14.8 C
Yerevan

Ընդդի­մության Որա­կի Փոփո­խության Կարիք Կա

Իշխա­նության այն հայտա­րա­րությունը, թե սահմա­նադրա­կան մեծա­մասնության բացա­կա­յությունը կարող է հանգեցնել պատե­րազմի, մտա­հո­գություններ է առա­ջացնում և քաղա­քա­կան դաշտում անվստա­հություն ստեղծում։ 

Արման Բաբա­ջանյան

«Շանթ»-ը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության նախա­գահ Արման  Բաբա­ջանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Արման Բաբա­ջանյա­նը ներկա­յացնում է իր քաղա­քա­կան ուժի ռազմա­վա­րությունը սպասվող ընտրություննե­րում՝ շեշտե­լով, որ իրենց նպա­տա­կը ոչ թե իշխա­նա­փո­խությունն է, այլ որակյալ և ինքնիշխան ընդդի­մության ձևա­վո­րումը: Նա քննա­դա­տում է գործող ընդդի­մա­դիր դաշտի «բալաստը» և կարև­ո­րում Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խությունը, մասնա­վո­րա­պես՝ Եվրա­միության հետ մերձե­ցումը և Ռուսաստա­նից տնտե­սա­կան ու անվտանգա­յին կախվա­ծության թուլա­ցումը։ Զրույցի առանցքում են նաև տարա­ծաշրջա­նա­յին աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը, Իրա­նի շուրջ ստեղծված լարվա­ծությունը և դրանց ազդե­ցությունը Հայաստա­նի ինքնիշխա­նության ու խաղա­ղության օրա­կարգի վրա։

Արման Բաբա­ջանյանն նշեց, որ իրենց քաղա­քա­կան ուժը հաստատ մասնակցե­լու է առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին։ Նրա խոսքով՝ կուսակցության ներսում արդեն կայացվել է համա­պա­տասխան որո­շում, անցկացվել են վարչության և քաղա­քա­կան խորհրդի նիստեր, և այժմ ընթա­նում են ինտենսիվ բանակցություններ՝ ընդլայնված ցուցա­կով ընտրություննե­րին մասնակցե­լու նպա­տա­կով։ Բաբա­ջանյա­նը ընդգծեց, որ դաշինք չի նախա­տեսվում․ կուսակցությունը հանդես կգա անհատ քաղա­քա­կան գործիչնե­րի և հասա­րա­կա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի ընդգրկմամբ լայնացված ցուցա­կով։

Քաղա­քա­կան գործի­չը ասաց, որ իրենք վարչա­պե­տի թեկնա­ծու չեն առա­ջադրե­լու, քանի որ ընտրություննե­րին մասնակցե­լու նպա­տա­կը «իշխա­նա­փո­խությունը» չէ, այլ «ընդդի­մա­փո­խությունը»։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստա­նում ձևա­վորվել է ոչ ինքնիշխան ընդդի­մություն, ինչը լուրջ սպառնա­լիք է պետության համար։ Նա կարծում է, որ անհրա­ժեշտ է ստեղծել ինքնիշխան, պետա­կան շահե­րով առաջնորդվող ընդդի­մություն, քանի որ իշխա­նության աշխա­տանքի որա­կը նաև ընդդի­մության որա­կից է կախված։

Բաբա­ջանյա­նը նշեց, որ իրենք չեն ցանկա­նում հասա­րա­կությա­նը անի­րա­տե­սա­կան խոստումներ տալ և ընդունում են, որ գործող իշխա­նությունը ունի զգա­լի հանրա­յին աջակցություն։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը դժգոհ է գործող ընդդի­մության որա­կից, և իրենց քաղա­քա­կան ուժը նպա­տակ ունի ձևա­վո­րել նոր, արդյունա­վետ ընդդի­մա­դիր բևեռ։

Անդրա­դառնա­լով «գրպա­նա­յին ընդդի­մություն» գնա­հա­տա­կաննե­րին՝ նա ընդգծեց, որ իրենց կողմից միակ աջակցվող սուբյեկտը պետությունն է։ Քաղա­քա­կան գործի­չը կարծում է, որ խաղա­ղության, ժողովրդա­վա­րության և ինքնիշխա­նության ամրապնդմա­նը ուղղված ցանկա­ցած քայլ պետք է աջակցություն ստա­նա՝ անկախ քաղա­քա­կան պիտակնե­րից։ Նա կարև­ո­րեց նաև խաղա­ղության օրա­կարգի ինստի­տուցիո­նա­լա­ցումը, որպեսզի այն կախված չլի­նի մեկ քաղա­քա­կան ուժից կամ ընտրա­կան ցիկլից։

Բաբա­ջանյա­նը դիտարկեց, որ ընտրություննե­րի շուրջ պատե­րազմա­կան ռիսկե­րի մասին հայտա­րա­րություննե­րը վտանգա­վոր են և խորացնում են ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը։ Նրա կարծի­քով՝ իշխա­նության այն հայտա­րա­րությունը, թե սահմա­նադրա­կան մեծա­մասնության բացա­կա­յությունը կարող է հանգեցնել պատե­րազմի, մտա­հո­գություններ է առա­ջացնում և քաղա­քա­կան դաշտում անվստա­հություն ստեղծում։ Նա ընդգծեց, որ անհրա­ժեշտ է ապա­հո­վել ազատ մրցակցա­յին միջա­վայր բոլոր քաղա­քա­կան ուժե­րի համար։ Իրենք ունեն տարա­ձայնություններ իշխա­նության մի շարք քայլե­րի հետ, մասնա­վո­րա­պես՝ Եվրա­միության հետ հարա­բե­րություննե­րի խորացման հարցում։ Նրա խոսքով՝ պետք էր ավե­լի ակտիվ բանակցություններ սկսել ենթա­կա­ռուցվածքնե­րի, արդա­րա­դա­տության և տնտե­սության ոլորտնե­րում, ինչպես նաև սկսել փուլա­յին գործընթաց Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միությունից դուրս գալու ուղղությամբ։

Արման Բաբա­ջանյա­նը նաև անդրա­դարձավ տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րին՝ նշե­լով, որ Իրա­նի շուրջ իրա­վի­ճա­կը կարող է ազդել տրանսպորտա­յին և լոգիստիկ նախագծե­րի վրա։ Նա կարծում է, որ այդ պայմաննե­րում կարև­որ է շարունա­կել խաղա­ղության գործընթա­ցը Ադրբե­ջա­նի հետ երկկողմ ձևա­չա­փով և պահպա­նել միջազգա­յին գործընկերնե­րի աջակցությունը։ Նրա գնա­հատմամբ՝ միջանցքա­յին և տրանսպորտա­յին նախագծե­րի նշա­նա­կությունը տարա­ծաշրջա­նում աճում է, և Հայաստա­նը պետք է ակտի­վո­րեն պահի այդ հարցե­րը միջազգա­յին օրա­կարգում։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ