14.8 C
Yerevan

Ներքա­ղա­քա­կան Անբո­վանդակ Պայքար


Ընտրա­կան պայքա­րի հիմնա­կան խնդիրնե­րից մեկը բովանդա­կա­յին քննարկումնե­րի բացա­կա­յությունն է։ Փոխա­դարձ մեղադրանքնե­րից բացի քիչ են իրա­տե­սա­կան ծրագրա­յին առա­ջարկնե­րը, և սա արդեն մի քանի ընտրություննե­րի ընթացքում կրկնվող խնդիր է։ 

Բորիս Նավա­սարդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սա­րադյա­նի հետ։ Զրույցի ընթացքում խոսել են հիբրի­դա­յին տեղե­կատվա­կան հարձա­կումնե­րի, ընտրություննե­րի ապա­լե­գի­տի­մացման վտանգնե­րի, իշխող ուժի քարո­զարշա­վի խնդիրնե­րի և պատե­րազմով վախեցնե­լու քաղա­քա­կա­նության մասին՝ նշե­լով, որ լայնա­մասշտաբ պատե­րազմ քիչ հավա­նա­կան է, բայց լարվա­ծություններ հնա­րա­վոր են, իսկ ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա կարող են ազդել ապա­տե­ղե­կատվությունն ու բովանդա­կա­յին քննարկումնե­րի բացա­կա­յությունը։

Բորիս Նավա­սարդյա­նը նշեց, որ անկախ նրա­նից՝ հիբրի­դա­յին հարձա­կումնե­րի աղբյուրի հարցում հնչեցվում է Ռուսաստա­նի անունը, թե ոչ, Մոսկվա­յում դա արդեն ընկալվել է որպես իրենց ուղղված քննա­դա­տություն, և տարբեր մակարդակնե­րով արձա­գանքներ եղել են։ Նա կարև­որ համա­րեց հասկա­նալ, որ հիբրի­դա­յին հարձա­կումնե­րը հիմնա­կա­նում տեղե­կատվա­կան հոսքեր են, որոնք կարող են ձևա­վո­րել ոչ ադեկվատ պատկե­րա­ցում քաղա­քա­կան զարգա­ցումնե­րի և հատկա­պես հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի մասին։ Վերլուծա­բա­նը կարծում է, որ սխալ պատկե­րա­ցումնե­րը կարող են անմի­ջա­պես անվտանգա­յին մարտահրա­վերներ ստեղծել Հայաստա­նի համար։

Նավա­սարդյա­նը դիտարկեց նաև ընտրություննե­րի ապա­լե­գի­տի­մացման վտանգը՝ նշե­լով, որ կարող են տարածվել տեղե­կություններ, որոնք կասկա­ծի տակ կդնեն ընտրա­կան գործընթա­ցը։ Միևնույն ժամա­նակ, նա նշեց, որ ոչ պակաս վտանգա­վոր են իրա­կան խախտումնե­րը, որոնք արդեն դիտարկվում են իշխող ուժի քարո­զարշա­վում։ Նրա կարծի­քով՝ այդ գործընթա­ցը ակնհայտո­րեն նախընտրա­կան բնույթ ունի, թեև ներկա­յացվում է որպես ներկուսակցա­կան, իսկ ծախսվող ռեսուրսնե­րը դուրս են օրենքով սահմանված նախընտրա­կան հիմնադրա­մի սահմաննե­րից, ինչը, ըստ նրա, կարող է ընտրություննե­րի ապա­լե­գի­տի­մացման պատճառ դառնալ։

Բորիս Նավա­սարդյա­նը անդրա­դարձավ նաև ընդդի­մա­դիր ուժե­րին արտա­քին կենտրոննե­րի հետ կապե­լու մեղադրանքնե­րին՝ նշե­լով, որ նման մեղադրանքնե­րը սուր նախընտրա­կան պայքա­րում լեգի­տիմ մարտա­վա­րություն են։ Նա ընդգծեց, որ նույն կերպ ընդդի­մությունն էլ իշխա­նությա­նը մեղադրում է այլ երկրնե­րի օրա­կարգ սպա­սարկե­լու մեջ, և այդպի­սի փոխա­դարձ մեղադրանքնե­րը ընդունե­լի են քաղա­քա­կան պայքա­րում։ Սակայն, ըստ նրա, վախի գործո­նի օգտա­գործումը և ընտրողնե­րին պատե­րազմով սպառնա­լը նորմա­յից դուրս է և չի համա­պա­տասխա­նում պարկեշտ նախընտրա­կան արշա­վի սկզբունքնե­րին։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը կարծում է, որ իշխա­նա­փո­խությունը ներկա­յիս հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում կարող է սրել իրա­վի­ճա­կը, քանի որ դժվա­րությամբ ձևա­վորված վստա­հությունը բանակցա­յին գործընթա­ցում կխախտվի, և դրա վերա­կանգնումը ժամա­նակ կպա­հանջի։ Նա չի կարծում, որ ընտրություննե­րից հետո հնա­րա­վոր է լայնա­մասշտաբ պատե­րազմ, սակայն չի բացա­ռում առանձին միջա­դե­պեր և լարվա­ծություններ, որոնք կարող են առա­ջա­նալ բանակցա­յին գործընթա­ցի ձգձգման պայմաննե­րում։

Նավա­սարդյա­նը նաև նշեց, որ սահմա­նադրա­կան մեծա­մասնություն ստա­նա­լը բարդ խնդիր է, սակայն սոցիո­լո­գիա­կան գնա­հա­տա­կաննե­րով իշխող ուժի պարտության լուրջ վտանգ չի երև­ում։ Նա դիտարկեց, որ մեծ թվով ընտրողներ կարող են քվեարկել փոքր կուսակցություննե­րի օգտին, որոնք չեն հաղթա­հա­րի շեմը, և այդ ձայնե­րի մեծ մասը կվե­րա­բաշխվի ավե­լի մեծ ուժե­րի միջև, ինչը կարող է նպաստել իշխող ուժի մեծա­մասնության ձևա­վորմա­նը։

Բորիս Նավա­սարդյա­նը շեշտեց, որ ընտրա­կան պայքա­րի հիմնա­կան խնդիրնե­րից մեկը բովանդա­կա­յին քննարկումնե­րի բացա­կա­յությունն է։ Նրա կարծի­քով՝ փոխա­դարձ մեղադրանքնե­րից բացի քիչ են իրա­տե­սա­կան ծրագրա­յին առա­ջարկնե­րը, և սա արդեն մի քանի ընտրություննե­րի ընթացքում կրկնվող խնդիր է։ Նա նաև նկա­տեց, որ ապա­տե­ղե­կատվությունը կարող է ազդել ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա, եթե վերջին պահին տարածվի այնպի­սի կեղծ տեղե­կություն, որը չի հասցվի հերքել։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, անհրա­ժեշտ է ավե­լի արդյունա­վետ պայքար ապա­տե­ղե­կատվության դեմ՝ հատկա­պես անկախ լրատվա­մի­ջոցնե­րի, փորձա­գետնե­րի և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ակտիվ մասնակցությամբ։

Հարցազրույն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ