14.6 C
Yerevan

Երբ Բռնությունը Արդա­րացվում Է՝ Պետությունն Է  Պարտվում

Այսօր հարցը Նիկոլ Փաշինյա­նի մասին չէ։ Հարցը շատ ավե­լի մեծ է․ արդյոք Հայաստա­նում ձևավորվո՞ւմ է մի միջա­վայր, որտեղ քաղա­քա­կան բռնությունը պետա­կան պաշտոնյա­նե­րի նկատմամբ դառնում է ընդունե­լի կամ գոնե «բացատրե­լի»։

Մկրտիչ Իսրա­րելյան

Եկե­ղե­ցում վարչա­պե­տին հարվա­ծե­լու փորձը պարզա­պես միջա­դեպ չէր։ Սա միա­ժա­մա­նակ հարված է պետությա­նը և հարված է եկե­ղե­ցուն։ Որովհետև եկե­ղե­ցին այն եզա­կի տարածքնե­րից է, որտեղ նույնիսկ ամե­նա­թեժ քաղա­քա­կան հակա­սություննե­րի պայմաննե­րում պետք է պահպանվի զսպվա­ծության և արժա­նա­պատվության սահմա­նը։ Փողո­ցի ագրե­սիան չպետք է մտնի եկե­ղե­ցի։ 

Բայց կա հարցի մյուս, թերևս ավե­լի վտանգա­վոր կողմը։ Մի սիրեք Փաշինյա­նին։ Դա ձեր իրա­վունքն է։ Այստեղ հարցը անձե­րը չեն։ Հարցը երկրի ղեկա­վա­րի ինստի­տուտն է։ Այդ հարձա­կումը ուղղված չէր միայն Նիկոլ Փաշինյա­նին՝ այն ուղղված էր Հայաստա­նի ղեկա­վա­րին որպես ինստի­տուտ։ 

Բայց խնդի­րը միայն բուն միջա­դե­պը չէ։ Իսկա­կան վտանգը սկսվեց դրա­նից հետո, երբ քաղա­քա­կան դաշտի որոշ դերա­կա­տարներ և իրենց «վերլուծա­բան» ներկա­յացնող շրջա­նակներ շտա­պե­ցին ոչ թե անվե­րա­պա­հո­րեն դատա­պարտել բռնությունը, այլ արդա­րա­ցումներ գտնել դրա համար։ Ավե­լին, փորձե­ցին նույնիսկ մեղա­վո­րության սլաքներն ուղղել վարչա­պե­տի ուղղութամբ, շեշտե­լով, թե իբր վարչա­պետն իր այցով եկե­ղե­ցի՝ սադրել է այնտեղ գտնվող մարդկանց։  Կամ հարձակման փորձ կատա­րո­ղի հետ թիկնա­պահներն ու իրա­վա­պահնե­րը կոպիտ են վարվել։ Սա արդեն ոչ թե ծիծա­ղե­լի է, այլ բարո­յա­կան դեգրա­դա­ցիա­յի ուղիղ ցուցիչ է։ 
Այսօր հարցը Նիկոլ Փաշինյա­նի մասին չէ։ Հարցը շատ ավե­լի մեծ է․ արդյոք Հայաստա­նում ձևավորվո՞ւմ է մի միջա­վայր, որտեղ քաղա­քա­կան բռնությունը պետա­կան պաշտոնյա­նե­րի նկատմամբ դառնում է ընդունե­լի կամ գոնե «բացատրե­լի»։ 

Միջա­դե­պից հետո որոշ ուժեր ոչ թե փորձում են լիցքա­թա­փել իրա­վի­ճա­կը, այլ՝ գիտակցված սրում են այն։ Նրանք բառե­րով  լեգի­տի­մացնում են այն, ինչը իրա­կա­նում պետք է անվե­րա­պա­հո­րեն մերժվի։ Նրանք փորձում են բռնությունն արդա­րացնող պատճառներ փնտրել։ 

Բայց բռնությունը արդա­րա­ցում չունի։ Պետությունը չի կարող գոյատև­ել այնտեղ, որտեղ բռնությունն արդա­րացվում է։ Որտեղ պաշտոնյա­նի նկատմամբ հարձա­կումը դառնում է քննարկման առարկա, ոչ թե դատա­պարտման։ 

Եվ վերջա­պես, Եթե անգամ չեք ընդունում իշխա­նությա­նը, եթե անգամ կտրուկ դեմ եք նրանց քաղա­քա­կա­նությա­նը, դա ձեզ չի տալիս բռնությունը հանդուրժե­լու կամ արդա­րացնե­լու իրա­վունք։ Որովհետև այն պահից, երբ բռնությունը դառնում է «թույլատրե­լի», պարտվո­ղը միշտ պետությունն է լինում։ 

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/149734

Առնչվող Հոդվածներ