14.8 C
Yerevan

ՌԴ‑ն Միջամտե­լու Է Ե՛վ Ընտրություննե­րին, Ե՛վ Հետընտրա­կան Գործընթացնե­րին

2021 թվա­կա­նին Ռուսաստա­նը վճռա­կան որո­շում չուներ իշխա­նա­փո­խության հարցում և հույս ուներ ճնշումնե­րի միջո­ցով հասնել իր նպա­տակնե­րին՝ մասնա­վո­րա­պես «միջանցքի» վերահսկո­ղությա­նը։ 

Հովսեփ Խուրշուդյան

Zarkerak‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերջինս վերլուծում է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունն և դրա վրա ազդող աշխարհա­քա­ղա­քա­կան գործոննե­րը ։ Խուրշուդյա­նը շեշտում է, որ Ռուսաստա­նը, ձգտե­լով կանխել Հայաստա­նի արևմտա­մետ շրջա­դարձը, ակտի­վո­րեն աջակցում է նախկին իշխա­նա­վորնե­րին և «դրա­ծո» օլի­գարխնե­րին՝ նպա­տակ ունե­նա­լով իրա­կա­նացնել իշխա­նա­փո­խություն: Ըստ Խուրշուդյա­նի՝ ընտրություննե­րը վճռո­րոշ են երկրի ինքնիշխա­նության պաշտպա­նության համար, քանի որ Կրեմլը պատրաստ է օգտա­գործել հետընտրա­կան անկա­յունությունը՝ ռազմա­կան միջամտությունն արդա­րացնե­լու նպա­տա­կով։

Հովսեփ Խուշուդյա­նը կարծում է, որ այս ընտրություննե­րի շուրջ ձևա­վորված լարվա­ծությունը պայմա­նա­վորված է ոչ միայն իշխա­նա­փո­խության հարցով, այլ ավե­լի լայն աշխարհա­քա­ղա­քա­կան խաղադրույքով։ Նրա գնա­հատմամբ՝ 2021 թվա­կա­նին Ռուսաստա­նը վճռա­կան որո­շում չուներ իշխա­նա­փո­խության հարցում և հույս ուներ ճնշումնե­րի միջո­ցով հասնել իր նպա­տակնե­րին՝ մասնա­վո­րա­պես «միջանցքի» վերահսկո­ղությա­նը։ Նա նշեց, որ հետա­գա­յում, Արցա­խի հայա­թա­փումից և անվտանգա­յին պայմա­նա­վորվա­ծություննե­րի խախտումից հետո, Հայաստա­նի իշխա­նություննե­րը սկսել են արտա­քին քաղա­քա­կան շրջա­դարձ դեպի Արևմուտք, ինչը, ըստ Խուշուդյա­նի, Ռուսաստա­նին մղել է ակտի­վո­րեն միջամտել ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին և աջակցել իշխա­նա­փո­խությա­նը։

«Ազատ քաղա­քա­ցի» կազմա­կերպության ղեկա­վար Հովսեփ Խուրշուդյա­նը դիտարկում է, որ նախընտրա­կան գործընթացնե­րը վաղուց են սկսվել, ներառյալ ընտրողնե­րի հավա­քագրումը և ֆինանսա­կան ազդե­ցության մեխա­նիզմնե­րը։ Նա կարծում է, որ պայքա­րում են ինչպես նախկին իշխա­նություննե­րի հետ կապ ունե­ցող ուժե­րը, այնպես էլ Ռուսաստա­նից աջակցվող օլի­գարխիկ շրջա­նակնե­րը։ Խուշուդյա­նը նշեց նաև, որ կարճ նախընտրա­կան ժամկե­տը լրա­ցուցիչ դժվա­րություն է ստեղծում նոր ուժե­րի համար՝ հաղթա­հա­րե­լու ընտրա­կան շեմը։

Հովսեփ Խուշուդյա­նը արտա­քին քաղա­քա­կան ֆոնի մասին խոսե­լիս անդրա­դարձավ նաև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի և էներգե­տիկ շուկա­նե­րի ազդե­ցությա­նը։ Նրա կարծի­քով՝ Ռուսաստա­նի տնտե­սա­կան վիճա­կը, նավթի գնե­րի տատա­նումնե­րը և լոգիստիկ խնդիրնե­րը սահմա­նա­փա­կում են Մոսկվա­յի հնա­րա­վո­րություննե­րը տարա­ծաշրջա­նում։ Նա ընդգծեց, որ պատե­րազմի ավարտը կարող է փոխել նաև Հայաստա­նի նկատմամբ Ռուսաստա­նի գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունը։

Խուշուդյա­նի համոզմամբ՝ ընտրություննե­րը Հայաստա­նի համար ինքնիշխա­նության հարց են։ Նա նշեց, որ եթե իշխա­նությունը պահպա­նեն եվրո­պա­կան ինտեգրման կողմնա­կից ուժե­րը, ապա, իր խոսքով, «կփակվի Ռուսաստա­նի կողմից գաղութացման թեման»։ Հովսեփ Խուշուդյա­նը նաև կարծիք հայտնեց, որ ապօ­րի­նի գույքի բռնա­գանձման գործընթա­ցը կարող է փոխել քաղա­քա­կան դաշտը և ստեղծել գաղա­փա­րա­կան մրցակցություն։

Անդրա­դառնա­լով «երաշխա­վորնե­րի» թեմա­յին՝ Հովսեփ Խուշուդյա­նը նշեց, որ Ռուսաստա­նը արդեն եղել է անվտանգության երաշխա­վոր տարբեր պայմա­նագրե­րով, սակայն, նրա գնա­հատմամբ, այդ պարտա­վո­րություննե­րը չեն իրա­կա­նացվել։ Նա պնդեց, որ Ռուսաստա­նը սեփա­կան շահե­րի համար գործարքնե­րի մեջ է մտել տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի հետ, և այդ պատճա­ռով, ըստ նրա, ներկա­յացնել Մոսկվա­յին որպես նոր երաշխա­վոր՝ անի­րա­տե­սա­կան է։ Խուշուդյա­նը նաև պնդեց, որ ընտրություննե­րի վրա հնա­րա­վոր է ֆինանսա­կան ազդե­ցություն և քարոզչա­կան ներգործություն։ Ռուսաստա­նը կարող է փորձել ոչ միայն ֆինանսա­կան, այլ նաև քաղա­քա­կան ապա­կա­յունացման մեխա­նիզմներ կիրա­ռել։ Նրա դիտարկմամբ՝ եթե ընտրություննե­րի արդյունքնե­րը չլի­նեն վճռա­կան, կարող են հետընտրա­կան լարվա­ծություններ առա­ջա­նալ, որոնք կօգտա­գործվեն արտա­քին միջամտության համար։ Նա նշեց, որ նման սցե­նա­րի դեպքում հնա­րա­վոր է ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամ և բախումներ։

Խուշուդյա­նի կարծի­քով՝ Ազգա­յին ժողո­վի կազմը կարող է փոխվել, եթե հասա­րա­կությունը ընտրությա­նը մոտե­նա ոչ թե էմո­ցիո­նալ, այլ պետա­կա­նության և ինքնիշխա­նության տեսանկյունից։ Նա ընդգծեց, որ պրո­ռուսա­կան ուժե­րի հաղթա­նա­կը, իր գնա­հատմամբ, կարող է վտանգել պետա­կա­նությունը։

Անդրա­դառնա­լով Եվրա­միության հիբրի­դա­յին արագ արձա­գանքման խմբի թեմա­յին՝ Հովսեփ Խուշուդյա­նը նշեց, որ հստակ պատկե­րա­ցում չունի այդ խմբի մանդա­տի մասին և ընդգծեց, որ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ բավա­րար հաղորդակցություն չի եղել։

Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի հարցում Հովսեփ Խուշուդյա­նը նշեց, որ սահմա­նադրության փոփո­խության գործընթա­ցը նախա­տեսվում էր դեռ հեղա­փո­խությունից հետո։ Նա կարծում է, որ գործող սահմա­նադրությունը չունի բավա­րար լեգի­տի­մություն, քանի որ ընդունվել է վիճարկվող հանրաքվե­նե­րով։ Խուշուդյա­նը պատմա­կան անդրա­դարձ կատա­րեց՝ նշե­լով, որ տարբեր փուլե­րում սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը կապված են եղել իշխա­նություննե­րի քաղա­քա­կան նպա­տակնե­րի հետ։

Խուշուդյա­նը ընդգծեց, որ նոր սահմա­նադրությունը, իր կարծի­քով, պետք է լինի ավե­լի հավա­սա­րակշռված և լեգի­տիմ՝ ընտրված ժողովրդի կողմից։ Նա նաև նշեց, որ սահմա­նադրության նախա­բա­նի վերա­բերյալ քննարկումնե­րը քաղա­քա­կա­նացված են, և այն ներկա­յացնել որպես բացա­ռա­պես արտա­քին պահանջ՝ սխալ է։ Նրա խոսքով՝ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի հիմնա­կան նպա­տա­կը պետք է լինի պետա­կան համա­կարգի հավա­սա­րակշռումն ու լեգի­տի­մության ապա­հո­վումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ