14.8 C
Yerevan

Քոչարյա­նը Պատե­րազմ Է

Եթե քաղա­քա­կան ուժե­րը գան իշխա­նության և իրա­կա­նացնեն իրենց հայտա­րա­րած քաղա­քա­կա­նությունը՝ վերա­նա­յել տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը, ապաշրջա­փակման պայմա­նա­վորվա­ծություննե­րը և խաղա­ղության պայմա­նա­գի­րը, ապա դա, նրա կարծի­քով, կնշա­նա­կի հրա­ժա­րում գործող խաղա­ղությունից, ինչը «շատ արագ բերե­լու է պատե­րազմի։

Ռուբեն Ռուբինյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի տեղա­կալ Ռուբեն Ռուբինյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Ռուբինյա­նը ներկա­յացնում է ներկա­յիս կառա­վա­րության խաղա­ղության օրա­կարգը՝ այն հակադրե­լով ընդդի­մա­դիր ուժե­րի առա­ջարկած մոտե­ցումնե­րին։ Նա պնդում է, որ գործող իշխա­նության քաղա­քա­կա­նությունը հիմնված է տարածքա­յին ամբողջա­կա­նության փոխա­դարձ ճանաչման և Ալմա-Աթա­յի հռչա­կագրի վրա, ինչն արդեն իսկ ապա­հո­վել է սահմա­նա­յին հարա­բե­րա­կան կայունություն։ Ըստ Ռուբինյա­նի՝ ընդդի­մության կողմից խաղա­ղության գործընթա­ցի հիմնա­րար սկզբունքնե­րի վիճարկումը և «նոր երաշխա­վորնե­րի» ներգրավման ձգտումը կարող են վերացնել առկա ձեռքբե­րումնե­րը և երկի­րը տանել դեպի նոր պատե­րազմ։

Ռուբեն Ռուբինյա­նը ասաց, որ իշխա­նությունը երբեք չի հայտա­րա­րել, թե ցանկա­ցած այլ ուժի գալու դեպքում անխուսա­փե­լիո­րեն պատե­րազմ կլինի․նրա խոսքով խոսքը վերա­բե­րում է կոնկրետ այնքա­ղա­քա­կան ուժե­րին, որոնք, ըստ նրա, մերժում ենգործող խաղա­ղության հիմքե­րը։ Ռուբինյա­նը նշեց, որ այդ ուժե­րը հայտա­րա­րում են դիրքո­րո­շումներ, որոնք ենթադրում են վերա­նա­յել ներկա­յիս պայմա­նա­վորվա­ծություննե­րը, և եթե դրանք կյանքի կոչվեն, «չի լինե­լու խաղա­ղություն և ամե­նայն հավա­նա­կա­նությամբ լինե­լու է պատե­րազմ»։

Նրա խոսքով՝ ներկա­յիս խաղա­ղությունը հիմնված է մի քանի հիմնա­կան կառուցա­կարգե­րի վրա, առա­ջի­նը՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության փոխա­դարձ ճանա­չումը Ալմա­թա­յի հռչա­կագրի հիման վրա։ Ռուբինյա­նը դիտարկում է, որ ընդդի­մա­դիր հիմնա­կան ուժե­րը կամ չեն ընդունում այդ մոտե­ցումը, կամ կասկա­ծի տակ են դնում սահմաննե­րի հստա­կե­ցումը, ինչն, ըստ նրա, նշա­նա­կում է չճա­նա­չել գոյություն ունե­ցող կառուցա­կարգը։ Նա ընդգծեց, որ հենց այդ սկզբունքի շնորհիվ արդեն ավե­լի քան երկու տարի սահմա­նին զոհեր չեն գրանցվել։

Ռուբինյա­նը նշեց նաև սահմա­նա­զատման գործընթա­ցը՝ որպես երկրորդ կարև­որ հիմք։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի կանո­նա­կարգը նույնպես հիմնված է Ալմա­թա­յի հռչա­կագրի վրա, սակայն ընդդի­մությունը դրան դեմ է քվեարկել և առա­ջարկում է այլ սկզբունքներ, այդ թվում՝ «դեմոգրաֆիա­կան» մոտե­ցում, որը, նրա գնա­հատմամբ, հստա­կեցված չէ։

ԱԺ նախա­գա­հի տեղա­կա­լի խոսքով՝ երրորդ կառուցա­կարգը տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փակման պայմա­նա­վորվա­ծություններն են։ Նա ասաց, որ ընդդի­մությունը հայտա­րա­րում է, թե աջակցում է գործընթա­ցին, սակայն առա­ջարկում է նոր դերա­կա­տարնե­րի ներգրա­վում, ինչը, ըստ Ռուբինյա­նի, փաստա­ցի նշա­նա­կում է վերա­նա­յել արդեն ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը։

Ռուբեն Ռուբինյա­նը անդրա­դարձավ նաև խաղա­ղության պայմա­նագրին՝ նշե­լով, որ այն նախաստո­րագրված է երկկողմ ձևա­չա­փով, մինչդեռ ընդդի­մա­դիր ուժե­րը խոսում են նոր երաշխա­վորնե­րի անհրա­ժեշտության մասին։ Նրա դիտարկմամբ՝ դա ենթադրում է փաստա­ցի վերա­բա­նակցել ամբողջ տեքստը։ Ռուբինյա­նը կարծում է, որ երբ վիճարկվում են խաղա­ղության ճարտա­րա­պե­տության բոլոր բաղադրիչնե­րը՝ տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը, ապաշրջա­փա­կումը, սահմա­նա­զա­տումը և խաղա­ղության պայմա­նա­գի­րը, դա նշա­նա­կում է հրա­ժարվել գործող խաղա­ղությունից։

Ռուբինյա­նի խոսքով՝ «երաշխա­վորնե­րի» գաղա­փա­րը նախկի­նում նույնպես չի ապա­հո­վել կայունություն։ Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի դերա­կա­տա­րությունը, ինչպես նաև այլ միջազգա­յին օրի­նակներ և նշեց, որ դրանք չեն կանխել հակա­մարտություննե­րը։ Նրա գնա­հատմամբ՝ նոր երաշխա­վորնե­րի պահանջը գործնա­կա­նում վերա­բե­րում է մեկ կոնկրետ դերա­կա­տա­րի ներգրավմա­նը, ինչը, ըստ նրա, արդյունա­վետ չի եղել նախկի­նում։

Ռուբինյա­նը նշեց, որ ներկա­յումս գոյություն ունի փաստա­ցի խաղաղ իրա­վի­ճակ, որը բնութագրվում է սահմա­նին զոհե­րի բացա­կա­յությամբ։ Նա ընդգծեց, որ այդ պայմաննե­րում խաղա­ղությունը պահպա­նե­լու համար, իր խոսքով, անհրա­ժեշտ է պարզա­պես չհրա­ժարվել արդեն գոյություն ունե­ցող պայմա­նա­վորվա­ծություննե­րից։

ԱԺ նախա­գա­հի տեղա­կա­լը նաև անդրա­դարձավ ընդդի­մության մեղադրանքնե­րին, թե իշխա­նություննե­րը զիջումներ են անում։ Ռուբինյա­նը ասաց, որ, օրի­նակ, 2025 թվա­կա­նին հակա­ռա­կորդի կրա­կո­ցից զոհ չի գրանցվել և, ըստ նրա, որևէ իրա­կան զիջում չի եղել։ Նա նշեց, որ ընդդի­մությունը կարող է տարբեր հայտա­րա­րություններ անել, սակայն փաստա­ցի օրի­նակներ, իր խոսքով, չի ներկա­յացնում։

Ռուբեն Ռուբինյա­նը եզրա­փա­կեց, որ եթե քաղա­քա­կան ուժե­րը գան իշխա­նության և իրա­կա­նացնեն իրենց հայտա­րա­րած քաղա­քա­կա­նությունը՝ վերա­նա­յել տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը, ապաշրջա­փակման պայմա­նա­վորվա­ծություննե­րը և խաղա­ղության պայմա­նա­գի­րը, ապա դա, նրա կարծի­քով, կնշա­նա­կի հրա­ժա­րում գործող խաղա­ղությունից, ինչը «շատ արագ բերե­լու է պատե­րազմի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ