21.8 C
Yerevan

Հայաստա­նում Պաշտոնյան Պետք Է ՀՀ Քաղա­քա­ցի Լինի

Միայն ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րով ձևա­վորված իշխա­նություն ունե­նա­լը բավա­րար չէ․ անհրա­ժեշտ է նաև արդյունա­վետ կառա­վա­րում և կարո­ղություններ։

Տիգրան Եգորյան

1inTV‑ն զրուցել է փաստա­բան Տիգրան Եգորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նում ընթա­ցող սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի գործընթա­ցը, որի շրջա­նակնե­րում փաստա­բան Տիգրան Եգորյա­նը ներկա­յացնում է մասնա­գի­տա­կան խորհրդի աշխա­տանքնե­րի ներկա փուլը: Քննարկման առանցքում են պետա­կան բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի համար միայն ՀՀ քաղա­քա­ցիություն ունե­նա­լու խստացված պահանջնե­րը, ինչն ըստ բանա­խո­սի՝ ազգա­յին անվտանգության և շահե­րի պաշտպա­նության կարև­որ երաշխիք է:

Փաստա­բան Տիգրան Եգորյա­նը նշեց, որ սահմա­նադրա­կան խորհրդի աշխա­տանքնե­րի ժամկետնե­րի մասին հստակ բան ասել չի կարող, սակայն հնա­րա­վոր է սեղմ ժամկե­տում ունե­նալ նախնա­կան տեքստ, որը հետո կդրվի լայն քննարկման։ Նրա խոսքով՝ խորհուրդը վերջնա­կան փաստա­թուղթ չի ներկա­յացնում, այլ ձևա­վո­րում է մեկնարկա­յին առա­ջարկ, որից հետո կսկսվեն հանրա­յին ու մասնա­գի­տա­կան քննարկումնե­րը։ Նա ընդգծեց, որ աշխա­տանքնե­րը ինտենսիվ են ընթա­նում, գրե­թե ամեն շաբաթ տեղի են ունե­նում հանդի­պումներ, քննարկվում են տարբեր հոդվածներ, երբեմն որոշ հարցեր մի քանի նիստում են դիտարկվում՝ մինչև լրա­ցուցիչ ուսումնա­սի­րություններ կատարվեն։

Տիգրան Եգորյա­նը դիտարկեց, որ անկա­խության հռչա­կագրի կամ նախա­բա­նի փոփո­խության հարցը խորհրդում մինչ այժմ չի քննարկվել՝ հակա­ռակ տարածված ասե­կո­սե­նե­րի։ Նա ասաց, որ խորհուրդը ներկա­յում կենտրո­նա­ցած է հիմնա­կան բովանդա­կա­յին հարցե­րի վրա և այդ թեմա­յի շուրջ շահարկումնե­րը պետք է մերկացնել։

Եգորյա­նը նշեց, որ երկքա­ղա­քա­ցիության հարցը վաղուց է քննարկվել, և հաջողվել է պահպա­նել սկզբունքը, ըստ որի՝ Հայաստա­նի բարձրաստի­ճան պաշտոնյան պետք է լինի միայն Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի։ Նրա համոզմամբ՝ սա կարև­որ է թե՛ անվտանգա­յին, թե՛ արդյունա­վետ կառա­վարման տեսանկյունից, որովհետև պաշտոն ստանձնող անձի «վերջին հույսը» պետք է լինի Հայաստա­նը, և նա չպետք է ենթա­կա լինի այլ երկրի օրենսդրությա­նը կամ շահե­րին։ Նա հավե­լեց, որ այժմ քննարկվում է այդ պահանջը որոշ պաշտոննե­րի համար նույնիսկ խստացնե­լու կամ տարածքը ընդլայնե­լու հնա­րա­վո­րությունը։

Տիգրան Եգորյա­նը նշեց, որ տարի­քա­յին շեմի հարցով վերջնա­կան որո­շում դեռ չկա։ Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է համայնքա­յին ընտրություննե­րին մասնակցության տարի­քա­յին շեմի փոփո­խության հնա­րա­վո­րությունը, սակայն համա­պե­տա­կան ընտրություննե­րի մասով որո­շում չի ընդունվել։

Փաստա­բա­նը կարծում է, որ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի շուրջ քաղա­քա­կան շահարկումնե­րը պետք է գնա­հա­տել ավե­լի ռացիո­նալ։ Նա հիշեցրեց, որ նախորդ փոփո­խություննե­րը նույնպես իրա­կա­նացվել են հանրա­յին գործընթացնե­րով, դիտորդա­կան առա­քե­լություննե­րով և հանրա­յին քննարկումնե­րով, թեև դրանց դեմ պայքա­րի բավա­րար կարո­ղություն չի եղել։ Նրա կարծի­քով՝ այսօր հասա­րա­կության վերահսկո­ղության հնա­րա­վո­րություննե­րը բազմա­պատկվել են, իսկ գործող իշխա­նությունը ընտրվել է ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րով և առայժմ չի ցուցա­բե­րում վարքա­գիծ, որը կհուշի, թե փոփո­խություննե­րը արվում են նեղ քաղա­քա­կան նպա­տակնե­րով։ Նա ընդգծեց, որ խորհրդի անդամնե­րը բաց են հանրա­յին քննարկումնե­րի համար, իսկ պատրաստվող փաթե­թը լինե­լու է միայն նախնա­կան առա­ջարկ, որը կարող է էապես փոխվել քննություննե­րի արդյունքում։

Անդրա­դառնա­լով Սահմա­նադրա­կան դատա­րա­նի դատա­վո­րի նոր թեկնա­ծուի թեմա­յին՝ Եգորյա­նը նշեց, որ գործընթա­ցում թափանցի­կության մակարդա­կը բավա­րար չէ։ Նրա կարծի­քով՝ ցանկա­լի կլի­նի, որ թեկնա­ծուի առա­ջադրումից առաջ լինեն ավե­լի լայն հանրա­յին քննարկումներ, ներկա­յացվեն ընտրության չափա­նիշնե­րը և պարզ լինի՝ ինչու է ընտրվել տվյալ թեկնա­ծուն։ Նա կարև­որ համա­րեց թեկնա­ծունե­րի բարե­վարքությունը, մասնա­գի­տա­կան հեղի­նա­կությունը, փորձը, աշխարհա­յացքն ու իրա­վա­կան մտա­ծո­ղության ուղղությունը, քանի որ Սահմա­նադրա­կան դատա­րան ուղարկվում է մարդ, որը երկար տարի­ներ ազդե­ցություն է ունե­նա­լու իրա­վա­կան համա­կարգի վրա։

Տիգրան Եգորյա­նը նշեց, որ իրա­վունքը նույնպես ունի քաղա­քա­կան բաղադրիչ, օրի­նակ՝ որո­շումնե­րը սոցիա­լա­կան կամ բարո­յա­կան հարցե­րի շուրջ։ Նրա համոզմամբ՝ վտանգա­վոր է ձևա­կան «չեզո­քությունը», և կարև­որ է հասկա­նալ իրա­վա­բա­նի իրա­վա­կան քաղա­քա­կա­նության ընկա­լումը։ Միա­ժա­մա­նակ նա կարև­ո­րեց կուսակցա­կան ազդե­ցության բացա­ռումը թեկնա­ծունե­րի ընտրության ժամա­նակ և հավե­լեց, որ պետք է հաշվի առնել նաև գենդե­րա­յին հավա­սա­րության սկզբունքը, քանի որ ներկա­յում դատա­րա­նում ընդա­մե­նը մեկ կին դատա­վոր կա։

Խոսե­լով վերջին կրա­կոցնե­րի և բռնության դեպքե­րի մասին՝ Տիգրան Եգորյա­նը նշեց, որ իրա­վա­պահ համա­կարգի թերա­ցումնե­րը ակնհայտ են, և օպե­րա­տիվ մակարդա­կում ռիսկե­րի կառա­վա­րումը բավա­րար չէ։ Նա կարծում է, որ նման դեպքե­րը ցույց են տալիս համա­կարգա­յին խնդիրներ՝ կապված կադրա­յին քաղա­քա­կա­նության, կառա­վարման արդյունա­վե­տության, տարբեր մարմիննե­րի փոխգործակցության և ռեֆորմնե­րի արդյունա­վե­տության հետ։ Նրա խոսքով՝ միայն ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րով ձևա­վորված իշխա­նություն ունե­նա­լը բավա­րար չէ․ անհրա­ժեշտ է նաև արդյունա­վետ կառա­վա­րում և կարո­ղություններ։

Եգորյա­նը դիտարկեց, որ խնդիրնե­րը փոխկա­պակցված են դատա­կան, դատա­խա­զա­կան, ոստի­կա­նության և օպե­րա­տիվ ծառա­յություննե­րի ռեֆորմնե­րի հետ, և դրանք չեն կարող լուծվել մեկ անձի հրա­հանգով։ Նրա համոզմամբ՝ անհրա­ժեշտ է ժամա­նակ, համա­կարգված աշխա­տանք և վերլուծա­կան ռեսուրսնե­րի ներգրա­վում, ոչ թե պատա­հա­կան նշա­նա­կումներ։ Նա ընդգծեց, որ կադրա­յին ընտրության գործընթացնե­րը պետք է լինեն թափանցիկ և արդյունքա­հեն, որպեսզի պարզ լինի՝ ինչու է որևէ անձ նշա­նակվում պաշտո­նում և ինչ արդյունք պետք է ապա­հո­վի։

Վերջում Տիգրան Եգորյա­նը անդրա­դարձավ «սուպերվարչա­պե­տության» թեմա­յին՝ նշե­լով, որ խորհրդա­րա­նա­կան համա­կարգում կարև­որ է ճիշտ բալանս ապա­հո­վել մեծա­մասնության և փոքրա­մասնության միջև։ Նրա խոսքով՝ կառա­վա­րությունը պետք է ունե­նա բավա­րար գործունա­կություն, իսկ փոքրա­մասնությունը՝ արդյունա­վետ վերահսկո­ղության գործիքներ, սակայն ոչ այնպի­սիք, որոնք կխա­փա­նեն մեծա­մասնության քաղա­քա­կան կամքը։ Նա նշեց, որ քննարկվում են մեխա­նիզմներ՝ օրի­նակ յուրա­քանչյուր խմբակցության համար Սահմա­նադրա­կան դատա­րան դիմե­լու հնա­րա­վո­րության ընդլայնում, որպեսզի ուժե­ղացվի խորհրդա­րա­նա­կան վերահսկո­ղությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ