբե­րությունը։ Նա կարծում է, որ որոշ քաղա­քա­կան ուժեր շահագրգռված են Հայաստա­նը մշտա­կան կոնֆլիկտի մեջ պահե­լու գաղա­փա­րով և չեն ընդունում սահմաննե­րի ֆիքսման ու տարածքա­յին ամբողջա­կա­նության միջազգա­յին ընկա­լումնե­րը։ Նրա գնա­հատմամբ՝ այդ մոտե­ցումնե­րը մնա­ցել են նախորդ դարի աշխարհա­կարգում և չեն համա­պա­տասխա­նում հետպա­տե­րազմյան միջազգա­յին իրա­կա­նությա­նը։

Գործող իշխա­նության դիրքո­րոշման մասին խոսե­լիս Ղազարյա­նը նշեց, որ Հայաստա­նի նպա­տա­կը տարա­ծաշրջա­նում ագրե­սիվ հռե­տո­րա­բա­նության նվա­զե­ցումն է։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունն ուղղված է նրան, որպեսզի որևէ երկիր Հայաստա­նին չընկա­լի որպես սպառնա­լիք։ Նա կարև­որ համա­րեց խաղա­ղա­սի­րա­կան հռե­տո­րա­բա­նությա­նը համա­պա­տասխան արձա­գանքել և հստակ տարբե­րա­կել այն դեպքե­րը, երբ խոսքը ագրե­սիա­յի կոչի մասին է։

Եզրա­փա­կե­լով՝ Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ ժողովրդա­վա­րությունը ինքնա­պաշտպա­նության մեխա­նիզմներ ունի, և դրանցից մեկը հենց ժողովրդա­վա­րության դեմ ուղղված գործո­ղություննե­րի կանխումն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի հասա­րա­կությունը հասուն է, կենսունակ և ի վիճա­կի է տարբե­րել իրա­կան քաղա­քա­կա­նությունը մանի­պուլա­ցիա­յից՝ շարունա­կե­լով ընտրել խաղա­ղության, զարգացման և ժողովրդա­վա­րության ուղին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ