24.5 C
Yerevan

Հարցազրույց Արփի­նե Սարգսյա­նի Հետ

2026 թվա­կա­նի աշնա­նից Հայաստա­նում ամբողջությամբ գործարկվե­լու է կենսա­չա­փա­կան նոր համա­կարգը, և քաղա­քա­ցի­նե­րը կկա­րո­ղա­նան ստա­նալ նոր սերնդի նույնա­կա­նացման քարտեր ու անձնագրա­յին ծառա­յություններ։

Արփի­նե Սարգսյան

Լուրեր‑ը զրուցել է ՀՀ ներքին գործե­րի նախա­րար Արփի­նե Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրա­միության հետ վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման գործընթացն ու երկրի ներքին անվտանգա­յին բարե­փո­խումնե­րը։ Նախա­րա­րը շեշտում է, որ Հայաստա­նը ներկա­յումս միակ պետությունն է, որի հետ ԵՄ‑ն վարում է նման ակտիվ երկխո­սություն, և կանխա­տե­սում է, որ կենսա­չա­փա­կան նոր ենթա­կա­ռուցվածքնե­րի ներդրմամբ գործընթա­ցը կարող է հաջո­ղությամբ հանգուցա­լուծվել առա­ջի­կա երկու-երեք տարում։ Զրույցի ընթացքում հերքվում են հանցա­վո­րության աճի վերա­բերյալ մեդիա մանի­պուլյա­ցիա­նե­րը՝ փաստե­լով հանցա­գործություննե­րի ընդհա­նուր թվի նվա­զում և սպա­նության դեպքե­րի լիարժեք բացա­հայտում։

Ներքին գործե­րի նախա­րար Արփի­նե Սարգսյա­նընշեց, որ Եվրա­միության ներքին գործե­րի և միգրա­ցիա­յի հարցե­րով հանձնա­կա­տա­րի այցը կարև­որ փուլ էր Հայաստան-ԵՄ համա­գործակցության համար։ Նրա խոսքով՝ սա առա­ջին դեպքն է, երբ այդ պաշտո­նում գտնվող հանձնա­կա­տա­րը այցե­լում է Հայաստան, և հանդի­պումնե­րը հնա­րա­վո­րություն են տվել հստա­կեցնել վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման գործընթա­ցում Հայաստա­նի առա­ջի­կա քայլերն ու ակնկա­լիքնե­րը։ Սարգսյա­նը ընդգծեց, որ ներկա­յումս Հայաստա­նը միակ պետությունն է, որի հետ Եվրո­պա­կան միությունը ակտիվ երկխո­սություն է վարում վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման թեմա­յով, ինչը, ըստ նախա­րա­րի, ոչ միայն կարև­որ գնա­հա­տա­կան է, այլև մեծ պատասխա­նատվություն։ Նրա դիտարկմամբ՝ գործընթա­ցը լիո­վին իրա­տե­սա­կան է, քանի որ արդեն իսկ իրա­կա­նացվել են մի շարք համա­կարգա­յին բարե­փո­խումներ։

Ներքին գործե­րի նախա­րա­րը նշեց, որ գործընթա­ցը թափանցիկ է պահվում հասա­րա­կության համար․գործողությունների ծրա­գի­րը հրա­պա­րակվել է նախա­րա­րության կայքում՝ թե բնօ­րի­նա­կով, թե հայե­րեն թարգմա­նությամբ, որպեսզի քաղա­քա­ցի­նե­րը տեսնեն, թե ինչ քայլեր են նախա­տեսված և ինչ փուլում է գտնվում Հայաստա­նը։ Արփի­նե Սարգսյա­նը հավե­լեց, որ մայի­սին սպասվում է Եվրո­պա­կան միության առա­ջին գնա­հա­տո­ղա­կան զեկույցը, որտեղ, իր խոսքով, հավա­նա­բար կարձա­նագրվի առա­ջընթա­ցը։ Նախա­րար Սարգսյա­նը կարև­ո­րեց մի շարք ուղղություննե­րով կատարված աշխա­տանքը։ Նրա խոսքով՝ արդեն հստա­կեցվել են միգրա­ցիա­յի և քաղա­քա­ցիության ծառա­յության հայե­ցա­կարգա­յին մոտե­ցումնե­րը, մշակվում են սահմաննե­րի համա­լիր կառա­վարման նոր մեխա­նիզմներ, իրա­կա­նացվում են անձնա­կան տվյալնե­րի պաշտպա­նության ոլորտի փոփո­խություններ։ Միևնույն ժամա­նակ, նախա­րա­րության մանդա­տի շրջա­նա­կում ներդրվում է նոր կենսա­չա­փա­կան ենթա­կա­ռուցվածք։

Արփի­նե Սարգսյա­նը հայտնեց, որ 2026 թվա­կա­նի աշնա­նից Հայաստա­նում ամբողջությամբ գործարկվե­լու է կենսա­չա­փա­կան նոր համա­կարգը, և քաղա­քա­ցի­նե­րը կկա­րո­ղա­նան ստա­նալ նոր սերնդի նույնա­կա­նացման քարտեր ու անձնագրա­յին ծառա­յություններ։ Նրա խոսքով՝ սա շոշա­փե­լի արդյունք է, որը քաղա­քա­ցի­նե­րը անմի­ջա­պես կզգան։ Ներքին գործե­րի նախա­րա­րը ընդգծեց, որ վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցումը միայն ճանա­պարհորդության մասին չէ․ այն ներա­ռում էնաև հանրա­յին անվտանգության, սահմաննե­րի­կա­ռա­վարման, մարդու իրա­վունքնե­րի­պաշտպա­նության և կազմա­կերպվածհանցա­վո­րության դեմ պայքա­րի ոլորտնե­րը։ Նրա համոզմամբ՝ Եվրո­պա­կան միությունը պետք է վստահ լինի, որ ազատ տեղա­շարժի դեպքում անվտանգության ռիսկե­րը նվա­զա­գույն են։

Սարգսյա­նը հատուկ կարև­ո­րեց սահմաննե­րի համա­լիր կառա­վարման բարե­փո­խումնե­րը։ Նրա խոսքով՝ նոր համա­կարգը թույլ կտա ճանա­չել Հայաստան մուտք գործող յուրա­քանչյուր անձի և արդյունա­վետ կառա­վա­րել հնա­րա­վոր ռիսկե­րը։ Նա նշեց, որ այս նպա­տա­կով վերա­փոխվում են նաև սահմա­նա­յին էլեկտրո­նա­յին կառա­վարման համա­կարգե­րը և բնակչության պետա­կան ռեգիստրը։ Հանրա­յին անվտանգության մասին խոսե­լիս Արփի­նե Սարգսյա­նը անդրա­դարձավ հանցա­վո­րության թեմա­յին և ասաց, որ հաճախ մեդիա­յում ստեղծվում է իրա­կա­նությա­նը չհա­մա­պա­տասխա­նող պատկեր։ Նրա խոսքով՝ պաշտո­նա­կան վիճա­կագրությունը ցույց է տալիս, որ 2025 թվա­կա­նին հանցա­վո­րությունը նվա­զել է մոտ 3,2 տոկո­սով, այդ թվում՝ նվա­զել են մարդու դեմ ուղղված որոշ հանցա­գործություններ։

Նախա­րար Սարգսյա­նը նաև նշեց, որ սպա­նություննե­րի վերա­բերյալ քննարկումնե­րը հաճախ ներկա­յացվում են չափա­զանցված ձևով։ Նրա տվյալնե­րով՝ 2025 թվա­կա­նին արձա­նագրվել է 50 սպա­նության դեպք, մինչդեռ 2024-ին այդ թիվը եղել է 45։ Միևնույն ժամա­նակ նա ընդգծեց, որ յուրա­քանչյուր սպա­նություն ողբերգություն է պետության համար, և իրա­վա­պահ համա­կարգը փորձում է կանխարգե­լել նման դեպքե­րը։

Արփի­նե Սարգսյա­նը կարև­ո­րեց նաև օպե­րա­տիվ աշխա­տանքի դերը։ Նա ասաց, որ 2025 թվա­կա­նին իրա­վա­պահ մարմիննե­րը կանխել են 12 սպա­նության նախա­պատրաստություն, մինչդեռ նախորդ տարի­նե­րին այդպի­սի դեպքե­րը եղել են ընդա­մե­նը մեկ կամ երկու։ Նախա­րա­րի խոսքով՝ սա թույլ է տվել փրկել մարդկանց կյանքեր։ Ներքին գործե­րի նախա­րա­րը նշեց, որ սպա­նություննե­րի մեծ մասը պլա­նա­վորված հանցա­գործություններ չեն, այլ առա­ջա­նում են կենցա­ղա­յին կամ հուզա­կան կոնֆլիկտնե­րից։ Նրա գնա­հատմամբ՝ հայհո­յանքից կամ վեճից սկսվող բախումնե­րը հաճախ վերածվում են բռնության, ինչը կապված է նաև հասա­րա­կության մեջ տարի­նե­րով ձևա­վորված բռնության մշա­կույթի հետ։

Սարգսյա­նը կարծում է, որ այդ երև­ույթը կապված է նաև քրեա­կան ենթամշա­կույթի երկա­րատև ազդե­ցության հետ։ Նրա խոսքով՝ հասա­րա­կության մի հատվա­ծում դեռ պահպանվում է այն պատկե­րա­ցումը, որ խնդիրնե­րը պետք է լուծվեն ոչ թե օրենքի, այլ «հեղի­նա­կություննե­րի» միջո­ցով, և այդ մտա­ծո­ղության փոփո­խությունը ժամա­նակ է պահանջում։  Նախա­րար Սարգսյա­նը անդրա­դարձավ նաև ապօ­րի­նի զենքի շրջա­նա­ռության խնդրին։ Նա նշեց, որ պատե­րազմից և տեղա­հա­նությունից հետո նման ռիսկե­րը բնո­րոշ են շատ երկրնե­րի համար։ Նրա խոսքով՝ իրա­վա­պահ մարմիննե­րը շարունա­կա­բար փորձում են շրջա­նա­ռությունից դուրս բերել ապօ­րի­նի զենքե­րը և քաղա­քա­ցի­նե­րին կոչ են անում դրանք կամա­վոր հանձնել պետությա­նը։

Անցած տարվա ընթացքում իրա­վա­պահնե­րը 42 տոկո­սով ավե­լի շատ զենք են առգրա­վել, քան նախորդ տարի, սակայն ըստ օպե­րա­տիվ տվյալնե­րի՝ ապօ­րի­նի զենքի իրա­կան ծավա­լը դեռ ավե­լի մեծ է, և աշխա­տանքը շարունակվե­լու է։

Նախա­րար Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ կրա­կոցնե­րի մասին տարածվող լուրե­րին՝ նշե­լով, որ հաճախ դրանք ներկա­յացվում են աղմկա­հա­րույց ձևով։ Նրա խոսքով՝ որոշ դեպքե­րում խոսքը ոչ թե հրա­զե­նի, այլ օրի­նակ օդաճնշիչ ատրճա­նակնե­րի կամ խուլի­գա­նության դեպքե­րի մասին է, որոնք ներկա­յացվում են որպես ծանր հանցա­գործություններ։  Ներքին գործե­րի նախա­րարն ընդգծեց, որ ընդհա­նուր օպե­րա­տիվ իրա­վի­ճա­կը Հայաստա­նում վերահսկե­լի է։ Նա նշեց, որ կան թե՛ հաջո­ղություններ, թե՛ խնդիրներ, սակայն իրա­վա­պահ համա­կարգը հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տում է դրանց լուծման ուղղությամբ։

Արփի­նե Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ թմրա­մի­ջոցնե­րի ապօ­րի­նի շրջա­նա­ռության դեմ պայքա­րին։ Նրա խոսքով՝ նախա­րա­րությունը փոխել է ռազմա­վա­րությունը և կենտրո­նա­ցել է ոչ թե մանր դեպքե­րի, այլ մեծ խմբա­քա­նակնե­րի ներմուծման և արտադրության շղթա­նե­րի բացա­հայտման վրա։ Նա հայտնեց, որ անցած տարվա ընթացքում առգրավվել է շուրջ 768 կիլոգրամ թմրա­մի­ջոց, ինչը մոտ 80 տոկո­սով ավե­լի է նախորդ տարվա ցուցա­նի­շից։ Նախա­րար Սարգսյա­նը նշեց նաև անչա­փա­հասնե­րի հետ տարվող կանխարգե­լիչ աշխա­տանքի կարև­ո­րությունը։ Նրա համոզմամբ՝ այստեղ մեծ դեր ունեն ոչ միայն իրա­վա­պահ մարմիննե­րը, այլև դպրոցնե­րը, ուսուցիչնե­րը, համայնքնե­րը և ընտա­նիքնե­րը։

Ամփո­փե­լով՝ Արփի­նե Սարգսյա­նը ասաց, որ հանցա­վո­րության նվա­զումը հնա­րա­վոր կլի­նի դարձնել կայուն միտում միայն այն դեպքում, երբ իրա­վա­պահ համա­կարգի աշխա­տանքը զուգակցվի ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րով և հասա­րա­կության մտա­ծո­ղության փոփո­խությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ