14.6 C
Yerevan

Եթե Ընդդի­մա­դիր Չես, Ապա Իշխա­նա­կան Ես

Իրենք փորձում են տպա­վո­րություն ստեղծել, որ եթե դու ընդդի­մա­դիր չես, ապա իշխա­նա­մետ ես: Եվ եթե նախկի­նում այդ գիծը տանում էին որոշ ռուսա­մետներ, ապա այժմ այդ գծին միա­ցել են նաև այլ դերա­կա­տարներ։

Դանիել Իոաննիսյան

Հայաստա­նում կան դերա­կա­տարներ, որոնք համա­րում են, որ քաղհա­սա­րա­կությունն ու ԶԼՄ-ները պետք է լինեն ոչ թե չեզոք, այլ ընդդի­մա­դիր:

Այդ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները քննա­դա­տություն են հնչեցնում բացա­ռա­պես իշխա­նության հասցեին, հետաքննություններ անում են բացա­ռա­պես իշխա­նության դեմ/մասին: Մինչդեռ, օբյեկտի­վությունը պահանջում է նկա­տել, անդրա­դառնալ նաև քաղա­քա­կան դաշտի մյուս հիմնա­կան դերա­կա­տարնե­րին, որոնք վաղը, միգուցե, դառնան իշխա­նություն, իսկ հանրությունը հնա­րա­վո­րություն չի ունե­ցել այդ ՀԿ-ներից ու ԶԼՄ-ներից կարծիք լսել նրանց մասին:  

Օրի­նակ, ուսումնա­սի­րում են բացա­ռա­պես ՔՊ‑ի ֆինանսա­վորման խնդիրնե­րը և չեն անդրա­դառնում որոշ ընդդի­մա­դիր ուժե­րի՝ շատ ավե­լի մեծ խախտումնե­րին: Կամ լուսա­բա­նում են անում իշխա­նության արած նախընտրա­կան խնդրա­հա­րույց քայլե­րը, բայց աչքա­թող են անում ընդդի­մության օգտին բաժանված ընտրա­կա­շառքը:

Մեծ հաշվով, դրան արդեն ընտե­լա­ցել ենք, նորմալ է: Բայց հիմա էլ այդ դերա­կա­տարնե­րը որո­շել են ավե­լի հեռուն գնալ ու թիրա­խա­վո­րել այն ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին, որոնք ընդդի­մա­դիր չեն (ոչ էլ իշխա­նա­կան են):

Իրենք փորձում են տպա­վո­րություն ստեղծել, որ եթե դու ընդդի­մա­դիր չես, ապա իշխա­նա­մետ ես: Եվ եթե նախկի­նում այդ գիծը տանում էին որոշ ռուսա­մետներ, ապա այժմ այդ գծին միա­ցել են նաև այլ դերա­կա­տարներ:

Նման երև­ույթի վառ դրսև­ո­րում է «Ռեստարտ»-ի մասին «Սիվիլնե­թի» նյութը, որն ամբողջությամբ արտա­հայտում է «Սիվիլնե­թի» գլխա­վոր խմբագրի ու այլ դերա­կա­տարնե­րի՝ բազմիցս արտա­հայտված վերո­շա­րադրյալ մոտե­ցումը:

Տարբե­րությունն այն է, որ եթե նախկի­նում նույն «Սիվիլնե­թը» լրագրո­ղա­կան էթի­կա­յի ստանդարտնե­րից դուր չէր գալիս, ապա այժմ այդ գծի հիմնա­վորման համար ոտնա­տակ է տվել լրագրո­ղա­կան էթի­կա­յի ստանդարտնե­րը: 

Կոնտեքստից կտրե­լով, իրենց քաջ հայտնի որոշ փաստա­կան հանգա­մանքներ ընթերցո­ղից թաքցնե­լով փորձել են ներկա­յացնել, թե «Ռեստարտը» ուսա­նո­ղա­կան շարժումից կաբի­նե­տա­յին նոմենկլա­տուրա է դարձել (ասենք, լրիվ անտե­սել են, օրի­նակ, ուղև­ո­րա­տոմսե­րի գնի բարձրացման դեմ փողո­ցա­յին պայքա­րը):

Մեծ հաշվով, ես վաղուց ընտե­լա­ցել եմ, որ ոմանք ունեն այդ մոտե­ցումը: Բայց չի կարե­լի քաղհա­սա­րա­կության մյուս դերա­կա­տարնե­րին սևացնե­լու համար մանի­պուլա­ցիա­ներ ու ստեր տարա­ծել:

Հ.Գ. Չեմ ուզում տպա­վո­րություն ստեղծել, որ «Սիվիլնեթն» արդեն «168 ժամ» է դարձել: Չէ, իհարկե չէ: «Սիվիլնեթ»-ում կա CivilnetCheck, որն ունի բարձր լրագրո­ղա­կան ստանդարտներ (ու «Սիվիլնեթ»-ի մնա­ցած լրագրողնե­րին էլ չէր խանգա­րի այդ ստանդարտնե­րին հետև­ել):

Թարմա­ցում. «Սիվիլնեթ»-ի ոչ թե մնա­ցած լրագրողնե­րին, այլ որոշ լրագրողնե­րին։ «Սիվիլնեթ»-ի լրագրողնե­րի մեծ մասը պրոֆե­սիո­նալ են։

Աղբյուրը՝https://www.facebook.com/story.php?story_fbid=10239504700532710&id=1144813885&mibextid=wwXIfr&rdid=N2xztpaRfgC14DgG#

Առնչվող Հոդվածներ