26.4 C
Yerevan

Սամվել Կարա­պետյանն Արդեն Պարտված Է

Նա հաղթե­լուց առաջ պետք է հրա­ժարվի: Այդ հայտա­րա­րության մեջ քաղա­քա­կան սկզբունքայնություն չկա: Հիմա թող հրա­ժարվի, չի հրա­ժարվում, որովհետև չի անցնե­լու, Ռուբեն Վարդանյա­նի օրի­նակն իր աչքի առաջ է: Կարա­պետյա­նը երևի Մոսկվա­յից փախել է, եկել այստեղ հանգիստ նստել է։

Լևոն Շիրինյան

«Այսպես կոչված սոցիո­լո­գիա­կան հարցումնե­րը խնամքով կազմա­կերպվում են, սակայն դրանք որևէ բան չեն տալիս՝ բացի մանի­պուլյա­ցիա­յից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով «Ուժեղ Հայաստան»-ի հրա­պա­րա­կած հարցումնե­րին, ըստ որի՝ Երև­ա­նում Սամվել Կարա­պետյա­նը հավա­քել է երկու անգամ ավե­լի շատ ձայն, քան Նիկոլ Փաշինյա­նը՝ ասաց «Քրիստո­նեա-ժողովրդա­վա­րա­կան» կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Լևոն Շիրինյա­նը:

Շիրինյա­նի խոսքով՝ ընտրություննե­րին մնա­ցել է երկու-երեք ամիս, այդ ժամա­նակ պարզ կլի­նի՝ ով է լինե­լու վարչա­պե­տը. «ՔԺԿ‑ի կարծի­քով վարչա­պե­տը լինե­լու է Նիկոլ Փաշինյա­նը և դա անա­ռարկե­լի է: Իրենց խնդի­րը մանի­պուլացնելն է, իրենք ֆունկցիա են կատա­րում, անընդհատ ինչ-որ բան են շրջա­նա­ռում, դրա փոխա­րեն լավ կլի­նի, որ ժողովրդի մեջ ներկա­յա­նան առանց «ախրա­նա­յի», իրենք ռուսա­կան սեգմենտ են և տրո­յա­կան ձի են ներդրված հայ քաղա­քա­կան դաշտում: Այդ բոլո­րը քաղա­քա­կան իրա­դարձությունը խեղաթյուրե­լու նպա­տակ ունեն»:

Անդրա­դառնա­լով Սամվել Կարա­պետյա­նի վարչա­պե­տի թեկնա­ծու լինե­լուն՝ Շիրինյա­նը նշեց. «Սամվել Կարա­պետյա­նը եկավ այստեղ, որպեսզի դառնա քաղա­քա­կան կերպար, ջանքեր թափե­ցին, որ նրա­նից ֆիգուր ստեղծեն, դա էլ այնպես եղավ, ինչպես Արա­րատյան դաշտում լինում է, ասում էին՝ ծիրա­նի բերքը շատ լավ է լինե­լու, մեկ էլ կարկուտը տալիս է, ցոգո­լը խփում է, Սամվել Կարա­պետյա­նը քաղա­քա­կան ցոգոլ է՝ արդեն խփված, մնա­ցա­ծը հեքիաթ են: Ինքը ձայն կարող է ստա­նալ Կալուգա­յում, որովհետև իր հայրե­նինքն այնտեղ է»:

Ինչ վերա­բե­րում է իր թիմի հաղթե­լուց հետո Ռուսաստա­նի և Կիպրո­սի քաղա­քա­ցիություննե­րից հրա­ժարվե­լու հայտա­րա­րությա­նը՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Նա հաղթե­լուց առաջ պետք է հրա­ժարվի: Այդ հայտա­րա­րության մեջ քաղա­քա­կան սկզբունքայնություն չկա: Հիմա թող հրա­ժարվի, չի հրա­ժարվում, որովհետև չի անցնե­լու, Ռուբեն Վարդանյա­նի օրի­նակն իր աչքի առաջ է: Կարա­պետյա­նը երևի Մոսկվա­յից փախել է, եկել այստեղ հանգիստ նստել է»:

Շիրինյա­նը խոսեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի առա­ջարկած տնտե­սա­կան ծրագրե­րի մասին. «Նրանք չհասկա­ցան, որ մեր ժողո­վուրդը գեհե­նով է անցել, գողեր, օլի­գարխներ, այդ բոլո­րը տեսել է, այսինքն՝ ժողո­վուրդը երկրորդ անգամ պե՞տք է մտնի այդ ջուրը, չի մտնե­լու: Ես էլ կարող է ասեմ՝ ես, որ լինեմ վարչա­պետ 200 տոկո­սով աշխա­տա­վարձե­րը բարձրացնե­լու եմ, ով է հավա­տա­լու»:

Լևոն Շիրինյա­նը նաև ընդգծեց, որ այժմ սահմաննե­րին հանգիստ է, կրա­կոց չկա ու մարդիկ ապրում են. «Խաղաղ չի ինչ է, իրենց համար խաղաղ չի, որովհետև նստած են»,-ասաց նա:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/148589

Առնչվող Հոդվածներ