14.6 C
Yerevan

Ռուսա­կան Լծակներ Նախընտրա­կան Շրջա­նում

Ակնհայտ էր, որ ռուսա­կան կողմը չի թաքցնում՝ Հայաստա­նում ունի աջակցություն ստա­ցող քաղա­քա­կան շրջա­նակներ, որոնք պետք է հնա­րա­վո­րություն ունե­նան ակտիվ դեր խաղա­լու ներքա­ղա­քա­կան կյանքում։ 

Արսեն Խառատյան

MEDIA ANALYTIC CENTER‑ը զրուցել է քաղա­քա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի լարվա­ծությունն ու տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության մարտահրա­վերնե­րը: Քննարկման առանցքում Փաշինյան-Պուտին հանդի­պումն է, որտեղ ընդգծվում են կողմե­րի միջև առկա ակնհայտ տարա­ձայնություննե­րը Արցա­խի հարցի և ՀԱՊԿ‑ի պարտա­վո­րություննե­րի վերա­բերյալ։ Խառատյա­նը շեշտում է, որ Մոսկվան փորձում է տնտե­սա­կան և էներգե­տիկ լծակներ կիրա­ռել Երև­ա­նի նկատմամբ՝ միա­ժա­մա­նակ բացա­հայտ աջակցություն հայտնե­լով հայաստանյան ներքա­ղա­քա­կան ընդդի­մա­դիր որոշ շրջա­նակնե­րի։ Բացի այդ, վերլուծվում է Մերձա­վոր Արև­ելքում և Ուկրաի­նա­յում ստեղծված ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը, որտեղ ԱՄՆ‑ի և ՆԱՏՕ‑ի ներքին պառակտումնե­րը կարող են էապես վերաձև­ել համաշխարհա­յին ուժա­յին հավա­սա­րակշռությունը։

Արսեն Խառատյա­նը, որ երկար ժամա­նակ երկկողմ օրա­կարգով Հայաստան-Ռուսաստան այց չէր եղել, և այս հանդիպման առանցքում հիմնա­կա­նում ենթա­կա­ռուցվածքա­յին թեմա­ներն էին՝ հատկա­պես երկա­թուղա­յին համա­կարգի հարցը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի երկա­թուղին գտնվում է ռուսա­կան կառա­վարման ներքո, և այժմ քննարկվում են ներդրումնե­րի հնա­րա­վո­րություննե­րը, որոնք վերա­բե­րում են ինչպես Մեղրիի հատվա­ծին, այնպես էլ Նախիջև­ա­նի և Իջև­ան-Ղազախ ուղղություննե­րին։ Նա ընդգծեց, որ այդ նախագծե­րը պահանջում են լուրջ ֆինանսա­կան միջոցներ, իսկ մինչ այժմ ներդրումնե­րի պակա­սը պայմա­նա­վորված է նաև ռուսա­կան կողմի ֆինանսա­կան խնդիրնե­րով։

Խառատյա­նը դիտարկեց, որ քննարկումը դուրս եկավ տնտե­սա­կան շրջա­նա­կից և տեղա­փոխվեց քաղա­քա­կան հարթություն։ Նա նշեց, որ հանդիպման ընթացքում հնչե­ցին արդեն ծանոթ ձևա­կերպումներ՝ կապված Արցա­խի հարցում Հայաստա­նի քայլե­րի հետ, և դրանց ի պատասխան հայկա­կան կողմը հիշեցրեց ՀԱՊԿ-ից ունե­ցած չիրացված ակնկա­լիքնե­րը։ Քաղա­քա­գե­տի կարծի­քով՝ նորությունն այն էր, որ նախկի­նում տարբեր մակարդակնե­րում հնչած դիրքո­րո­շումնե­րը այս անգամ ձևա­կերպվե­ցին ամե­նա­բարձր մակարդա­կում։ Խոսակցությունը վերա­բե­րում էր Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին։ Արսեն Խառատյա­նի գնա­հատմամբ՝ ակնհայտ էր, որ ռուսա­կան կողմը չի թաքցնում՝ Հայաստա­նում ունի աջակցություն ստա­ցող քաղա­քա­կան շրջա­նակներ, որոնք պետք է հնա­րա­վո­րություն ունե­նան ակտիվ դեր խաղա­լու ներքա­ղա­քա­կան կյանքում։ Նրա խոսքով՝ այցից հետո ռուսա­կան պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րը տնտե­սա­կան լծակնե­րի կիրառման ակնարկներ էին՝ հատկա­պես ռուսա­կան և հայկա­կան բիզնեսնե­րի գործունեության փոխա­դարձ սահմա­նա­փա­կումնե­րի թեմա­յով։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ քննարկվել է նաև Հայաստա­նի և Եվրա­միության հարա­բե­րություննե­րի թեման։ Նրա դիտարկմամբ՝ ռուսա­կան կողմը կրկին շեշտում է այդ ուղղություննե­րի անհա­մա­տե­ղե­լիությունը և հիշեցնում ԵԱՏՄ-ում Հայաստա­նի տնտե­սա­կան շահե­րի մասին։ Խառատյա­նը կարծում է, որ այս հռե­տո­րա­բա­նությունը նպա­տակ ունի ցույց տալու՝ Ռուսաստա­նը շարունա­կում է ունե­նալ տնտե­սա­կան ազդե­ցության լուրջ գործիքներ։

Խոսե­լով հնա­րա­վոր ճնշումնե­րի մասին՝ նա ասաց, որ Ռուսաստա­նը կարող է կիրա­ռել տարբեր լծակներ՝ սկսած տնտե­սա­կան սահմա­նա­փա­կումնե­րից մինչև գազի գնի բարձրա­ցում։ Արսեն Խառատյա­նի կարծի­քով՝ գազի ցածր գինը քաղա­քա­կան ազդե­ցության գործիք է, և շուկա­յա­կան գնե­րի անցումը կարող էր նվա­զեցնել կախվա­ծությունը, թեև դա կունե­նա կարճա­ժամկետ դժվա­րություններ։ Նա ընդգծեց, որ նախընտրա­կան փուլում չի կարե­լի բացա­ռել Ռուսաստա­նի կողմից որո­շա­կի ազդե­ցության փորձե­րը, սակայն վստահ չէ, որ նման քայլե­րը կփո­խեն ընտրողնե­րի տրա­մադրություննե­րը։

Անդրա­դառնա­լով Մերձա­վոր Արև­ելքի զարգա­ցումնե­րին՝ Խառատյա­նը նշեց, որ լարվա­ծությունը ոչ թե նվա­զում է, այլ խորա­նում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի կողմից դիվա­նա­գի­տա­կան լուծման փորձեր եղել են, սակայն Իրա­նը դրանք անվստա­հե­լի է համա­րում՝ հիշեցնե­լով բանակցություննե­րի ընթացքում իրա­կա­նացված ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Նա դիտարկեց, որ փորձեր են եղել միջնորդության միջո­ցով նոր երկխո­սություն բացե­լու, սակայն Թեհրա­նը դրանք մերժել է։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ իրա­վի­ճա­կի կենտրո­նում Հորմուզի նեղուցն է, որտեղ Իրա­նը զգա­լի ազդե­ցություն ունի։ Արսեն Խառատյա­նի խոսքով՝ նավթի տարանցման վերահսկումը դարձել է հիմնա­կան գործո­նը, և այդ հարցում ԱՄՆ‑ը փորձում է դաշնա­կիցներ գտնել, սակայն լայն կոա­լի­ցիա ձևա­վո­րել չի հաջողվում։ Նա եզրա­կացրեց, որ այս փուլում Միացյալ Նահանգներն ու Իսրա­յե­լը գործում են հարա­բե­րա­կա­նո­րեն սահմա­նա­փակ գործընկե­րա­յին աջակցությամբ։

Խոսե­լով ՆԱՏՕ-ում առա­ջա­ցած լարվա­ծության մասին՝ Խառատյա­նը նշեց, որ ճգնա­ժա­մը նոր չէ և կապված է ֆինանսա­կան բեռի վերա­բաշխման շուրջ տարա­ձայնություննե­րի հետ։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ‑ը առա­ջարկում է երկու տարբե­րակ՝ կամ դաշնա­կիցնե­րը վճա­րեն անվտանգության համար, կամ զարգացնեն սեփա­կան ռազմարդյունա­բե­րությունը։ Նա նշեց, որ եվրո­պա­կան երկրնե­րը տարբեր ճանա­պարհներ են ընտրում՝ բյուջեի ավե­լա­ցումից մինչև սեփա­կան արտադրության զարգա­ցում։  Քաղա­քա­գե­տը ընդգծեց, որ որոշ երկրնե­րի կողմից ամե­րիկյան ռազմա­կան բազա­նե­րի սահմա­նա­փա­կումը ցույց է տալիս խորա­ցող անհա­մա­ձայնություննե­րը։ Խառատյա­նի կարծի­քով՝ եվրո­պա­կան պետություննե­րը դժգոհ են, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվել են առանց լայն խորհրդակցության և միջազգա­յին մանդա­տի։ Նա նշեց, որ այս իրա­վի­ճա­կում նույնիսկ ամե­նա­մոտ գործընկերնե­րը չեն ցանկա­նում ներգրավվել պատե­րազմում։

Անդրա­դառնա­լով Ուկրաի­նա­յին՝ Արսեն Խառատյա­նը նշեց, որ հենց այդ հարցն էր ԱՄՆ-Եվրո­պա հակա­սություննե­րի հիմնա­կան պատճա­ռը դեռ մինչև նոր պատե­րազմը։ Նրա խոսքով՝ ամե­րիկյան դիրքո­րոշման փոփո­խությունը արդեն իսկ ազդել է աջակցության բնույթի վրա՝ այն դարձնե­լով վճա­րո­վի և պայմա­նա­կան։ Նա կարծում է, որ այս պայմաննե­րում եվրո­պա­կան երկրնե­րը ստիպված են ավե­լի ինքնուրույն քաղա­քա­կա­նություն վարել։

Խառատյա­նը նաև նշեց, որ պատե­րազմա­կան զարգա­ցումնե­րի արդյունքում որոշ պատժա­մի­ջոցնե­րի ազդե­ցությունը նվա­զել է, և էներգե­տիկ շուկա­յի փոփո­խություննե­րը նոր իրա­վի­ճակ են ստեղծել։ Նրա դիտարկմամբ՝ Ուկրաի­նա­յի հարցում այժմ ավե­լի հաճախ հնչում են զիջումնե­րի կոչեր, սակայն նման լուծումը դժվար է պատկե­րացնել արդեն երկա­րատև և մեծ կորուստներ ունե­ցող պատե­րազմի պայմաննե­րում։ Նա եզրա­փա­կեց, որ նույնիսկ մեծ տերություննե­րը չեն կարող միանձնյա որո­շել իրա­վի­ճա­կի ելքը, քանի որ ներգրավված են բազմա­թիվ խաղա­ցողներ, որոնց դիրքո­րո­շումնե­րը պետք է հաշվի առնել։

Առնչվող Հոդվածներ